16 Ապրիլ 2013, 11:26
1756 |

Շարժում դարձած երաժշտություն

Ապրիլի 15-ին Երևանի Պետական տիկնիկային թատրոնում «Միհր» թատրոնի «Շարժման երաժշտություն» նախագիծ-ներկայացումն էր: Բեմում տեղադրված հսկայական մետաղյա ձողերը ծառայում էին որպես յուրօրինակ գործիք երաժշտություն ստանալու համար: Սակայն ներկայացման գլխավոր «հերոսը» պարն էր: Բեմում բոլոր գործողություններն ու շարժումները վերաճում էին պարի, ստեղծում յուրահատուկ ձայնային սիմֆոնիա, որը հեռվում արձագանքող զանգերի ղողանջներ էր հիշեցնում: Պարում արտահայտված երաժշտությունը մարդկային հույզերի, զգացմունքների և հոգեբանական ապրումների վերաիմաստավորում էր: «Մենք կարևորում ենք այն շարժումը, որը տանում է երաժշտության, այլ ոչ թե հակառակը», - նշեց «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը: Ներկայացման գաղափարը ծագել է դեռ վեց շաբաթ առաջ, երբ նրանց արվեստանոց այցելեց թատերագետ Արթուր Ղուկասյանն ու հավանություն տվեց ներկայացմանը: Արտիստները նրա «վատ չէ» խոսքերից հուսադրվեցին ու որոշեցին բեմադրել նման ներկայացում:

Այս թեմայով