ՄԵՐ ՄԱՍԻՆ

ImYerevan.com–ը տեղեկատվական-ճանաչողական-ժամանցային յուրահատուկ պարունակությամբ ինտերնետային պորտալ է հայկական աշխարհի մասին: Մեր ուշադրության կենտրոնում են Հայաստանի և աշխարհի հայերի հետ կապված երևույթներն ու իրադարձությունները, որոնք միավորում են հայերին իրենց պատմական հայրենիքի շուրջ, ինչպես նաև գաղափարներ և նախագծեր՝ նպաստող Հայաստանի զարգացմանն ու առաջխաղացմանը: Առանձնակի կարևորություն է տրվում մշակույթին, գիտությանը, հասարակությանը, բարեգործությանը, ճամփորդություններին, ավանդույթներին, ժամանցին ու կենսակերպին:

Միևնույն ժամանակ ImYerevan.com կայքը պարունակում է տեղեկություններ «ԵՐԵՎԱՆ» ամսագրի մասին, ինչպես նաև ընձեռում հնարավորություն անվճար ներբեռնել ամսագրի թողարկումները pdf ձևաչափով:

ImYerevan.com՝ որակյալ նյութեր, խմբագրական անկախ մոտեցում, հետաքրքիր և օգտակար փաստեր, ժամանակակից օնլայն-մեդիա տեխնոլոգիաների անսահման հնարավորությունների կիրառում:

ImYerevan.com-ը գործում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Պորտալի քոնթենթի ստեղծման վրա աշխատում են օնլայն-խմբագրությունը և լավագույն արտահաստիքային հեղինակներն ու լուսանկարիչները: