04 Մայիս 2015, 16:04
4214 |

Նոր երևանյան նախագիծ`«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ

«Երևան 2.0» քաղաքային ինկուբատորում ծնվում և իրականանում են Երևանի արտաքին տեսքի բարելավման նախագծեր: «Հայոց գրերի երթ» (Eternal Alphabet) արտ-ռելիեֆը մեր հերթական նախաձեռնությունն է, որի իրականացման համար համագործակցության ենք հրավիրում գործընկերների, կամավորների, փորձագետների և բարերարների:

Արդեն մեկ տարի է, ինչ «Երևան Փրոդաքշնս» ընկերությունը Հայաստանում սոցիալական ձեռներեցությունը զարգացնելու և քաղաքային միջավայրը բարելավելու նպատակով հիմնել է «Երևան 2.0» քաղաքային ինկուբատորը:  «Երևան 2.0» ինկուբատորում մշակվում  են  քաղաքային նախագծեր, որոնցից մեկը` «Հայոց գրերի երթ»  արտ-ռելիեֆ նախագիծն է: Այն կիրականացվի այս աշուն: 

 

Նախագծի իրականացման վայրը

 Այս նախագծի իրականացման  համար  ընտրված տարածքը Մատենադարանի հարևանությամբ է: Քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում` Մեսրոպ Մաշտոցի 51 հասցեից մինչև Սարմենի հատող փողոց տանող հատվածում գտնվող այդ պատը տարիներ շարունակ անշուք էր և աղտոտված: Մենք որոշեցինք  այն մաքրել,  պատի խորշերում տեղադրել մեսրոպատառ այբուբենի տառերը և լուսավորել դրանք: Կարևոր է նաև այն, որ Մատենադարանի հարևանությամբ գտնվող այս պատի վրա տեղադրված մեսրոպատառ գրերը առավել քան ներդաշնակ կլինեն շրջակա միջավայրին:

Պատը` նախքան մաքրելը
Պատը` նախքան մաքրելը

Նախագծի նկարագիրը

Մեսրոպատառ գրերը կլինեն երկաթից ձուլված։ Տառերը կհայնտվեն պատի  ամբողջ երկայնքով: Պատի խորշերից յուրաքանչյուրում կհայտվի այբուբենի մեկ կամ երկու տառ: Երեկոյան ժամերին ամբողջ պատը կլուսավորվի: 

Նախագծի իրականացման ժամկետները

Նախագծի աշխատանքները սկսվեցին դեռ 2015 թվականի փետրվար ամսին, երբ  մենք հանրային քննարկման հրավիրեցինք մի խումբ փորձագետների և առաջադրեցինք իրականացման ենթակա  մի քանի նախագիծ, որոնք ինկուբացվում էին «Երևան 2.0»-ում: Դրանց թվում էր նաև «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆի նախագիծը:  Կարծիքները տարբեր էին, շատերն անգամ  առավել առաջնային հիմնախնդիրներ լուծող նախագծերին նախապատվություն տվեցին, սակայն հարցմանը մասնակցող փորձագետների ձայների մեծամասնությամբ  «Երկաթագիր այբուբեն» նախագիծը հավանության արժանացավ: Աշխատանքները սկսվեցին  օգոստոսին` պահանջվող գումարի  մի մասի դրամահավաքից անմիջապես հետո: Վերոհիշյալ պատը հայտարարություններից ու ապօրինի գրվածքներից արդեն մաքրվել է: Այս պահին ձուլվում են այբուբենի տառերի մի մասը: Դրամահավաքի վերջնական  ավարտին մնացել է մեկ շաբաթ (Հոկտեմբերի 20-ին մասնակցության հայտեր այլևս չեն ընդունվելու):

«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ  նախագծի  էսքիզների հեղինակն է նկարիչ, դիզայներ ` Վահան Բալասանյանը

 

 

 Նախագծի մասնակցության ձևերը

Դուք կարող եք  մասնակցել նախագծին, որպես կամավոր, փորձագետ կամ բարերար: Դրամահավաքի ընթացքում արդեն հավաքագրվել է նախագծի համար պահանջվող գումարի մի մասը: Յուրաքանչյուր տառի ներքեւում կտեղադրվի անհատական շնորհակալական վահանակ նախագծին ինչ-որ կերպ  աջակցող անձնանց անունով: Նախագիծն ավարտելուն պես` պատի վրա կտեղադրվի նաև տեղեկատվական  շրջանակ, որտեղ կնշվեն նախագծի գործընկերներն ու հովանավորները: 

«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ  նախագծի մասնակիցներ`

Գոռ Նահապետյան, Էմիլ  Արզանգուլյան , Շուշան Պետրոսյան, Անահիտ Սիմոնյան, Յուրա Մովսիսյան, Գագիկ Աբրահամյան, Կարեն Մուշեղյան, Բագրատ Ալեկյան , Դոնարա Թևոսովա, Անդրանիկ Ազլիվյան Էլմիրա Գրիգորյան, Ռուբեն Ջաղինյան, Վիկտոր Մնացականյան, Ռուբեն Հարությունյան  Նունե Գևորգյան, Ռուբեն Յեսայան , Վարդան Դարբինյան  և այլք:

Նախագծին մասնակցելու համար կարող եք զանգահարել  մեր գրասենյակ 010 5010 81 հեռախոսահամարով  կամ գրել մեր էլեկտրոնաին հասցեին` i[email protected]

 

 

 

Այս թեմայով