ԻՄԽՈՀ


Առանց խմբագրման. մաս երկրորդ

Արդեն անդրադարձել եմ ImYerevan.com-ի լրագրողների կիքսերին: Հասել է երկրորդ չափաբաժնի հերթը: Շարքը շարունակելի է, քանի դեռ շնչում, գրում և շփոթվում են մեր լրագրողները:

Հրապարակ առանց հայի

Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթին ներկայացված բոլոր 13 նախագծերն էլ սարսափ ֆիլմի ժանրից են:

Ի խորոց սրտի խոսք առ մրսածոյ

Երբ տրամադրությունդ կախված է արևի երևալ-չերևալուց, երբ գիշերը ոչ թե ֆռֆռում, այլ սրթսրթում ես, ուրեմն հաստատ իմացի՝ դռան շեմին ձմեռն է չոքել:

Երևան դարձած Գանգնամ սթայլ

Ամենաաշխույժը քաղցր բամբակի առևտուրն էր։ Հաջորդ տեղում ադիբուդին էր։ Բայց քյաբաբի գործը թեժ տասնյակի առաջին հորիզոնականում էր. բրդուճը` 700-1000 դրամ։

Վերջին անգամ եմ զգուշացնում. Երևան

Իմ տոնն եք նշում, բայց ինձ հարցրե՞լ եք` ես ինչ եմ ուզում։ Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր տաշի-տուշիներից, զուռնա-դհոլից, ինձ պուպուշացնող ծիլ-ծաղիկներից վաղուց հոգնել եմ։

Վարդապետաց օրը

Ուսուցչի օրը մտորելու և ունեցածը վերագնահատելու առիթ է: Ուսուցչի և աշակերտի զրույցին է սպասում մի ամբողջ ազգ:

Լալոշն եկել էր կարգը խախտելու

Ամեն քնած-չզարթնածի հետ տատս գնում էր էն աշխարհ. մի քանի օր լավ չէր սնվում, պարտադիր հիվանդանում էր, ճնշման դեղերը հայտնվում էին բարձի տակ, բայց օրեր անց գործը կլանում էր տատիս:

Առանց խմբագրման

Խմբագրի գործն էլ գործ չի, օրական կարդում ես բազում բառեր, տառեր ու նախադասություններ, ոչ միշտ առաջին անգամից ընկալում՝ ինչ ասել կուզեր, հաճախ էլ՝ բնավ չհասկանալով հեղինակի մտքի թռիչքը:

Անփառատոն կարմիր գորգը

Կաննի արևը ջահել էր ու լցված սենտիմենտալ սեքսով: Ֆրանսիայի ոչ մի քաղաքում ես չտեսա հետույքը կիսաշղարշված ձևով բացած կնոջ:

Անկախության աննախանձելի խորհրդանիշը

Հայ հազարավոր նահատակ ու մահվան դեմ մաքառած բռունցքներ, չեմ նախանձում ձեզ։ Այդպես էլ չդարձաք անկախության խորհրդանիշ։