Հայերեն տարբերակ

Մշակույթ

Zildjian․ հայ ալքիմիկոսը և հնչողության չորսդարյա պատմությունը

Zildjian․ հայ ալքիմիկոսը և հնչողության չորսդարյա պատմությունը

Zildjian-ի պատմությունը սկսվում է Կոստանդնուպոլսում ապրող հայ ալքիմիկոսից։ XVII դարի սկզբին Ավետիս Առաջինը հայտնաբերեց մետաղական համաձուլվածքների մշակման եղանակ, որը թույլ էր տալիս պատրաստել բացառիկ մաքրությամբ և երկարատև հնչողությամբ ծնծղաներ։ Ալքիմիայի հետ կապված որոնումները դարձան երաժշտական ավանդույթի հիմք։

Ռոբերտ Փլանթը և Saving Grace-ը Երևանում ելույթ կունենան 2027 թվականի սեպտեմբերին

Ռոբերտ Փլանթը և Saving Grace-ը Երևանում ելույթ կունենան 2027 թվականի սեպտեմբերին

Led Zeppelin-ի լեգենդար ձայնը՝ Ռոբերտ Փլանթը, առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում՝ Saving Grace խմբի և երգչուհի Սյուզի Դիանի հետ։ Համերգը հայտարարված է 2027 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Անդրեա Բոչելին և հայկական նվագախումբը․ համերգներ Հորդանանում ու Աբու Դաբիում

Անդրեա Բոչելին և հայկական նվագախումբը․ համերգներ Հորդանանում ու Աբու Դաբիում

Անդրեա Բոչելիի Romanza 30th Anniversary World Tour համաշխարհային շրջագայության համերգները նախատեսված են 2026 թվականի նոյեմբերի 27-ին՝ Հորդանանի Փոքր Պետրայում, և դեկտեմբերի 2-ին՝ Աբու Դաբիի Յաս կղզու Etihad Arena-ում։ Երկու ամսաթվերն էլ նշված են տենորի պաշտոնական համերգացանկում։

Արի Բալուզյանն արժանացել է Critics Choice մրցանակի՝ լավագույն երաժշտության համար

Արի Բալուզյանն արժանացել է Critics Choice մրցանակի՝ լավագույն երաժշտության համար

Հայազգի կոմպոզիտոր Արի Բալուզյանն արժանացել է Critics Choice Documentary Awards-ի 11-րդ մրցանակաբաշխության «Լավագույն երաժշտություն» մրցանակին՝ You Can See Everything վավերագրական ֆիլմի համար։ Արարողությունը տեղի է ունեցել 2026 թվականի նոյեմբերի 8-ին Նյու Յորքում։

Հայաստանը՝ 2027 թվականին այցելելու առաջարկվող ուղղությունների շարքում

Հայաստանը՝ 2027 թվականին այցելելու առաջարկվող ուղղությունների շարքում

Հայաստանն ընդգրկվել է Condé Nast Traveller-ի՝ 2027 թվականին այցելելու 27 ուղղությունների ընտրանիում։ Առանձնահատուկ ուշադրության են արժանացել երկրի լեռնային բնապատկերները, մշակութային ժառանգությունն ու երկար քայլարշավային երթուղիները։ Ընտրանիի մասին 2026 թվականի նոյեմբերի 14-ին հայտնել է Արմենպրեսը։

Խաղային պրակտիկա

Խաղային պրակտիկա

Ժամանակակից աշխարհում չի կարող լինել որևէ միջոցառում առանց պատկերանիշի, անկախ նրանից՝ երեկույթ է, թե սպորտային մրցում: Էլ ո՜ւր մնաց այնպիսի իրադարձություն, ինչպիսիք են Օլիմպիական խաղերը: 20-դարի սկզբին նրանք ստացան հայտնի գունավոր օղերը, որոնք վաղուց արդեն դարձել են օլիմպիական շարժման մշտական խորհդանիշ: 1924-ի փարիզյան խաղերից սկսած էլ յուրաքանչյուր օլիմպիադա ստանում է իր պատկերանիշը: Աշխարհի ամենամեծ սպորտային տոնը Հայաստանում դեռ անց չի կացվել, բայց լավատեսությունը ապագայի բանալին է: Yereven Productions-ի դիզայներները գործի դրեցին իրենց երևակայությունն ու պատկերեցին Հայաստանում անպայման օրերից մի օր կայանալիք ամառային ու ձմեռային Օլիմպիական խաղերի խորհդանշանների էսքիզները: Ո՞վ գիտի. միգուցե այս աշխատանքներից մեկը հիմք հանդիսանա արդեն իսկական օլիմպիադայի պատկերանշանի համար:

Նիմֆ()դժգոհները

Նիմֆ()դժգոհները

Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանյակ» ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում տեղի չունեցավ: Այդ առիթով հայկական նիմֆ()դժգոհության ու նիմֆ()զայրույթի ցայտուն դրսևորումները շատ չուշացան:

Ջրաշխարհ

Ջրաշխարհ

Լեռների, սարերի, ծովերի և առավել ևս՝ օվկիանոսների հետ համեմատության մեջ լճերը մշտապես պակաս ուշադրության են արժանանում: Հայաստանում կան հարյուրից ավելի լճեր: Ամենամեծը քաղցրահամ Սևանն է՝ ծովի մակարդակից 1916 մ բարձրության վրա: Ընդհանրապես թե չլիներ Տիտիկական, Սևանը կլիներ քաղցրահամ ջուր ունեցող աշխարհի ամենաբարձրադիր լիճը: Հայաստանի մնացած լճերն առավել համեստ են, չեն մրցակցում ամերիկաների հետ: Նրանք գիտեն՝ զմայլվելն իրենց գեղեցկությամբ հասու է միայն լավատեղյակներին:

ԿՈՊԻ

ԿՈՊԻ

Կոպին հայ կանանց ավանդական տարազի մաս կազմող գլխազադն է, որ ճակատամասում զարդարվում էր ասեղնագործությամբ, մետաղադրամներով, ուլունքներով ու հաճախ հավելվում քունքերի մոտ կախվող մարգարտյա կամ այլ «կախիկներով», իսկ վրայից ծածկվում քողով կամ գլխաշորով։

#Երևանընվագումէ. «Փուշ» նախագիծ

#Երևանընվագումէ. «Փուշ» նախագիծ

Եթե քաղաքի կենտրոնով զբոսնելիս հանդիպեք տեխնիկապես զինված և հետաքրքիր ձևավորմամբ դաշնամուրների, չզարմանա՛ք: «Փուշ» նախագծի շրջանակներում քաղաքում արդեն իսկ տեղադրվել են 2 դաշնամուրներ, որոնք ոչ միայն անցորդներին հնարավորություն են տալիս նվագել, այլև, օգտվելով դաշնամուրին կցված լիցքավորող և Wi-Fi տրամադրող սարքերով, տեսագրությունը բեռնել սոց. ցանցերում:

ԴզումաորԴզումա

ԴզումաորԴզումա

ImYerevan-ը զրուցեց երաժիշտ Հայկ Կարոյի Կարապետյանի հետ էլեկտրոնային երաժշտության, ընտրության, ազգայինի ու դզումաորդզումայի շուրջ:

Աքաղաղը՝ հայկական խորհրդանիշերի շարքում

Աքաղաղը՝ հայկական խորհրդանիշերի շարքում

Հայ կանայք, ինչպես օրինակ՝ Կարինի հայուհիները իրենց գլխազարդի, որը վարդ-թանթարա էին անվանում, ճակատամասի ժանյակների վրա, երբեմն, նրբորեն եռաչափ ասեղնագործված աքաղաղներ էին փակցնում[1]։ Աքաղաղի պատկերներ հանդիպում ենք նաև հայ կանանց տարազի գոգնոցներին[2]: Մանրանկարչության մեջ ևս կան այդպիսի պատկերներ, ինչպիսին օրինակ՝ Թորոս Ռոսլինի խորանի նկարն է՝ երկու աքաղաղներով։ Նման հանդիպակաց աքաղաղների պատկերներ կան նաև 19րդ դարին պատկանող հայկական մի գորգի վրա։ (տես․նկ․1

Վերջինը չլինի

Վերջինը չլինի

Ռոք երաժիշտների համար առաջին համերգը, ինչպես առաջին սերը, երբեք չի մոռացվում: Իրենց երևանյան առաջին համերգի մասին են պատմում «Որդան կարմիր», «Բամբիռ», «Լավ էլի», «Նաիրի» ռոք խմբերը:

Բնօրինակն արխիվում