09 Հոկտեմբեր 2013, 13:08
2061 |

Հետնաբեմյան թատրոն (ֆոտոպատմություն)

Երբ բեմին հետևում ես ոչ թե դիմացից, այլ հետնաբեմից, թատրոնն ավելի հետաքրքիր է թվում: Հատկապես, եթե ձեռքերումդ ֆոտոխցիկ կա:

Դահլիճի դռների հետևում կուտակվում էր հանդիսատեսը, բայց «Ուրիշները» ներկայացման ռեժիսոր Մարինե Գալստյանը չէր շտապում սկսել: Իտալական «ԻնԿոնտրոՎերսո» թատերախմբի դերասաններն ու պարողները պատրաստվում էին ներկայացմանը: Նրանք չէին շտապում հագնել բեմական զգեստները կամ թարմացնել դիմափոշին: Որոշում էին բեմ մտնելու ու դուրս գալու պահերը, փոփոխում լուսային լուծումները:

Ներկայացումը սկսվելուց մի քանի րոպե առաջ ֆոտոխցիկը ներխուժեց մութ հետնաբեմ: Իտալերեն և հայերեն բառերը խառնվել էին իրար, պարուհի դերասաններից մեկը բեմ բարձրանալուց առաջ տարօրինակ շարժումներով տաքացնում էր մկանները, մեկ ուրիշը մութ սենյակի աղոտ լույսի տակ հագնում էր կոշիկները, իսկ մյուսը հայելու առջև զննում էր իրեն: Լամպի թույլ լույս տակ հազիվ նկատելի մի երիտասարդ նյարդային քայլերով հետ ու առաջ էր անում, որ «դերի մեջ» մտնի: Դահլիճից լսվող անհանգիստ ձայները չէին խանգարում դերասաններին ձայնային վարժություններ անելու:

Ֆոտոխցիկը դարձել էր անտեսանելի ու ֆիքսում էր նրանց հետնաբեմյան թատրոնը: Վայրկյաններ անց սկսվելու էր իսկական թատրոնը:

Այս թեմայով