Sovetskaya (Soviet) Square, Simferopol, Ukraine
Այվազովսկի եղբայրներից կրտսերը' Իվանը (Հովհաննես) հանրահայտ ծովանկարիչ էր, իսկ ավագը՝ Գաբրիելը՝ հոգևորական և պատմաբան, նրանց հուշարձանը Սիմֆերոպոլում կանգնեցվել է Ղրիմի «Լույս» հայկական միության նախաձեռնությամբ: Հուշարձանը կատարվել է ճարտարապետ Վ.Կռավչենկոյի նախագծով, քանդակի հեղինակներն են Հայաստանի ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանն ու նրա որդիները: