23 Մայիս 2013, 13:22
473 |

Ռետրո շքերթ Երևանում

Հնաոճ, պատմական կամ ռետրո տիպի ավտոմեքենա ունե՞ք. եթե այո, ապա ուղղակի պարտավոր եք մասնակցել ռետրո ցուցահանդեսին: Առաջին ավտոմեքենան Երևան մուտք է գործել շուրջ 100 տարի առաջ: Այդ առթիվ հունիսի 28-ին Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան և Երևան քաղաքի պատմության թանգարանը համատեղ կանցկացնեն ռետրո ավտոմեքենաների ցուցահանդես: Ցուցահանդեսի նպատակն է ավելացնել մասնակից մեքենաների թիվը, նորոգել և գեղեցկացնել դրանք: Այն կմեկնարկի Էրեբունի թանգարանի մոտ, այնուհետև ավտոշքերթը կշարժվի դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ ֆլեշ-մոբ ներկայացում է նախատեսվում: Մուտքն ազատ է:

Տեխնիկական անձնագրի համաձայն Հայաստանի ամենահին ավտոմեքենան հավաստագիր կստանա: Հայաստանի ռետրո-մեքենաների ֆեդերացիայում գրանցված են 1000-ից ավելի տարբեր դասի մեքենաներ, իսկ հնաոճ մեքենաների թիվը հասնում է 60-ի:

Այս թեմայով