09 Դեկտեմբեր 2014, 21:57
3481 |

դեկՏՈՆբեր

ImYerevan-ը ներկայացնում է Երևանում դեկտեմբերին տեղ գտած տոնավաճառների ցանկը:

Տոները մոտենում են, և քաղաքում տիրող ամանորի տրամադրությունն առավել ընդգծում են ողջ դեկտեմբերի ընթացքում ընթացող տոնավաճառները: Այնտեղ կարելի է Նոր տարվա պատրաստություն տեսնելու համար գտնել ամեն ինչ՝ սկսած տոնական զարդարանքից, տոնածառի խաղալիքներից, մոմերից մինչև ամանորի նվերներ՝ զարդեր, տիկնիկներ, ժամացույցներ, օճառներ, տոնական սեղանի ուտեստներ, չիր ու չամիչ, անուշեղեն և էլ ինչ մտքովդ անցնի: Որոշ դեպքերում տոնավաճառները կամ ամանորի ցուցահանդես-վաճառքները նաև բարի նպատակ են հետապնդում՝ ծրագրելով տոնավաճառից ստացված հասույթն ուղղել բարեգործական նպատակների: Այնպես որ ամանորի տոնավաճառի այցելուն, գնորդն ու մասնակիցը լինելը կրկնակի ուրախություն կարող է դառնալ: ImYerevan-ը ներկայացնում է Երևանում դեկտեմբերին տեղ գտած տոնավաճառների ցանկը:

1. Դեկտեմբերի 6-ից Հյուսիսային պողոտայում արդեն 3-րդ անգամ բացվել է ամանորի տոնավաճառն իր շուրջ 30 տնակներով: Տոնավաճառը կգործի մինչև հունվարի 6-ը և բաց կլինի ամեն օր՝ ժամը 13:00-22:00: 

2. Դեկտեմբերի 13, ժամը 11:00-19:00
Դեկտեմբերի 14, ժամը 11:00-18:00
Best Western Congress հյուրանոցի մեծ դահլիճ, Իտալիայի 1 

3. Դեկտեմբերի 13-14, 11:00-18:00
Երևանի քաղաքապետարան, Արգիշտի 1

4. Դեկտեմբերի 20-21, 10:00-19:00
«Անի Պլազա» հյուրանոց, Սայաթ-Նովայի 19 

5. Դեկտեմբերի 27, 12:00-20:00
Էօն/aeon, Տերյան 3ա

Այս թեմայով