16 Օգոստոս 2014, 12:53
3118 |

Ծովափնյա աներևակայելի խրախճանքներ

Հիշու՞մ եք ֆիլմերի այն ծովափնյա երկույթները, որտեղ մինչեւ լույս ուրախանում են, լավ երաժշտություն լսում, խմում տոննաներով, պարում ինքնամոռաց, ծանոթանում ու սիրահարվում: Հավաքեք իրերը, եկել է ժամը, որ Հայաստանում էլ նման երեկույթ անենք: Հանդիպում ենք օգոստոսի 16-ին մեր ունեցած ծովափին՝ Սեւանում: Պարեր, կոկտեյլներ ամբողջ գիշեր, հետո էլ մի ամբողջ կիրակի լողափում: Իսկ մինչ այդ առաջարկում ենք կարդալ այն վայրերի մասին, որտեղ նման երեկոները անընդմեջ են:

Ռիմինի, Իտալիա
Ժամանակին այն լոկ ընտանեկան հանգստավայր էր, իսկ հիմա ամենաթույն զբոսաշրջային վայրերից է: Երեկույթները սկսվում են լողափին, հետո տեղափոխվում ակումբներ ու ավարտվում միայն առավոտյան: Այստեղ կան վայրեր, որտեղ դրեսս–կոդ է գործում, որոշ տեղեր էլ մուտքը միայն դիմակներով է, մի խոսքով՝ ամեն բան մտածված է, որ փարթիասերների ժամանակը հետաքրքիր անցնի:

 


Կանկուն, Մեքսիկա
Կանկունը երբեմն անվանում են «մեքսիակական Լաս-Վեգաս»: Երեկույթներն այստեղ հաճախ սկսվում են ցերեկը' լողազգեստների մրցույթից եւ ավարտվում լուսաբացին։ Այս ամենն ուղեկցվում է կրկեսային շոուներով, զվարճալի մրցույթներով: Տեղացիներն ասում են' թե այստեղ զվարճանք չգտնեք, ուրեմն այլեւս ողջ չեք:

 


Փհանգան, Թայլանդ
Կղզին աշխարհին հայտնի է «Լիալուսնի փառատոներով»: Ասում են' աշխարհի հենց այս կետում է լիալուսինն ամենից լավ երեւում: Լիալուսնային տոնը գայլակերպ մարդկանց հավաքում է Հաադ Ռին լողափին՝ պատված լուսաձայնային տեխնիկայով։ Աննկարագրելի տոն դարձող լիալուսնի օրերին Հաադ Ռին են տեղափոխվում աշխարհի ամենահայտնի դիջեյները: Որպես կանոն' տոնը շարունակվում է նաեւ առավոտյան, երբ լուսինն արդեն չի երեւում: Խիստ վերահսկվում է ալկոհոլի վաճառքը. պասխանատուներն ամեն ինչ անում են, որ խմել սիրող զվարճասերները հանկարծ չփչացնեն մյուսների տոնը:

 


Գոա, Հնդկաստան
Գոայի ամենախենթ երեկույթներն անցնում են Անջունում: Լողափը հատկապես մարդաշատ է կիրակի օրերին, երբ բոլոր արմավենիները հատուկ լուսային «զգեսներ են հագնում»: Երեքշաբթի եւ հինգշաբթի օրերը բացառապես ժամանակակից երաժշտություն է հնչում. բոլորը ծանոթանում են երաժշտական աշխարհի նորույթներին: Օրենքով երեկույթները պետք է ավարտվեն երեկոյան 22:00-ին, բայց լինում են օրեր, երբ երեկույթն ավարտվում է լուսաբացին:

 


Իոս, Հունաստան
Կղզին մայիսից-սեպտեմբեր անդադար «պարում է»: Ամենամեծ երեկույթներն անցկացվում են Հորայի լողափին: Երաժշտությունը բազմաժանր է, ալկոհոլը' մատչելի: Եթե ցանկանում եք առանձնանալ' ընտրությունը մեծ է. մոտակայքում բազմաթիվ ակումբներ կան, որոնք միշտ բաց են ու հյուրընկալ:

 


Խվար, Խորվաթիա
Այստեղ արեւային օրերն ավելի շատ են, քան Խորվաթիայի մյուս հատվածներում: Կար ժամանակ, երբ կղզին հայտնի էր միայն պտղատու ծառերով, իսկ այսօր երկրի ամենամոդայիկ վայրերից է: Երեկույթներն այստեղ գնալով ավելի ու ավելի թեժ են դառնում: Ասում են' Carpe Diem կոչվող լողափային ակումբում դրանք բավական անսովոր են անցնում: Մանրամասները՝ տեղում։

 


Պուերտո-Պլատա, Դոմինիկյան Հանրապետություն
Ծովափնյա հանգստավայր, որտեղ բոլոր հաստատաությունները բաց են մինչեւ առավոտ: Լողափի երկայնքով տեղակայված են բազմաթիվ բարեր, ռեստորաններ ու ժամանցի վայրեր: Հենց լողափին ամեն երեկո անցկացվում են շոուներ: Շատ զբոսաշրջիկներ այտեղ են գալիս, որ այցելեն Lighthouse Lounge & Disco, որը գտնվում է հսկայական Ocean World Casino համալիրի տանիքին:

 


Բորակայ, Ֆիլիպիններ
Այս կղզում են գտվում Ֆիլիպինների ամենահատնի լողափերը: Տեղի բնակիչներն ամեն ինչ անում են, որ զբոսաշրջիկները թե ցերեկը, եւ՜ թե գիշերը չձանձրանան: Ամենահայտնի զվարճանքի վայրերը գտնվում են White Beach-ում. Իսկ ամենալավ դիջեյները Hey Jude բարում են: Լավ մթնոլորտի եւ հաճելի երաժշտության համար շատերը նախընտրում են Cocomangas կոչվող վայրը:

 


Կուտա, Բալի, Ինդոնեզիա
Բալիի լավագույն լողափերը Կուտայում չեն, բայց փոխարենը այն համարվում է ամենախենթ վայրերից մեկը: Ամենահետաքրքիրն այստեղ միշտ սկսվում է կեսգիշերից հետո: Գիշերային կյանքի կենտրոնը Casablanca հրապարակն է: Հրապարակի շրջակայքում անընդհատ նոր ժամացի վայրեր են հայտնվում, ամենահայտնի դիսկոներն են TJ’s-ն, Kori-ն եւ Poco Loco-ն:

 


Պեչվիլ, Մալթա
Մալթայի ամենափոքր քաղաքում կլոր տարին եռում է ակումբային կյանքը: Ամենահայտնի դիսկոտեկը Axis-ն է: Զբոսաշրջիկները, սակայն, միայն երեկույթների համար չեն այստեղ գալիս։ Այս փոքր ծովափնյա քաղաքը հայտնի է իր խաղատներով ոչ պակաս, քան Լաս-Վեգասը: Այս քաղաքն արթնանում է երեկոյան 19:00-ից հետո, իսկ առավոտյան քնում է:

Այս թեմայով