• Իրադարձություններ
  • Աֆիշ
  • Նավիգատոր
  • Մշակույթ
  • Հասարակություն
  • Ամսագիր
  • Նախագծեր
  • ԻՄԽՈՀ
  • Էջեր
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
Հայ Рус Eng

Նավիգատոր

Նավիգատորն աշխարհում հայկական վայրերի մասին ազատ, ինտերակտիվ, մշտապես թարմացվող հանրագիտարան է: Դուք կարող եք ավելացնել վայրեր, որոնք նշված չեն Նավիգատորի ցանկում, և շուտով ձեր տեղեկությունները կհայտնվեն տվյալների բազայում: Միասի՛ն ստեղծենք աշխարհի հայկական քարտեզը:
Վայր
Քաղաք
Ուկրաինա Թեոդոսիա
1148
Սուրբ Սարգիս եկեղեցի

1 Armenian str., Feodosiya, Ukraine

Սուրբ Սարգիս եկեղեցին Ղրիմում պահպանված սակավաթիվ միջնադարյան շինություններից է: Եկեղեցու կառուցման թիվն ընդունված է համարել 1363-ը: Սակայն կան այլ տվյալներ, համաձայն որոնց Սուրբ Սարգիսը Թեոդոսիայի հայկական ամենահին եկեղեցիներից է և կառուցվել է 10-րդ դարում: Հայտնի է, որ միջին դարերում եկեղեցում գործել է մանրանկարչության և փորագրության ամենամեծ դպրոցներից մեկը: Այստեղ են ապրել և ստեղծագործել մի շարք մեծանուն նկարիչներ ու գրիչներ: Սուրբ Սարգիս տաճարի ոճը պարզ լինելով հանդերձ, ունի միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության բոլոր հիմնական գծերը: 15-րդ դարում եկեղեցուն որպես զանգակատուն ավելացվեց պաճուճազարդ նախշերով տաղավարը: 1888-ի մեծ հրդեհից հետո շինությունը հիմնովին վերանորոգվեց: Վերականգնման համար անհրաժեշտ գումարը տրամադրեց Հովհաննես Այվազովսկին, ով եկեղեցու հետ առանձնահատուկ կապ ուներ. այստեղ էր 1817-ին կնքվել, հետո ամուսնացել առաջին կնոջ հետ: Այստեղ էլ 1900-ին տեղի ունեցավ նրա հուղարկավորության ծեսը: Մեծ նկարչին թաղեցին եկեղեցու բակում, որտեղ մինչև հիմա հեշտությամբ կարելի է նկատել սպիտակ մարմարից պատրաստված նրա քարե դագաղը:

Լուսանկարներ
Ուկրաինա, եկեղեցի, Սուրբ Սարգիս, Թեոդոսիա
Այս թեմայով
Սոչի

Սուրբ Սարգիս եկեղեցի

Թեոդոսիա

Ի.Կ.Այվազովսկու անվան ազգային պատկերասրահ

Թեոդոսիա

Իվան Այվազովսկու հուշարձան

Թեոդոսիա

Հայկական փողոց

Յալթա

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Փասադենա

Սուրբ Սարգիս եկեղեցի

  • Իրադարձություններ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Բիզնես
  • Բարեգործություն
  • Գիտություն
  • Կրթություն
  • Hi Tech
  • Կրոն
  • Միջավայր
  • Սփյուռք
  • Աֆիշ
  • Երաժշտություն
  • Թատրոն
  • Կինո
  • Սպորտ
  • Ցուցահանդեսներ
  • Այլ
  • Նավիգատոր
  • Եկեղեցիներ
  • Հուշարձաններ
  • Ռեստորաններ
  • Խանութներ
  • Այլ
  • Մշակույթ
  • Կինո
  • Թատրոն
  • Երաժշտություն
  • Գրականություն
  • Դիզայն
  • Ֆոտո
  • Կերպարվեստ
  • Այլ
  • Հասարակություն
  • Սպորտ
  • Բիզնես
  • Բարեգործություն
  • Գիտություն
  • Կրթություն
  • Hi Tech
  • Կրոն
  • Միջավայր
  • Ճամփորդություններ
  • Սփյուռք
  • Պատմություն
  • Ամսագիր
  • Թողարկումներ
  • Խմբագրություն
  • Որտեղ փնտրել
  • Գովազդ
  • Նախագծեր
  • ԻՄԽՈՀ
  • Փորձաքննություն
  • Օրագրեր
  • Էջեր
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Երևան Փրոդաքշնս», Արամի 80, 0002, Երևան,Հեռախոս՝ +374 (10) 50 10 81,[email protected]
Գովազդի բաժին՝ +374 (99) 18 19 87[email protected][email protected]
© Yerevan Productions, 2020
Terms of use