Օգտատիրական համաձայնագիր
1. Համացանցի օգտատերերին վերաբերող www.imyerevan.com կայքից օգտվելու ընդհանուր պայմաններ: Սույն օգտատիրական համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիրը) հաստատում է համացանցի օգտատերերի համար www.imyerevan.com կայքից (այսուհետ՝ կայք) օգտվելու պայմաններն ու կանոնները, այդ թվում
  • կայքում տեղադրված նյութերի օգտագործման պայմանները
  • համացանցի օգտատերերի կողմից կայքում նյութերի տեղադրման պայմանները (ներառյալ (բայց չսահմանափակվելով) տեքստային նյութեր, պատկերներ, մեկնաբանություններ):
Ինտերնետային ներկայացուցչությունը (այսուհետ՝ կայք), որի հիմնադիրն է «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ն, համարվում է պորտալ համացանցում: Համացանցի օգտատերի կողմից կայքի օգտագործումը նշանակում է, որ օգտատերը ընդունում և պարտավորվում է հետևել սույն Համաձայնագրի ստորև շարադրված բոլոր պայմաններին:
«ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ -ն կարող է ցանկացած պահին առանց որևէ հատուկ ծանուցման ամբողջովին կամ մասամբ փոփոխել սույն Համաձայնագիրը: Համաձայնագրի նոր հրատարակությունն ուժի մեջ է մտնում www.imyerevan.com կայքում հրապապարկվելու պահից 5 (հինգ) օր անց:
Մենք Ձեզ հետ համաձայնություն ենք ձեռք բերել «www.imyerevan.com» կայքից օգտվելու պայմանների շուրջ: Դուք պարտավորվում եք հետևել այդ պայմաններին, իսկ մենք մեզ վերապահում ենք դրանք փոխելու իրավունք:
 
 
2. www.imyerevan.com կայքում տեղադրված նյութերից օգտվելու պայմաններ:2.1. Կայքում տեղադրված են նյութեր, ապրանքանիշեր և օրենքով պաշտպանված այլ նյութեր, ներառյալ (բայց չսահմանափակվելով) տեքստեր, լուսանկարներ, տեսանյութեր, գրաֆիկ պատկերներ, երաժշտական ու ձայնային ստեղծագործություններ:
Ընդ որում, կայքի ամբողջ պարունակությունը պաշտպանվում է օրենքով որպես համատեղ աշխատանքով ստեղծված ստեղծագործություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 13-րդ բաժնի 62-64 գլխի և Հեղինակային իրավունքի հարակից իրավունքների մասին օրենսգրքի դրույթներին: «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ին են պատկանում կայքի պարունակությունից օգտվելու բացառիկ իրավունքները (այդ թվում www.imyerevan.com կայքում գտնվող տվյալների ընտրության, տեղադրման, համակարգման ու վերափոխման, ինչպես նաև ելակետային տվյալների տնօրինման իրավունքը), բացառությամբ դեպքերի, երբ կայքում հրապարակված նյութերի բովանդակությունում կատարված է հատուկ նշում:
Առանց «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ի գրավոր համաձայնության որևէ նյութի օգտագործումն անձնական նպատակներից զատ ցանկացած այլ նպատակով ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ:
Համաձայնագրի սույն բաժնում նշված դրույթները կոչված են պաշտպանելու «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ի ու կայքի պարունակության հանդեպ իրավունքներ ունեցող երրորդ անձանց շահերը: Ընդ որում, բոլոր իրավատերերը իրավունք ունեն ինքնուրույն օգտվել սույն Համաձայնագրում նշված իրենց իրավունքներից:
Ամբողջ պարունակությունը պաշտպանված է օրենքով: Դուք կարող եք անձնական օգտագործման համարկայքից նյութեր ներբեռնել: ՉԻ ԿԱՐԵԼԻ դրանք հրապարակել կամ վաճառել առանց մեր համաձայնության:
 
2.2. Համացանցի օգտատերը իրավունք ՉՈՒՆԻ կատարել փոփոխություն,հրապարակել, փոխանցել երրորդ անձանց, վաճառքին կամ զիջմանը մասնակցել, ածանցյալ պրանքներ պատրաստել կամ այլ կերպ՝ մասնակիորեն կամ ամբողջովին, օգտագործել կայքի պարունակությունը, բացառությամբ 300 (երեք հարյուր) նիշը (չհաշված կետադրական նշանները) չգերազանցող տեքստային նյութերի օգտագործման դեպքերի (ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ որևէ ֆոտոնյութերի (վիդեո/ կամ տեսանյութի) և/կամ գրաֆիկ պատկերների օգտագործումն առանց «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ի գրավոր համաձայնության):
Համացանցի օգտատերը կայքից կարող է ներբեռնել նյութեր միայն անձնական օգտագործման համար, որոնք նկատմամբ հեղինակային իրավունքները պատկանում են «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ին: ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ կայքից ներբեռնված նյութերի վերարտադրումը, տարածումը, երրորդ անձանց փոխանցումը, հրապարակումը կամ կոմերցիոն նպատակներով օգտագործումը առանց «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ի կամ հեղինակային իրավունքների այլ օրինական տիրոջ գրավոր համաձայնության, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
Հեղինակային իրավունքով պաշտպանված կայքի նյութերի վերարտադրման, տարածման, հրապարակման կամ այլ կիրառման դեպքում այդպիսի վերարտադրումը, տարածումը, հրապարակումը կամ այլ կիրառումը ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ առանց հղման իրավատիրոջըհ և/կամ ապրանքանիշին:
Մեկ բացառություն. դուք կարող եք հրապարակել քաղվածքներ (մեջբերումներ) մեր նյութերից՝ բայց ոչ ավելի, քան 300 նիշ
 
 
3. Համացանցի օգտատերերի կողմից www.imyerevan.com կայքում նյութերի տեղադրման պայմաններ 3.1. Համացանցի օգտատերը պարտավորվում է կայքն օգտագործել օրինական նպատակներով: Համացանցի օգտատերը պարտավորվում է կայքում ՉՏԵՂԱԴՐԵԼ կամ կայքի միջոցով որևէ տեղ ՉՈՒՂԱՐԿԵԼ հետևյալ բնույթի որևէ նյութ.
  • օրենսդրությունը խախտող, սպառնալիք ու վիրավորանք պարունակող, այլ անձանց վարկաբեկող, քաղաքացիների անձնական կյանքի իրավունքը խախտող կամ հասարակական կարգը խանգարող, անպարկեշտ բնույթ կրող,
  • այլ անձանց պատիվն ու արժանապատվությունն որևէ կերպ արատավորող, իրավունքները խախտող և օրենքով պաշտպանված շահերը վնասող,
  • կրոնական, ռասսայական կամ միջէթնիկ խտրականությանը նպաստող, ատելություն հրահրելու փորձեր կամ բռնության կոչեր պարունակող:
Համացանցի օգտատերը պարտավորվում է նաև՝
Մեր կայքում ԱՐԳԵԼՎԱԾ Է ատելություն ու թշնամանք հրահրել, սպառնալիքներ, վիրավորանք, անպարկեշտ ու օրենքը խախտող այլ նյութեր հրապարակել:
  • առանց բավարար համապատասխան իրավունքների չներկայանալ որպես այլ անձ կամ կազմակերպության և/կամ ընկերության ներկայացուցիչ, այդ թվում www.imyerevan.com-ի աշխատակից, մոդերատոր, ադմինիստրատոր, կայքի սեփականատեր, ինչպես նաև որևէ սուբյեկտի կամ օբյեկտի հատկանիշների և բնույթի վերաբերյալ շփոթության մեջ չգցել,
  • չներբեռնել, ուղարկել, փոխանցել կամ այլ կերպ տեղադրել պարունակություն, որի նկատմամբ օգտատերը ՀՀ գործող օրենսդրությամբ կամ որևէ պայմանագրային հարաբերությունների համաձայն իրավունք չունի,
  • չներբեռնել, ուղարկել, փոխանցել կամ այլ կերպ պարունակություն տեղադրել, որ վերաբերում է որևէ արտոնագրի, ապրանքանիշի, կոմերցիոն գաղտնիքի, երրորդ կողմի սեփականության իրավունքի (copyright) կամ սեփականության այլ իրավունքի և/կամ հեղինակային ու հարակից իրավունքներին,
  • չներբեռնել, ուղարկել, փոխանցել կամ ցանկացած այլ կերպ սպամ (այդ թվում նաև փնտրողական) տարածել, տեղադրել այլ անձանց էլեկտրոնային հասցեներ, «բուրգերի» սխեմաներ, բազմաշերտ (ցանցային) մարքեթինգով (MLM) զբաղվել, ռեֆերալ հղումներ կատարել, ինտերնետում գումար վաստակելու ու e-mail բիզնեսի առաջարկներ անել, «երջանկության նամակներ» տարածել, ինչպես նաև մասնակցել այդ միջոցառումներին (դեպի www.imyerevan.com-ի մատուցած ծառայությունները հղումներ պարունակող չհամաձայնեցված նամակներ ուղարկելը կարող է համարվել (դիտարկվել) մասնակցություն սույն կետով արգելված միջոցառումներին, նույնիսկ եթե ուղարկումն իրականացվել է առանց www.imyerevan.com-ի սերվերների անմիջական օգտագործման):
  • չներբեռնել, ուղարկել, փոխանցել կամ ցանկացած այլ կերպ նյութեր տեղադրել, որոնք վիրուսներ կամ այլ համակարգչային կոդեր, ֆայլեր ու ծրագրեր են պարունակում, որոնք նախատեսված են խախտման, ոչնչացման կամ այլ համակարգչային կամ հեռահաղորդակցման սարքավորումների ու ծրագրերի գործառնականությունը, անօրինական մուտքի հնարավորություն ստեղծելու համար, ինչպես նաև կոմերցիոն ծրագրային ապրանքի սերիական համարներ ու դրանց գեներացիայի ծրագրեր, լոգիններ, գաղտնաբառեր ու համացանցում վճարովի ռեսուրսներ անօրինական մուտք գործելու այլ միջոցներ ու հղումների տեղադրել դեպի վերոհիշհալ տվյալները,
  • չիրականացնել ՀՀ գործող օրենսդրության ու միջազգային իրավունքի նորմերի դիտավորյալ խախտումներ,
Կայքում արտահայտած Ձեր կարծիքի համար մենք պատասխանատվություն չենք կրում:
  • չիրականացնել այլ (երրորդ) անձանց անձնական տվյալները հավաքագրումը ու պահպանումը,
  • չխաթարել www.imyerevan.com կայքի բնականոն աշխատանքը,
  • Համացանցում անօրինականորեն այլ անձանց չներկայացնել,
  • չտեղադրել ՀՀ գործող օրենսդրությանը հակասող պարունակությամբ Համացանցի ռեսուրսների հղումներ,
  • քաղաքական գովազդ չտեղադրել, (չտեղադրել քաղաքական գովազդ)
  • ինչպես նաև այլ նյութեր, որոնք դրդում են դեպի անօրինական գործողություններ, որոնք բերում են դեպի քրեական, քաղաքացիաիրավական և այլ տեսակի պատասխանատվության, կամ որևէ կերպ խախտում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթները:
«www.imyerevan.com»-ում որևէ բան հրապարակելու դեպքում պատասխանատվություն դրա համար կրում եք միայն Դուք:
 
ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Համացանցի օգտատերի ցանկացած գործողություն, որն ըստ «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ի սահմանափակում կամ խոչընդոտում է կայքից օգտվող Համացանցի այլ օգտատերերի իրավունքների իրագործմանը: «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ն կայքում Համացանցի օգտատերերի արտահայտած անձնական կարծիքների համար պատասխանատվություն չի կրում: 3.2. Համացանցի օգտատերը պարտավորվում է կայքում չտեղադրել կամ կայքի միջոցով չկատարել որևէ ապրանքի կամ ծառայության գովազդի հղում առանց «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ի նախնական գրավոր համաձայնության:
Համացանցի օգտատերը պարտավորվում է չօգտագործել կայքը որևէ ապրանքի կամ ծառայության գովազդի կամ խթանման այլ ձևերի համար:
3.3. Համացանցի օգտատերը պարտավորվում է չբեռնել, չտեղադրել կամ ցանկացած այլ կերպ կայքում չօգտագործել նյութեր, որոնք պաշտպանված են մտավոր սեփականության մասին օրենքով (այդ թվում՝ հեղինակային իրավունքի, ապրանքանիշերի մասին օրենքով) ու օրենսդրությամբ պաշտպանված այլ նյութեր առանց նյութի իրավատիրոջ գրավոր թույլտվութան: Ավելին, Համացանցի օգտատիրոջ պարտավորությունն է ապացուցել, որ իր կողմից կայքում նյութեր տեղադրելը չի խախտում երրորդ անձանց այդ նյութերի նկատմամբ ունեցած հեղինակային, հարակից և այլ իրավունքները: 3.4. Համացանցի օգտատերը համաձայնում է, որ ինքն է կրում լրիվ միանձնյա պատասխանատվություն կայքում տեղադրված նյութերի համար, այդ թվում, դրանց պարունակության, համապատասխանությանը օրենսդրության, Համացանցի օգտատիրոջ կողմից կայքում տեղադրված նյութերի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների խախտման համար, և հատուցում է նման խախտումից առաջացած ցանկացած վնաս, ինչպես նաև այն վնասը, որն առաջանում է այդ նյութերը կայք բեռնելու արդյունքում:
3.5. Կայքի ընդհանուր օգտագործման բաժիններում որևէ նյութ տեղադրելիս Համացանցի օգտատերը միաժամանակ ավտոմատ կերպով «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ին տալիս է (կամ հաստատում է, որ «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ին այդ նյութերի տիրոջ թույլտվությունը) անհատույց, մշտական, անվերադարձ, ոչ բացառիկ իրավունք այդ նյութերը (ամբողջովին կամ մասամբ) օգտագործել, վերարտադրել, վերափոխել, խմբագրել, հրապարակել, թարգմանել ու տարածել աշխարհի բոլոր երկրների տարածքում և/կամ ընդգրկել այդ նյութերը այլ ստեղծագործությունների մեջ ներկա պահին հայտնի կամ ապագայում ստեղծվելիք զանգվածային ցանկացած լրատվամիջոցի միջոցով ՀՀ օրենսդրությամբ այդ նյութերի համար նախատեսված հեղինակային իրավունքի պաշտպանության ժամկետի ամբողջ ընթացքում:
Համացանցի օգտատերը թույլ է տալիս Համացանցի մյուս օգտատերերին անձնական օգտագործման նպատակով մուտք գործել, դիտել, բեռնել կամ վերարտադրել այդ նյութերը: Համացանցի օգտատերը «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ին իրավունք է տալիս խմբագրել, պատճենել, հրապարակել ու տարածել Համացանցի օգտատիրոջ կողմից կայքում տեղադրված ցանկացած նյութ:
Կայքում Ձեր հրապարակած ցանկացած նյութ մենք կարող ենք օգտագործել ըստ մեր հայեցողության:
 
 
4. Օգտատիրական համաձայնագրի առարկան www.imyerevan.com-ը (այսուհետ՝ Կայքը) Օգտագործողներին առաջարկում է օնլայն ծառայությունների լայն ընտրություն, այդ թվում՝ նավիգացիայի, հաղորդակցման, պարունակության անձնականացման միջոցներ և այլն:
Ներկա պահին գոյություն ունեցող բոլոր ծառայությունները, ինչպես նաև ցանկացած կատարելագործում և/կամ նորերի ավելացում հանդիսանում են սույն Համաձայնագրի առարկան է: Դուք հասկանում ու համաձայնում եք, որ Կայքը չի կրում որևէ պատասխանատվություն օգտատարերի անձնական տվյալների հետաձգված, թերի կամ ոչ ճշգրիտ, անժամանակ մատուցման, ջնջման կամ վնասվելու համար: Կայքի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ համակարգիչ և ելք (միացում) համացանցին : Համացանց մուտք գործելու իրավունք ձեռք բերելու, համապատասխան սարքավորումներ գնելու ու նրանց կարգավորելու և ծրագրային ապահովման բոլոր հարցերը լուծվում են Ձեր կողմից ինքնուրույն և Համաձայնագրի ազդեցությունը չի տարածվում դրանց վրա: Ուշադրություն դարձրեք, որ Կայքի որոշ ծառայությունները կարող են պարունակել նյութեր նախատեսված մեծահասակների համար: Սույն Համաձայնագիրը պահանջում է 18 տարին չլրացած անձանց զերծ մնալ դրանցից:
Օգտագործողի ու երրորդ անձանց միջև պայմանագրերի համար Կայքի ադմինիստրացիան որևէ պատասխանատվություն չի կրում:
Կայքի ադմինիստրացիան ծանուցմամբ կամ առանց նախնական ծառուցման կարող է ցանկացած պահի դադարեցնել իր մատուցած ցանկացած ծառայությունը: Կայքի ադմինիստրացիան նույնպես չի կրում ոչ մի պատասխանատվություն իր ծառայությունները արգելափակելու համար:
www.imyerevan.com-ի ծառայությունները կարող են պարունակել հղումներ դեպի այլ ռեսուրսներ:
Կայքի ադմինիստրացիան կարող է իր օգտատերերին ուղարկել տեղեկատվական հաղորդագրություններ:
Կայքի ադմինիստրացիան չի կրում որևէ պատասխանատվություն օգտատերերի անձնական տվյալների հետաձգված, թերի կամ ոչ ճշգրիտ, անժամանակ մատուցման, ջնջման կամ վնասվելու համար:
Կայքի ադմինիստրացիան կարող է ծանուցմամբ կամ առանց նախնական ծանուցման ցանկացած պահի կանոնների ու սահմանափակումների մեջ փոփոխություններ մտցնել:
Սույն Համաձայնագիրը իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագիր է Օգտագործողի և «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ի միջև, որը կանոնակարգում է www.imyerevan.com կայքի ծառայությունների օգտագործումը: Օգտագործողի վրա կարող են համապատասխան պայմանագրերով դրվել հավելյալ պարտականություններ՝ կապված այլ ծառայությունների, ինչպես նաև երրորդ կողմին պատկանող նյութերի օգտագործման հետ:
Կողմերը համաձայնում են, որ Համաձայնագրի շուրջ ծագած բոլոր հնարավոր վեճերը լուծվելու են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության նորմերի համաձայն:
Համաձայագրում ոչինչ չի կարող ընկալվել որպես Օգտագործողի ու «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ի միջև գործակալական, ընկերական, համատեղ գործունեության, անձնական վարձակալման կամ ցանկացած այլ հարաբերություն, որը անմիջականորեն նախատեսված չէ սույն Համաձայնագրով:
 
 
5. Հեղինակային իրավունքներ 5.1. Կայքում տեղադրված բոլոր տեքստային տեղեկություններն ու գրաֆիկ պատկերները հանդիսանում են Ընկերություն և/կամ դրա գործընկերների սեփականություն: 5.2. Կայքի նյութերի օգտագործումը, Ստեղծագործություններից ու առարկաներից քաղվածք կատարելն ու օրենքով հաստատված այլ ազատ կիրառումը թույլատրելի է միայն տեղեկության աղբյուրը նշելու ներքոհիշյալ պայմաններին հետևելու դեպքում.

1) Տպագիր հրատարակություններում՝ Նյութի անունը: Հեղինակ(ներ)՝ (եթե կան): www.imyerevan.com, հրապարակման տարեթիվ:

2) Համացանցում՝  <a href="նյութի էջի հասցե">նյութի անուն</a> Հեղինակ(ներ)՝ (եթե կան) <a href="http://www.imyerevan.com" target="_blank">www.imyerevan.com</a>

3) Հեռուստա- և տեսահաղորդումներում՝ Ինտերնետային պորտալ «www.imyerevan.com»

Կայքում և/կամ դրա միջոցով տեղադրված, տարածված ու տրամադրված տեղեկությունների ցանկացած այլ օգտագործում թույլատրվում է ՀՀ գործող օրենսդրությունը և «ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՓԲԸ-ի համապատասխան պաշտոնական փաստաթղթերով հաստատված պայմանները պահպանելու դեպքում:
Կայքում տեղարդված ամեն ինչ պատկանում է մեզ: Այն ամենը ինչ հրապարակվում Է կայքում պատկանում է մեզ:
 
 
6. Պատասխանատվություն և երաշխիքներ 6.1. Ընկերությունը չի կրում որևէ պատասխանատվություն սույն Համաձայնագրի պայմանների խախտման դեպքում, եթե այդպիսի խախտումը անհաղթահարելի ուժի (ֆորս մաժորի) արդյունքում, այդ թվում՝ պետական իշխանության մարմինների գործողությունների, հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի, այլ բնական աղետների, էլեկտրաէներգիայի բացակայության և/կամ համակարգչային ցանցի աշխատանքի խափանման (կապի գծերի աշխատանքի խափանման, սարքավորումների անսարքության և այլն), գործադուլների, քաղաքացիական հուզումների, անկարգությունների և ցանկացած այլ հանգամանքի ազդեցության արդյունք է, որը Ընկերություն չի կարող կառավարել, և որը կարող է խոչընդոտել Ընկերությանը կատարել սույն Համաձայնագրի պայմանները: 6.2. Ընկերությունը չի կրում պատասխանատվություն Համաձայնագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև կորուստների համար, հետևյա; առաջացած պատճառներով, բայց չսահմանափակվելով.
  • Կայքի նորմալ գործելու դեմ և ինֆորմացիոն անվտանգության խափանմանն ուղղված երրորդ անձանց անօրինական գործողություններ;
  • Կայքի աշխատանքի խափանումներ, որոնք արդյունք են կոդի սխալների, համակարգչային վիրուսների կամ Կայքի ծրագրային ապահովության կոդում այլ օտար մասնիկների;
  • Օգտագործողի և Կայքի սերվերի միջև համացանցային կապի բացակայություն (կապ հաստատելու, կապը դադարեցնելու հնարավորության բացակայություն և այլն);
  • պետական իշխանության կամ տեղական ինքնավարման մարմինների, կազմակերպությունների օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացում;
  • Համացանցում կոմերցիոն կազմակերպությունների տնտեսական գործունեության պետական (կամ այլ կազմակերպությունների կողմից) կարգավորման հաստատում և/կամ վերոհիշյալ սուբյեկտների կողմից Համաձայնագրի կամ դրա մասերի իրագործմանը խոչընդոտող կամ անհնարին դարձնող մեկանգամյա սահմանափակումների հաստատում;
  • այլ դեպքեր, որոնք կապված են երրորդ անձանց գործողությունների/անգործունեության հետ՝ ուղղված Համացանցից օգտվելու հնարավորությունների և/կամ Համաձայնագիրը կնքելու պահին առկա համակարգչային սարքավորումների վիճակի վատթարացման հետ;
  • Կայքում Ընկերության կատարած պրոֆիլակտիկ աշխատանքներ:
Մենք չենք կրում պատասխանատվություն, եթե չենք կարողացել օբյեկտիվ պատճառներով կատարել պարտականությունները:
6.3. Սույն Համաձայանգրի իրավական հարաբերություններից ծագած բոլոր վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով կողմերի համաձայնության չգալու դեպքում վեճերը պետք է փոխանցվեն Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարան ըստ Ընկերության գտնվելու վայրի՝ անպայման հետևելով արտադատական կարգին: Բողոքին պատասխանելու ժամկետը 1 (մեկ) ամիս է:
Մինչ մեզնից բողոքելը դատարանում, ձեր բողոքն ուղարկեք մեզ: Մենք այն կքննենք մեկ ամսվա ընթացքում:
 
 
7. Կիրառելի օրենսդրություն Սույն Համաձայնագրում նշված հարաբարերությունները՝ կապված Կայքի Օգտատերերի մասին տվյալների հավաքման, պահման, պաշտպանության, մշակման ու տարածման հետ, կանոնակարգվում են համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության: Արտասահմանյան իրավունքի կիրառումը դրանց հանդեպ հնարավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կողմից նախատեսված բացառիկ դեպքերում, որոնք Հայաստանի Հանրապետության համար ուժ ունեն միջազգային Համաձայնագրերի շնորհիվ: