03 Նոյեմբեր 2014, 21:19
8594 |

Նիվա-կայֆ

Նիվա 4x4-ն ունեցել է հետևորդներ ամբողջ աշխարհից. 1970-ականներից սկսած այն նաև ունեցել է իր հստակ դիրքը հայ հասարակության մեջ: Գործարանային տեսակով Նիվան պատրաստ է գրեթե բոլոր մարտահրավերներին, որոնք ճանապարհը կամ դրա իսպառ բացակայությունը ի զորու է նետել: Մեքենան թեթև քաշային է, իդեալական շարժիչի չափով, 4x4 ամուր փոխանցումային տուփով, բարձր ճանապարհային լուսարձակումով, առջևի և հետևի 45 աստիճանի անկյունային մոտեցումը մեքենան դարձնում են կատարյալ փոխադրամիջոց ցանկացած կլիմայական և ռելիեֆային պայմանների դեպքում:

Հայերի համար Նիվան դարձել է նաև մշակույթային սիմվոլ: Որոշ մարդիկ նույնիսկ հավատում են, որ Նիվա վարելը որոշակի կարգավիճակ է տալիս հասարակության մեջ, փոխանցում աշխարհայացքն ու կյանքի նկատմամբ արդեն ունեցած որոշակի դիրքորոշումները: Նիվաներն ամենուր են. կիրառվում են գյուղատնտեսական աշխատանքներում, ընդունված են որպես «լավ տղերքի» պաշտոնական թալիսմաններ, և օգտագործվում են բանվոր գյուղացիների և քաղաքաբնակ ժողովրդի համար: Այնուամենայնիվ Նիվա-կայֆը միայն իր մգեցված ապակիների, բարձր ազդանշանների և ճանապարհային զգացողության մենաշնորհի համար չի սիրվել: Նիվան ուղղակի ավտոմեքենա չէ, այն ապրելակերպ է: Կան կանոններ, որոնց պետք է հետևել, եթե վարում ես Նիվա-կայֆ:

1. Ընտրել քո Նիվան
Հնարավոր չէ պարզապես ընտրել Նիվա, քանի որ Նիվան ինքն է ընտրում իր տիրոջը
Քո Նիվան այն միակ մեքենան է, որը դու կարող ես քեզ թույլ տալ գնել՝ ելնելով եկամտից: Մեքենայի սկզբնական գինը 1000 դոլար է, սակայն այդ թիվը կարող է գերազանցել տասնյակ անգամ: Մեքենան դիտվում է որպես նախնիներից թողած ժառանգություն: Նիվա գնելով՝ մեխանիկորեն դառնում ես նիվա-ակումբի անդամ: Նիվա Կայֆի անդամակցությունը կտա հնարավորություն հասնել ուր ցանկանում եք՝ հավատարիմ մնալով կանոններին: Համատեղելով օգտակարությունը և հնարամտությունը' Նիվա ընտրելը հավասարազոր է յուրահատուկ ապրելակերպ ընտրելուն: Նիվա Կայֆը ռեալ է, իրական, ամեն օր՝ կողքիդ: Նիվա Կայֆը քո հետ է, երբ անցնում ես դժվարությունների միջով, երբ գնում ես անծանոթ վայրերը հետազոտելու, նոր փորձություններ հաղթահարելու:

2. Նիվան՝ արտահայտման միջոց
Նիվան պետք է նպաստի արտահայտվելուն
Անաղարտ մաքուր, թե կեղտոտ և անկատար՝ Նիվան կարող է տարբեր կերպարանքներ ընդունել: Այն նախատեսված է ծառայելու ինչպես աշխատող, այնպես էլ ստեղծագործող և կամ հնարամիտ մարդուն: Իհարկե, կարող են լինել նաև թերություններ. այստեղ-այնտեղ գոյացած մի շարք խազերը, ժանգոտած բամպերը, հետևի կոտրված լապտերը, նույնիսկ ստերեոն կարող է չաշխատել: Բոլոր թերություններով հանդերձ, Նիվան խրախուսում է ստեղծագործական մոտեցում հարցին: Ընդհանուր առմամբ Նիվան, անկախ տարիքային, գունային և պայմանական փոփոխություններից, միշտ պետք է արտահայտի իր հանդեպ վարորդի վերաբերմունքը:

3. Նիվան՝ 4x4 իդեալական հիբրիդ
Նիվան խնայողաբար է ծախսում ձեր միջոցները
Նիվան խառնածին է, որը կարող է ճանապարհորդել 50-55 կմ $2.50 արժողությամբ վառելիքով: Հիմնականում վճարում եք $10.00 ավելի քան 200-250 կմ ճանապարհորդելու համար: Բացի այդ, Նիվայում ամբողջությամբ լցված բենզինի բաքն ունի ավելի քան 350 կմ վառելիքի կուտակման հնարավորություն: Արդյունքում մեկ անգամ լիցքավորելով մեքենան՝ կարող եք քշել մոտ Շուշիից Գյումրի ու հետ: Նիվա-կայֆը չափավորության, ճարպկության և խնայողության գրավականն է: Այն հնարավորություն է տալիս գիտակցել ծախսած վառելիքի իրական արժեքը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ապրում ենք սահմանափակ վառելիքային պաշարներով մոլորակի վրա: Նիվայի վարորդը մեխանիկորեն դառնում է էկոլոգիայի համար մտահոգ մարդկանցից մեկը:

www.jalopnik.com
www.jalopnik.com

4. Նիվայի վարորդը
Ցանկացած ոք կարող է վարել ավտոմեքենա, բայց միայն քչերն են Նիվայի կոչին պատասխանում
Նիվայի վարորդը պետք է միշտ պատասխանատու լինի իր, ուղևորների, մեքենայի, և ամբողջ ճանապարհի ընթացքում հանդիպող այլ մեքենաների անվտանգության համար: Նիվայի վարորդը պետք է լինի ինքնաբավ ու անվախ ճանապարհի դժվարություններին, անկանխատեսելի իրավիճակներին հանդիպելիս: Նիվա-կայֆը անփորձների համար չէ, Նիվայի վարորդը պետք է միշտ պատրաստ լինի խոչնդոտների, ու համարձակ՝ դիմակայելու դրանց:

5. Նիվայի ուղևորը
Ավելի նման է էքսպեդիցիոն թիմի անդամի
Նիվայի ուղևորը պետք է հասկանա, որ չի ուղևորվում դեպի նպատակը, այլ ձեռնարկում են յուրահատուկ փորձություն: նիվայով ճամփորդությունը արկած է, որի ընթացքում կարող են լինել հարվածներ: Նրանց համբերությունը և նույնիսկ ավելին, Նիվան պահպանելու աջակցությունը բարձր կգնահատվի վարորդի կողմից: Ողևորները պետք է հասկանան որ Նիվան չի կարող լինել այնքան հարմարավետ, ինչպիսին շքեղ ավտոմեքենաներն են՝ կաշվե նստատեղերով և օդափոխիչով, բայց այն կարող է գնալ այնպիսի ճանապարհներով, որոնցով շատ ավտոմեքենաներ չեն համարձակվի: Նիվայի ուղևորը պետք է իմանա, որ Նիվան ավելի հեռու կընթանա, քան շքեղ մեքենաների մեծամասնությունը, նույնիսկ եթե ճանապարհը մշտապես ծածկված չէ հարթ բետոնով: Ճանապարհին կլինեն խնդիրներ, սակայն ուղևորությունը կլինի յուրահատուկ և միշտ կհիշվի:

6. Նիվայի գործիքների արկղը
Պետք է ունենալ նյութական և վերացական գործիքների արկղ
Յուրաքանչյուր Նիվան սարքավորված է գործիքների արկղով, որի բովանդակությունը համապատասխանում է սեփականատիրոջ ոճին և ճաշակին: Այն կարող է լինել պարզ՝ մի քանի գործիքով, կամ կարող է լինել արշավային իրերի կապոց՝ բուքսիրի համար հաստ պարաններով, սարքավորումներով լի դարակով: Անկախ գործիքների արկղի նյութերից՝ Նիվայի զենքը վարորդի վարպետությունն է: Գործիքները օգնում են, սակայն հնարագիտությունը և վճռականությունը ավելի երկար ճանապարհ են անցել: Խելամիտ վարորդը մեքենայում մշտապես պահեստային վառելիք ունի, գազ, ռադիատորի հեղուկ և գեներատորի գոտի:

7. Նիվայի բեռնախցիկը
Անհրաժեշտ նյութերի գանձարանը
Նիվայի բեռնախցիկում կան առաջին անհրաժեշտության իրեր, որոնք թույլ կտան վարորդին ներգրավվել ճանապարհային կյանքի զվարճալի բնագավառներում: Նախ և առաջ յուրաքանչյուր իրեն հարգող Նիվայի վարորդ պետք է բեռնախցիկում խորովածի շամփուրներ ունենա: Կարիք չկա շարժական գրիլ էլ պահել, միայն շամփուրներ: Ամենաճարպիկ վարորդը գիտի՝ ինչպես պատրաստել մանղալ քարերից և ճանապարհին հանդիպած այլ նյութերից: Ճամպրուկ հավաքելիս չմոռանաք կացինը, խմելու ջուրը, լապտերը, կոնյակը, ծածկոցը, կարթը, լուցկին: Իհարկե, յուրաքանչյուր ճանապարհորդություն պահանջում է իրեն բնորոշ սարքավորումներ, բայց Նիվա-կայֆի ապրելաոճը ենթադրում է այդ պարագաները միշտ պատրաստ ունենալ:

8. Նիվայի խնամքը
Պետք է շատ պատասխանատու լինել մեքենան խնամքով պահելու համար
Նիվա կայֆ վարելու համար նախևառաջ պետք է խնամքով վերաբերվել հենց Նիվային: Վատ պահպանման հետևանքով առաջացած անսարքությունները հանգեցնում են Նիվա-կայֆի համար լուրջ և աններելի խնդիրների: Նիվայի ուժային և մեխանիկական բաղադրիչները պետք է պահվեն հնարավորինս լավագույն ձևով: Ընդ որում, կարևոր չէ դռան խազը կամ ստերեոյի չաշխատելը, գլխավորը ներքին օրգաններն են: Կանոններին հետևող Նիվայի վարորդը կերաշխավորի. երբ փոխադրամիջոցը լավ յուղված է, պատրաստ է ցանկացած ուղևորության: Նիվա-կայֆի դեպքում բոլոր էսթետիկ մտահոգությունները երկրորդական են:

9. Ճանապարհային կանոնները
Չի կարելի բարկանալ, պետք է ցուցաբերել համբերություն
Մենք հաճախ կարող ենք հանդիպել վարորդների, որոնք շտապում են որևէ տեղ: Ըստ էության այս վարորդները պարզապես փառավորում են արագության գաղափարը: Նրանք ջանում են տպավորություն ստեղծել թե շտապում են որևէ տեղ, սակայն իրականում նրանք այդ արագությամբ ոչ մի տեղ չեն հասնում: Նիվա-կայֆը նման վարքին վերաբերվում է հեգնանքով: Նիվան դասական մեքենա է, ու ընդհանրապես չի շտապում, գնում է դանդաղ և միշտ հասնում նշանակետին: Ամենից շատ Նիվա-կայֆը գնահատում է համբերությունը: Նիվան հանգիստ է նույնիսկ այն դեպքում, երբ մյուսները անհանգիստ են և իրենց բարկությունը թափում են ճանապարհի վրա:

10. Մշտապես զգոն եղիր
Նիվայով ճամփորդելիս ակնկալեք ամեն բան
Կյանքի ճանապարհները միշտ չէ, որ լավ լուսավորված են կամ էլ հարթ ու ասֆալտապատ: Այդուհանդերձ, այս փոխադրամիջոցով միշտ կհասնեք նշանակետին: Բարձր դասի մեքենան, իհարկե, ավելի հարմարավետ է ճանապարհին, բայց անհարմար է ճանապարհից դուրս: Նիվայի մեջ ձուլվում ես հարակից աշխարհի հետ, իսկ հարամարավետ մեքենան քեզ կտրում է իրականությունից: Նիվան չի մեծարում շքեղությունը կամ հարմարավետությունը: Այն հետաքրքրված է հասցնելու ձեզ նշանակետին ամենաարդյունավետ ճանապարհով: Նիվան հանդգնում է ցատկել ցանկացած արգելքի վրայով: Պետք է պարզապես վերցնել ճիշտ ուղևորների և լավ ժամանակ անցկացնել ամբողջ ճանապարհին:

Այս թեմայով