Ներկերով ու վառ երևակայությամբ զինված անանուն նկարիչները Երևանի ամենավաղ արթնացող բնակիչներն են: Մինչև արևածագն են ծնվում մայրաքաղաքի պատերը զարդարող պատկերները՝ գրաֆիտիները:
Ի՞նչ ենք անում մենք այսօր, երբ որևէ երաժշտություն ենք ուզում լսել, որը չունենք ձայնադարանում: Մտնում ենք ինտերնետ և հաշված րոպեների ընթացքում քաշում ուզած երգչի ուզած թվի ուզած ձայնագրությունը ամենալավ որակով:
Շրեկի մուլտը չեմ էլ նայել, էդ կանաչ տգեղ մարդուկին հեչ չեմ հավանում, բայց երեխաները սիրում են: Հիմա մուլտերը զարմանալի են` սարդ-մարդ, Սպունգ Բոբ. էդ մուլտը նկարողը որ ձեռքս ընկնի...
Պարաշյուտով թռիչքները մշտապես աննկարագրելի տպավորություն են թողնում: Աշխարհում լայն տարածում գտած ամենաէքստրեմալ սպորտաձևերից մեկը Հայաստանում գոյություն ունի 1934-ից:
Աշնանային սառնությունն առաջին հերթին զգեստապահարանի փոփոխություն է՝ հատկապես մարդկության գեղեցիկ կեսի համար:
Համաձայն պատմական տեղեկությունների, Տաթևը Ծղուկ գավառի մյուս գյուղերին միացնող կամուրջը կառուցվել է Մելիք Արզվանի հիշատակին պարսից Սուլեյման շահի և տեղական իշխան Մահսուտ բեկի օրոք:
Նրան գտա համացանցում, ավելի կոնկրետ` Ֆեյսբուք սոցկայքում: Արցախի բարբառով տեքստեր էր գրում, ռեպ ոճի երգեր տարածում ու նյարդայնանում, երբ Արցախն ինչ-որ մեկը “Ղարաբաղ” էր անվանում:
Հավանաբար շատերը, անցնելով Հալաբյան փողոցով կամ «Թումոյի» կողքով, նկատած կլինեն մուլտհերոսներ Մաշային ու Արջին, Առյուծ արքային, կոկորդիլոս Գենային և Չեբուրաշկային:
Այս վայրը չի կարելի դասել քաղաքի մարդաշատ սրճարանների շարքին: Միգուցե որովհետև իր դներն է բացել բոլորովին վերջերս, իսկ միգուցե արտ-սրճարանին բնորոշ է հանգիստ, ամենօրյա եռուզեռից զերծ ռիթմը:
Այն, ինչ տասը տարի առաջ թվում էր ծիծաղելի, այսօր իրականություն է՝ աշխարհում գոյություն ունի հայկական ռեպ: Միշոն այն մարդկանցից է, որ եղել է դրա ակունքներում: «Երևանի» խնդրանքով մասիվցի ռեպերը կրկին պտտվեց քաղաքով մեկ: