21 Հունիս 2018, 22:44
93015 |

Բանաստեղծ լինելը մասնագիտություն չէ, այլ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ է

Հարցազրույց լիբանանահայ բանաստեղծ Գոգո Տարագճյանի հետ բանաստեղծության՝ որպես արարչության մի տեսակի և հոգևոր թեմաների շուրջ:

Ա․Թ․- Նախ՝  ինչու՞ Կոկո, կամ ԳօԳօ.

Գոգո – Գոգո, Այբ Բեն Գիմ,  «Գիմ» տառով է, Գոգոն ես չէ որ ընտրել եմ նախօրոք որոշելով կամ ուզելով Գրիգորը Լիբանանում Գոգո է դառնում, Սփյուռքի հայերի մեջ էլ Գրիգորը Գոգո է դառնում, ինչպես վերջերս մի քանի տարի առաջ հասկացա ՝Գրիգորը Հայաստանին մեջ դառնում է Գոքոր կամ Գրիգ, դա որպեսզի ճիշտ պատասխանը լինի հարցիդ․․․Կեղծանուն չէ կամ գրական անուն,  ոնց ասում են։ Ինձ տենց դիմում են փոքրուց և ես սիրում եմ այդ անունը, այսինքն «նույնն ենք», չնայած, որ Գրիգորն էլ խորթ չէ։ Տենց էլ պահում եմ։

 

ԱԹ- Դու ծնունդով Լիբանանահայ ես, իսկ հաճա՞խ ես գալիս Հայաստան։

Գոգո – Այո, լիբանանահայ եմ։ Սա արդեն հինգերորդ անգամն է, չեմ սիրում հաշվել, որովհետև ես համարում եմ, որ Աստված ամեն անգամ ինձ օրհնում է և ողորմում է , որ ես ամեն անգամ մտնեմ երանության վայր, դրախտավայր և շնորհակալ եմ։ Հայաստանը  ոչ թե վիպական կամ ռոմանտիկ խոսակցություն է․․․ Ես հիմա Հայոց պատմության գիրք մը կա, որ նվեր եմ ստացել, կարդում եմ և հասկանում եմ, որ Հայոց Աշխարքի մասին միայն մենք չէ, որ մեզ վկայում ենք , որ տարբեր ենք, տարբեր բաներ կան այստեղ։ Բաներ ասելով ի նկատի ունեմ Աստվածային զգացումներ։

 

ԱԹ - Համարում ես Հայաստանը դրախտավայր․․․

Գոգո  Եթե շիտակ գրած հայոց պատմությունը կարդանք, կտեսնենք, որ Հայաստանի մասին վկայում են բացի հայերից, որ Հայաստանը ուրիշ է և որ այստեղ ուրիշ բան մը կա Աստածատեսք, Աստածագիր։ Այսքան հասկանալով մենք դեռ կարծում եմ, որ առաջին կիսկատար հանգրվանի մեջ անգամ չե՛նք և այսքան ապշել ենք Հայաստանի վրա, Հայաստանի համար։ Գիտես շատ երկրներ կան աշխարհի վրա, որոնք ասում են թե Հայաստանը կռվախնձոր է կամ ուրիշ բառեր էլ կարող ես տալ, բայց մեծության և մեծ տարածության հետ կապ չունի։ Մի տեղ ենք մենք, ուր շատերը կուզեին լինել, միայն լինել․․․Անկախ դրանից այս դեպքերը հիմա, որ կատարվում են ձախող կամ հաջող, կեղծ կամ անկեղծ, շիտակ կամ սխալ ․․քաղաքականությունը մեջը շատ չտեղադրենք այս հարցազրույցին-ես լրիվ հեռու եմ, որովհետև արվեստը համարում եմ Աստծո հոգին և իրեն տեսնել։ Այսպես մի բան ասեմ։ Մենք երբոր մեր մոր որովայնից դուրս ենք գալիս,գալիս ենք անմեղ, գալիս ենք մաքուր, ․․․Անկախ այդ դեպքերից, որ ասում ենք շիտակ կամ սխալ ․․․

 

ԱԹ- Հեղափոխությունը ի նկատի ունե՞ս․․․

Գոգո - Հեղափոխությունը մեծ բառ է, ես կարծում եմ , որ շատ բաներ, այո,  հեղափոխության նման են, որովհետև հեղափոխությունը, հիմիկվա համար չեմ ասում, այլ ամեն ժամանակներու մեջ , մարդ արարածի ամենախորունկ հատակի մեջ է լինում դա, և ամեն մարդ չունի դա և ամեն մարդ չի էլ կարող ունենալ դա։ Դու պիտի քո մտածելակերպը դարձնես հեղափոխող և լավ, որովհետև կրնաս հեղափոխել վատից ավելի վատ, կամ գուցե և , եթե լավ էր, դրանից ավելի վատ։ Սա ես խոսում եմ ոչ թե այս վերջին իրադարձությունների մասին, այլ՝ընդհանրապես։ Որովհետև մարդկության պատմությանը եթե նայես սկզբից մինչև հիմա, ապշում ես, բայց համարյա վատ ապշանքով։ Որորվհետև միշտ պատմության մեջ շիտակ են պատմություն գրողները․․․լավերը միշտ քիչ են, որովհետև չար գործ կատարելը շատ դյուրին է։ Հիմա օրինակ այս ծառը մեր դիմաց որ կա, չգիտեմ, մի քանի հարյուր տարվա է երևի․․․սա սղոցելը կտրելը մի քանի ժամվա գործ է, բայց դու նորից նոր, երբ ուզում ես արմատը նոր դնել, նոր ծառ տնկել և սպասես ինքը աճի, եթե կարելի է ասել, տարիների ընթացք է, և մարդու զարգանալը և նորից հետ սրբագրվելը մի քանի տարվա գործ չէ․․․Ստույգ և ճիշտ առաջին հեղափոխողը հենց Հիսուս Քրիստոսն է, հեղափոխության Աստուածը։ 

 

ԱԹ-Տարիներից խոսեցինք, դու ասա՝ ե՞րբվանից ես ստեղծագործում։

Գոգո - Այն օրվանից երբ Քրիստոսից շնորքն եմ ստացել։ Եվ սա չգիտեմ քանիերորդ հարցազրույցն է , բայց ամեն անգամ նույն կերպ եմ պատասխանում։ Եթե հստակ թվականով, ապա 2011-2012-ից ։ Երբ ես հասկացա, որ բանաստեղծ եմ, երբ որ սկսեցի գրել։ 

ԱԹ- Ասել ես, որ շատ բան ունես գրած արդեն, որ դեռ չի հրատարակվել:

Գոգո - Հիմա ես շատ բառը օգտագործում եմ, որովհետև բառարանի մեջ հիմա նկարագրելու կամ արտահայտվելու համար իմ գործը »շատ»բառն է, բայց ինքը իրականում շա՜տ ավելի է, բայց քանի որ այլ բառ չկա, ես «շատով» արտահայտվեցի։ Շատ ոչ թե , որ քանակ եմ շատացրել, որ ասեն այս մարդը հիսուն կամ հարյուր գիրք է գրել, շատ է, որովհետև շնորքն է շատ։ Շնորքն է շիտակ։ Ես մուսա բառը չեմ սիրում, որ ասում են որոշ ժամանակ ստեղծագործող մարդը ունի մուսա, կամ մուսան եկել է։

 

ԱԹ- Դու մուսա չունե՞ս:

Գոգո- ես մուսա դրան չեմ անվանում, ես անվանում եմ շնորք, որովհետև ես որևէ մեկ ժամանակ կարող եմ ստեղծագործել։ Ու կապ չունի, առավոտ կամ կեսօրից հետո, կամ կեսգիշերը Ժամանակը շնորքի մեջ է, շնորքն էլ ժամանակի։ Հիմա այդ մարդիք, որ իրենց ամբողջ կյանքը ապրել են ու գրել են մեկ կամ երկու շարադրություն, կամ չգիտեմ ինչպես անվանել, դա բանաստեղծություն չէ։

 

ԱԹ - կնշե՞ս սիրածդ բանաստեղծներին։

Գոգո – Պարույր Սևակ, Հովհաննես Շիրազ, Եղիշե Չարենց, Սրանք երեք Արարատներ են ինձ համար և երեք Հայաստաններ։ Իհարկե շատ կան ուրիշներ, բայց իրենցով բավարարվենք, որովհետև իմ նախընտրյալները իրենք են։ Իհարկե Գրիգոր Նարեկացին ևս, բայց Նարեկացին ավելի վեր հանգրվանում է, հոգևոր հանգրանում․․․մենք խոսում ենք երկրային ավելի շատ, որովհետև Նարեկացին իր գործը ավելի շատ Արարիչի հետ էր կապում։ Այո, ինքը բացարձակ երկրային,ժամանակավոր բաները չէր կարևորում, որովհետև դրանք արդեն իսկ կարևոր չեն բացարձակ։

ԱԹ - Ի՞նչ ոճի մեջ ես գրում, կամ որ ժանրի։

Գոգո – Ժանր բառն էլ չեմ սիրում, Ոճ, ինչ-որ «ոչ» չէ, այսինքն «ոչ», այոյի նման է, սա մի քիչ փիլիսոփայություն եղավ ․․․Ասեմ, ես գրում եմ, ինչ-որ զգում եմ։ Իսկ ինչ-որ զգում եմ դա իմաստապաշտ և իմաստասեր է։

 

ԱԹ- Ես հարցադրումս ավելի ճիշտ անեմ ի՞նչն է , որ քեզ ոգեշնչում է։ Չեմ ասի թեմաները, որոնք քեզ ոգևորում են, այլ քո ոգեշնչման աղբյուրները։

Գոգո – Ասեմ, մի քանի բան կա, փորձեմ մշակել մտքերս Նախ Աստծո շնորքը, մարդկության համակ ցավը, որովհետև մարդ արարածը իր այս աշխարհի մեջ լինելիության օրից ի վեր ցավում է։Նույնիսկ ամենահաճելի ընթացքներում, սխալ ակնթարթով մը մարդու շիտակ սիրտը կարող է մահանա․․․․պահի տակ մենք ամեն ինչ ենք, պահի տակ կատարյալ ոչինչներ։ Հիմնական մեծ գլխավոր բառը, որ կա ՑԱՎԸ։ Ցավի մեջ կա ամեն ինչ ։ 

 

ԱԹ - Իսկ չես կարծում, որ այն ստեղծագործությունները, որ ցավի արտահայտումն են, դեպրեսիվ են, մարդիք կարիք ունեն ավելի պոզիտիվի, դրականի։

ԳոգոՑավը նկարագրելով ես դրանով փորձում եմ լուծում կամ բուժում տալ մարդկանց՝ ժամանակավոր կամ հիմնավոր  և ստույգ գիտություն։ Որորվհետև այս աշխարհի մեջ մենք եկել ենք  գիտենալու համար։ Ես բանաստեղծությունը չեմ գրում, ասենք արևի կամ լուսնի մասին, լոկ որևէ կերպ արտահայտվելու կամ ծափահարություն ստանալու համար, ես փորձում եմ ստույգ բուժում տալ, որովհետև մարդը երբ հիվանդ է, ես ուզում եմ որ ինքը իմանա, ինչու է եկել տգետ կամ գիտուն աշխարհ ինչու համար ընդհանրապես այստեղ է։ Եվ ինչու որոշ ժամանակ հետո էլ չի լինում ․․․․

 

ԱԹ- Փիլիսոփա՞ ես․․․ինչ-որ առոմով։

Գոգո – Եթե Արարիչը ուզել է, որ ես բանաստեղծ դառնամ, և որովհետև փիլիսոփա բառը կա․․․Ինքը արարչությունը փիլիսոփայությունն է։ Նաև Աստծո սերը, դա էլ է փիլիսոփայություն․․․Լավ ասեցիր, ինչպես որ մենք մեր հոր և մոր պտուղն ենք, կամ թարգմանվածներն ենք, մենք Աստծո սերն ենք, և ես երկար ժամանակվա մեջ այն եզրակացության եմ եկել, որ մենք Աստծո սերերն ենք։

 

ԱԹ- Քո բանաստեղծություններում շատ են արտահայտությունները, որոնք վերաբերում են հենց Աստծո կողմից շնորքներին, անդրադարձ Աստծուն․․․Դու հավատացիալ ես՞։

Գոգո-  Կատարյալ կերպով։ Հավատացիալը, ի միջի այլոց, բառարանում ունի իր ստույգ իմաստը, այստեղ մի քիչ այլ կերպ է այն հասկացվում։ Ճիշտ է ասել մարդ, ով հավատում է արարչին, ստեղծչին, Աստված, որ մարդեղացավ և եկավ Քրիստոս փրկիչ անվամբ։ Ես մի բան ասեմ , եթե դադարեմ հավատալուց կարծում եմ այդ օրվանից կսկսեմ ապրել որպես «մահ» ։ Ոնց որ լինես ժամանակավոր քայլող դիակ, ով մեկնում է կամ նույնիսկ չի մեկնում դեպ ոչնչացած անհայտություն կամ անհայտացած ոչնչություն, որովհետև եթե ուզում ես իմաստ և արժեքդ քո հասկանաս, «դու որպես դու»«ես որպես ես» տեսնել, պիտի որ անընդհատ Աստծուն տեսնես, ամեն ինչի մեջ։ Ոչ թե որ դու իրեն տեսնես որպես թե դու մեծ բան ես անում, այլ ինքը արդեն կա։ Եթե դու այդ հանգրվանին հասնես որ դու ամեն ինչի մեջ տեսնես Տիրոջ կամքը, դա նշանակում է ամեն ինչը, այսինքն հիմա մեր առաջ, որ տեսնում ենք այս բնությունը մտածում ենք, ինչու համար է եղել և մեզ տրվել այն։ Քանզի բնությունն էլ է ժամանակավոր և մահկանացու․․․

ԱԹ- Դու փիլիսոփայում ես կյանքի, մահվան և հավատի շուրջ։ Մինչև ստեղծագործելդ նու՞յնն էիր, թե ստեղծագործելը քեզ փոխեց։ Ու ես գիտեմ, որ ոսկերչությամբ էիր նաև զբաղվում, արդյո՞ք այն տարիներին նույն կերպ էիր մտածում, թե հենց բանաստեղծությունը քեզ փոխեց։ 

Գոգո- Ես նույն մարդն եմ ինչքան հիշում եմ, սկսած 4-5 տարեկանից, ես հիշում եմ, որ խորունկ հարցումներ էի ուղղում, և ուղղում էի Աստծուն, խորություն արարողին։ Հիշում եմ։ Այսինքն շատ զարմանալի է, որ այդ տարիքի մարդը հարցեր ունի և ավելի զարմանալի է, որ ուղղում է Աստծուն։ Ես այդ օրվանից եմ հասկացել, որ Աստված է մեզ արարել /ողորմել/։ Դու ասեցիր փիլիսոփա, որ բանաստեղծ է, որ ամփոփում է ամեն ինչ։ Այսինքն, հասկանում ես, ես ինչի չեմ հարցրել հայրիկիս կամ մայրիկիս, որովհետև հասկացել եմ ինքնաբերաբար, որ երբ ես հարցնում եմ, դա նաև շնորք է, որ գիտենամ և գիտենամ՝ ինչու շատ բաներ չգիտենք։ Դա էլ է գիտենալ։

 

ՄիՆչ օրս հիշում եմ, թե ինչպես մի անգամ 4 տարեկանում կիրակի օրով այս հարցերից ուղղում էի արարչինայնժամ հայրս դեռ ողջ էր այս աշխարհի համար․․

 

ԱԹ- Ցավում եմ հորդ համար...

 

Գոգո- Կարծում եմ ինքը՝ հայրս մեր համար է ցավում, մենք դեռ այստեղ ենք, մենք ենք իսկական ցավալին, որովհետև այն ժամանակվանից , որ մենք կտրվում ենք այս աշխարհից, մեկնում ենք այնտեղ, ուր ավելի շատ մոտ ենք Աստծուն, ավելի հանգստանում ենք։ Դա էլ ասեմ ինչու մենք այստեղ հանգիստ չենք։ Որորվհետև այստեղ Սատանան էլ է ապրում։

 

ԱԹ- Ես չեմ հավատում Սատանային և այդ բառին

 

ԳոգոԵթե Արարիչը ինքը նշում է, որ Սատանան կա և հենց Հիսուսի խաչելությունը փաստ է , որ նա կա, չարը կա, հիմա անունը Սատանա է, մի բան , որ քեզ անընդհատ խանգարում է հետևել արարչին։ Արարչի թշնամին։ Աշխարհի մեջ կա թշնամիկա աջ, կա ձախ, տղա-աղջիկ ․․․հոմանիշ կա և հականիշ․․․ժամանակավոր և մշտնջենավոր։

 

ԱԹ- Դու խոսում ես անպես, ինչպես գրում ես, ես քո բանաստեղծությունները, որոնք կարդալիս նկատում եմ, որ ավելի շատ բառերի վրա դրվող շեշտադրություն է, քան որևէ նախադասության։ Ոճային առումով եմ ասում։ Հաճախ հանդիպող հականիշներ, հաճախ հոմանիշներ։ Շատ յուրահատուկ ոճ ունես։ Իսկզբանէ՞ էիր էդպես գրում։    

 

ԳոգոՀենց ներքին աշխարհիս թարգմանությունն է իմ ոճը։ Ես այդպես խոսում էի։ Այդպես մտածում էի։ Այսինքն, ի սկզբանե ամբողջ երբեքներում այդպես էր։ Միշտ սիրում էի գիտնալ և գիտնալը ինք արդեն փիլիսոփայություն է ։ Փիլիսոփայությունը շատ մարդկանց կողմից տենց վատահամբավ է ընկալվում։ Կզարմանամ ինչպես կարելի է այդպես վերաբերվել փիլիսոփայության, որովհետև ամեն ինչ փիլիսոփայություն էաշխարհում։ Նույնիսկ սիրելը, սիրվելը, ամենը, «ամեն ինչը, որ զգացում է» և դա երբ մեկնում է դեպի ծայրահեղ ամենավերջին հանգրվանները, ուրեմն դու հասնում ես և արդեն հասել ես։ Այս երկրի համար վերջին հանգրվանը, որը մյուս երկրի համար էորի անունն է առաջին երկինք։ Եվ կսկսես բարելավվել, այդտեղ էլ բարելավում կա ։ Այստեղ էլ կա՝ այնտեղ հասնելու համար․․․

ԱԹ-Սիրո մասին բանաստեղծություններդ շա՞տ են։

 

Գոգո- Ասեմ, ինչը որ գրում եմ, անվանում եմ սեր։ Որովհետև երբ որ ստեղծագործում ես, դու գեղեցկությունն ես արտահայտում կամ թարգմանում։ Դրա անունն էլ է սեր, 2015 –ի գիրքս՝ «Եթե երկու սիրտ ունենամ անգամ, քեզ եմ սիրելու» , զուտ սիրային գիրք  է։ 

 

ԱԹ- Սա առաջի՞ն գիրքդ է

 

Գոգո-Առաջին տպագրված գիրքս է, բայց առաջին բանաստեղծություններս չեն։ Եվ «Արգելված չէ խենթանալը» գրքիցս առաջ էլ ունեմ գրված բանաստեղծություններ, որ չեն տպագրվել։ Հիմա երկու գիրք եմ տպագրել և դա տխուր թեմա է, որովհետև գրել եմ շատ։ Եթե պետք է հաշվենք թվերով հիսունից մինչև յոթանասուն․․․չեմ գիտեր, սակայն ոչինչ, ես փորձում եմ մարդկանց ցույց տալ սերը, որ ստեղծել է Աստված և մարդիկ դա չտեսնելու պատճառով դառնում են հարձակողական , դառնում են ոճրաբաններ, հանցագործներ, բանտարկյալներ։ Իրականում,երբ հայելուն նայում ենք, մի քիչ, որ կեղտոտ է, պղտոր ենք տեսնում։ Մարդիկ իրականությունը աղտոտ և պղտոր են տեսնում, դրա համար այս աղոտ վիճակում են։

 

 

ԱԹ- Այսինքն դու բանաստեղծություններովդ ուզում ես փոխել, դս առաքելություն ես համարում։

 

Գոգո- Փորձում եմ։ Բանաստեղծ լինելը մասնագիտություն չէ, այլ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ է։  

 

11/մայիս/2018

...Հրաշքներին հարկավոր է հավատա՜լ
Դեռ_առա՜ջ որ դրանք կատարվեն դեռ՝՝
Առաջին_և ամեն անգամ
-Դա ել
Արդեն <<Հրաշք>> է՛
Հավատալը֊դեռ չկատարվելի՜ս դե՛ռ__
Արդեն֊Հրաշքը
Հենց հավատալու մեջ է՜...
_____
ԳօԳօ
Բանաստեղծը_

 

12/մայիս/2018
4.17pm
(Նկարը֊հին)

...Ունակություն մը՜
Հին ապառնի երթալու
Հրաշագործության նշմարելի նշույլ մը
Որպես ներկա՛_անցյալը տեսնելու՜__

Որոշ "ախ-եր" սրբագրելու
Մասին այդ նորակերպ Գրելու՜
Հին թաղանթը վերքոտ պատռելու՛
Ժամանակի մեջ չմաշվող՛ հրաշք մը՜__

Կարոտվածներին հետ կյանք բերելու
Թոքերի ետեվ եղած Մկանը հանգչեցնելու՜
Նշույլից մեծ ախը նորից՝ բնաջնջելու՜
Ունակությու՜ն մը ո՛չ մահկանացու__

Մեռածը անմահացնելու
Նշույլ մը հող չդարձող թթվածին՜ 
Նշույլ մը հետք վաղածին՜
Նշույլ մը կյանք ախ մեռածին՛__

Ունակություն մը համարյա֊նշույլը
Նշմարելի֊երևոււթի՝ վերածելու՜
Գրեթեն_միշտ ամբողջացնելու
Կարոտը_չըկարոտի փոխելու...

Է՜հ
_____
ԳօԳօ
Բանաստեղծը_

 

10/մայիս/2018
1.13am

...Չլինի՜ թե հաշիվներում քո դու սխալա՜ծ
Առաջին մահդ ձեռքերով քո դու կարած՜
Չլինի թե դու հաշվել չգիտես
Մեկի դեմ մեկը քեզ դեմ է գալիս ու, եկած՜_

Մի անգամ ու ընդմի՜շտ
<<Չլինի թե չլինի՜>>
Այդ դեպքում դեպքը ցմիշտ 
Սխալ կլինի լրիվ սխալ պատահար՜_

Չլինի՜ թե մութն ու մահը քեզ սիրահաված՜
Այդ դեպքում ապրում ես դու վշտահար
Մի անգամ ու ընդմի՜շտ
Միշտին հակա մշտական՜_

Չլինի թե քեզ մեղադրես
Մահու սրտում քեզ տեղադրես՜
Չլինի՜ թե ապրել դու չգիտես
Չլինի թե դու պատահակա՜ն արարված՛_

Չլինի՜...Թե մեռած ես դու լոկ ծնված՜
Սխալ կյանքի սուտ գաղափարով՜
Վերջակետի հի՜ն կաղապարով
Չլինի՜ թե չլինի՛...

Ձյուն մը կա որ գարնան պիտի գա
Ուրա՜խ եղանակ մը...պիտի գա՜__
Չլինի թե չլինի՜_Չլինի՛ թե նա չգա՜
Ամբողջ հաշիվներում՜ կլինենք սխալա՜ծ...
_____
ԳօԳօ
Բանաստեղծը_

«Ինքնաբերաբար է լինում ինքնաբերաբարը» 

Ինչպեա նաև՝ 

Որոշ ու շա՜տ ու ամեն Խենթություննե՛ր 

Ինքնաբերաբար է լինում Լինելը_ 

Ինչպես նաև չլինելը՝ 

Մարդու մը մահը֊կյանքը

Որևե մի կամ շա՜տ ու ամեն Զգացումներ՛ 

Ինքնաբերաբար է լինում Բախտաբեր բախտավորությունը 

Բախտամերժ բախտը՛

և…Որևե մի կամ շա՜տ ու ամեն Անբախտություններ…

Ինքնաբերաբար Ինքնաբերաբար է լինում Քո հասկանալը 

Շա՜տ ու ամեն Ինչպես նաև չհասկանալը՛ 

Հասկանալդ֊չհասկանալդ Ինքնաբերաբար է լինում… 

Բայց…Քեզ Օգնողները ո՛չ Ո՛չ ինքնաբերաբար_

Քեզ սիրողները՞՛ Ո՛չ ինքնաբերաբար՝ 

(_Ինչպես նաև քեզ դավաճանողները 

Քեզ մահու կերպարով ցանկացողները 

Քեզ թաց դամբարանում երազողները) 

Կան ոմանք այստեղ ամեն բան թողել 

Քեզ են հետևել_

Քո կյանքում Փուշ ցանելու համար էն ապրում՛ 

Քեզ հեզ_մեռածի պես տեսնել ուզողները Շա՜տ_

Կյանքի մահացու մեղքերից Մի քանի մեռա՜ծ հավանական վեր՛ 

Այս էլ իրոք ու ցավոք Ո՛չ ինքնաբերաբար 

Ո՛չ…Ո՛չ ինքնաբերաբար «Ինքնաբերաբար է լինում Ինքնաբերաբարը»…

_____
ԳօԳօ
Բանաստեղծը_

 

Այս թեմայով