29 Ապրիլ 2013, 13:55
1689 |

Ջազի միջազգային օրը Կասկադում

Ապրիլի 30-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանու ներքո արդեն երկրորդ անգամ կնշվի Ջազի միջազգային օրը: Երևանը նույնպես կմիանա համաշխարհային տոնախմբությանը: Օրվա շրջանակներում «Կասկադ» համալիրում կայանալիք համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հանրային ռադիոյի ու հեռուստատեսության նվագախումբը, ինչպես նաև հայտնի հայ ջազմեններ:

2013-ին Ջազի միջազգային օրվա մայրաքաղաք է ընտրվել Ստամբուլը: Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օր է հռչակվել 2011-ի նոյեմբերին: ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան, դաշնակահար ու կոմպոզիտոր Հերբի Հենքոկի նախաձեռնությամբ 2012-ին Ջազի միջազգային օրը նշեցին աշխարհի ավելի քան 100 երկրներում:

Այս թեմայով