19 Դեկտեմբեր 2014, 16:10
5819 |

Նոր, շատ նոր տարի երեւանյան փողոցներում

Երեւանն աշխարհի այն քիչ քաղաքներից է, որտեղ ամանորին սկսում են պատրաստվել ոչ թե օրացույցին, այլ եղանակին նայելով: Ցրտերն ընկան, վերջ, հարկավոր է նկուղներից հանել փոշու մեջ կորած տոնածառները, գույնզգույն զարդարանքներն ու մեկ տարի իրենց հերթին սպասած խաղալիքները (մեկ-երկուսն անպայման կոտրված են լինում, չգրված օրենք է): Նոյեմբերի վերջից սանտաներն արդեն երգում են քաղաքի փողոցներում, հրավիրում սուպերմարկետներ գնումների: Imyerevan.com-ը շրջել է փողոցներում ու ֆիքսել ամենից շատ աչքի ընկած ցուցափեղկերն ու մուտքերը, զարդարանքի ամենայուրահատուկ լուծումները:

Այս թեմայով