04 Օգոստոս 2014, 12:50
1859 |

Կազանտիպի Հայաստանի հանրապետությունը

Սերգեյ Վարդանյանը (ավելի հայտնի Naughty Turtle ծածկանունով) հայկական անդրգրաունդի ամենահայտնի դիջեյներից է, հասցրել է մասնակցել մի շարք եվրոպական փառատոների: Հենց նա և նրա Naughty Sessions խումբն են կազմակերպում էլեկտրոնային երաժշտության առաջին` Kazantip Official PreParty Naughty Sessions 5 փառատոնը, որը կդառնա հանրաճանաչ Kazantip փառատոնի ներկայացուցիչը՝ այս տարի Վրաստանում անցկացվող: Մինի-փառատոնը կտևի մեկ օր, կեսօրից մինչև կեսգիշեր` Երևանի Սիրահարների այգում: Միջոցառումից առաջ փառատոնային կյանքի գուրուն Imyerevan.com-ին պատմեց էլեկտրոնային երաժշտության աշխարհում ամենահայտնի փառատոների մասին:

BPM
Փառատոնային կյանքը սկսվում է Մեքսիկայում, BPM փառատոնից: Այստեղ են գալիս էլէկտրոնային երաժշտության ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Շատ հետաքրքիր է ստացվում, երբ մի վայրում են հավաքվում մեքսիկացիներն ու ամերիկացիները: Մեքսիկայում բոլորը շատ տաքարյուն են, սիրում են պարել, արտահայտել էմոցիաները, նրանց ֆոնին կոնսերվատիվ հարևանները հետաքրքրիր են դիտվում: Թեև վերջերս ամերիկացիները մի քիչ «բացվել են», բայց հարավցիների տաքարյունությունն այլ է:

Timewarp
Հաջորդ համաշխարհային թույն փառատոնը Timewarp-ն է։ Այն մեկնարկում է Գերմանիայում' ապրիլի 5-ին: Հենց նա է ազդարարում եվրոպական փառատոնային տարին: Հետաքրքիր է, որ այստեղ նվագում են դեռ չթողարկված թրեքեր: Փաստացի, փառատոնի հյուրերը դառնում են նոր ստեղծագործությունների առաջին ունկնդիրները:

Awakenings
Այս մի փառատոնն անցկացվում է Ամստերդամի մոտակայքում' հունիսին: Փառատոնի անունը թարգմանաբար նշանակում է «զարթոնք», որովհետև տարվա այդ եղանակին քաղաքում մինչև ուշ գիշեր լուսավոր է: Այս փառատոնի առանձնահատկությունն այն է, որ այստեղ կհանդիպես այնպիսի դիջեյների, որոնց ոչ մի այլ փառատոնի ժամանակ չես տեսնի: Կազմակերպիչները շեշտը հենց սրա վրա են դնում' հրավիրել այնպիսի բարձրակարգ երաժիշների, որոնք, բացի իրենց ակումբներից, այլ վայրերում չեն լինում: Այս հանգամանքը շատ հյուրերի է գրավում:

КаZаntip Հանրապետություն
Ժամանակագրական առումով հաջորդը КаZаntip-ն է, որն այս տարի մի քիչ ուշ է մեկնարկում, քան սովորաբար: Քաղաքական խնդիրներով պայմանավորված՝ այն այս տարի կանցկացվի Վրաստանում' օգոստոսի երկրորդ կեսին: Այս փառատոնի առանձնահատկությունն այն է, որ փառատոներից ամենաերկարատևն է: 10 օր շարունակ ելույթ են ունենում դիջեյներ ոչ միայն Եվրոպայից ու Ամերիկայից, այլև հետսովետական երկրներից: Վրաստանում այս փառատոնի անցկացումը դրական անդրադարձ կունենա կովկասյան ակումբային կյանքի վրա:

Burning man
Burning man-ը ամենաանսովոր փառատոներից է: Սա այնքան էլ երաժշտական փառատոն չէ, բայց ընդգրկվեց մեր ցանկում, որովհետև այստեղ այցելում են շատ հայտնի դիջեյներ, տեխնո-արտիստներ և բոլոր խենթ ու արտառոց ստեղծագործական անհատները։ Նրանք օրեր շարունակ Նևադա անապատում անում են սրտի ուզածը, բնականաբար, արվեստի ոլորտում: Ստեղծագործում են, արարարում և այդ ամենը շատ լավ երաժշտության ու շոուի ուղեկցությամբ: Սակայն փառատոնի ընթացքում ստեղծածները վառում են: Հենց սա է փառատոնի յուրահատկությունը և գաղափարը' վառել ամեն ինչ և նոր տարածք ազատել այլ ստեղծագործությունների համար:

Naughty Sessions – Kazantip Pre Party
Օգոստոսի 9-ին Երևանում անցկացվելիք փառատոնը, որը ըստ երևույթին, կլինի առաջինը Հայաստանում: Տարածքը կփակվի և բացի հյուրերից ու մասնակիցներից, այլ մարդիկ չեն կարողա մասնակցել դրան: Սա կլինի KaZantip-ի այսպես ասած, «pre-party»-ին: Բացի մեր դիջեյներից, կնվագեն նաև եվրոպական շատ փառատոների մասնակցած վրացի դիջեյներ: Այդ օրը Սիրահարների այգում ոչ միայն երաժշտություն է լինելու, այլև պարեր, յոգայի դասեր, դաջվածքի մասնագետ կլինի, բազմաթիվ զվարճալի խաղեր, նկարիչներ: Կլինի նաև լուսային շոու, մեծ LED էկրանների վրա կցուցադրվեն տեսաշարեր: Այդ օրը նաև KaZantip-ի 2 տոմս կխաղարկվի:

Այս թեմայով