13 Օգոստոս 2013, 13:12
1572 |

Երիտասարդ անազատությունը

Հասակարության շարժիչ ուժը երիտասարդությունն է և ցանկացած քիչ թե շատ աղմուկ հանած նախաձեռնություն երիտասարդական արմատներ ունի: Հենց երիտասարդների ընբոստության ու մեծ եռանդի շնորհիվ է, որ սկիզբ են առել հեղափոխական գաղափարներն ու առհասարակ ամեն մի հասարակական շարժում:

Տաքարյուն հայ երիտասարդության ազգային առանձնահատկություններից ելնելով, անարդարությունը, հավասարության համար պայքարը կարծես գենետիկորեն փոխանցվող է: Վերջին իրադարձությունները, որոնց արձագանքը մինչ օրս լսելի է, վերոնշյալի վառ ապացույցն են: Ու երևի հենց այդ է պատճառը, որ օգոստոսի 12-ին՝ երիտասարդների միջազգային օրը, հայ երիտասարդությունը, ևս մեկ անգամ դուրս եկավ փողոց ու կրկին որոշեց բարձրաձայնել իր խնդիրների, ազատությունների կամ անազատության մասին:
Երևանի շարժիչն իրոք երիտասարդությունն է,և այդ օրը երևանցիների համար հատկապես կարևոր է, բայց բավարարվել քաղաքային իշխանությունների կազմակերպած բացօթյա դիսկոտեկներով երիտասարդությունը չի ուզում:
Ոչ այդքան վաղ անցյալում քաղաքի երիտասարդությանը հալածում էին հենց քաղաքային իշխանությունները՝ արվեստի նոր ուղղության՝ գրաֆիտիի համար: Տարիներ անց Երևանում քաղաքային իշխանությունը երիտասարդներին զվարճացնելու նպատակով Գերմանիայից հրավիրեց 3D street art-ի մասնագետ Նիկոլայ Արնտին ու պատվիրեց 3D պատկերապատել Ազատության հրապարակը: Օգոստոսի 12-ին աշխատանքը դեռ եռում էր, բայց ներկայացնել այն չհաջողվեց: Ազատության հրապարակում լրագրողներին թույլ չտվեցին անցնել ժամանակավոր ցանկապատի ներսն ու տեղեկանալ աշխատանքների ընթացքից, իսկ հրավիրված նկարչի հետ զրուցելն ընդհանրապես արգելված էր: Հավանաբար, կազմակերպիչ ընկերությունն ամեն գնով որոշել էր պահպանել առաջինը լուսաբանելու ու հանրությանը ներկայացնելու գերխնդիրը: Ազատ երիտասարդությունը, փաստորեն, ունի իր սոցիալ-տնտեսական անազատությունները:

Այս թեմայով