23 Սեպտեմբեր 2014, 09:52
606 |

Երևան 2.0 տարբերակ. փառատոնային հաշվետվություն (տեսանյութ)

Սեպտեմբերի 20-ին անցկացվեց քաղաքային առաջին UrbanFest Yerevan 2.0 փառատոնը, որին հաջողվեց միավորել տարատեսակ քաղաքային մշակույթներ՝ բրեյք դանսից մինչև «Ապագայի բիզնես» սեմինար:

Փառատոնի նպատակն էր ուղղորդել քաղաքի բնակիչների պոտենցիալը' ստեղծելու Երևանի կատարելագործված ու փոխված'2.0 տարբերակով Երևան: «Yerevan 2.0»-ը կազմակերպել էր «Երևան Փրոդաքշնսին» պատկանող Imyerevan.com կայքը՝ Երևանի քաղաքապետարանի և «Պողոսյան պարտեզների» աջակցությամբ:

14:30 Փառատոնի պաշտոնական բացումը անձրևի պատճառով կես ժամ հետաձգվեց: Imyerevan.com-ի զարգացման գծով տնօրենը հյուրերին ներկայացրեց Սիրահարների այգում տեղակայված 4 թեմատիկ գոտիները' Art (արվեստ), Sport (սպորտ), Relax (հանգիստ) և Education (կրթություն)։ Փառատոնը բացեցին միջոցառման ամենաերիտասարդ մասնակիցները' Հայաստանի Բրեյք դանսի ասոցիացիայի ներկայացուցիչները:

15:00 «Արվեստ» գոտում նկարիչ-գարֆիտիստներ Սևակ Նազարյանն ու Գարեգին Հարությունյանը որոշեցին սովորական անհրապույր պատը արվեստի գործ դարձնել: Երբ դատարկվեց ներկի առաջին սրվակը, պարզ դարձավ, որ նրանց մտահղացումը հաջողությամբ պետք է պսակվի:

Փառատոնին ներկա Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին քաղաքապետի անունից շնորհավորեց բոլորին նման աննախադեպ միջոցառման կազմակերպման առթիվ և նշեց, որ քաղաքի արտաքին տեսքի հետ կապված ցանկացած գաղափար քաղաքապետարանում սիրով կքննարկեն. «Երևանի որոշ հատվածներում և այգիներում գրաֆիտիները ևս կարող են զգալի փոխել քաղաքի տեսքը դեպի լավը: Նկարչները միշտ կարող են իրենց գաղափարներն ու էսքիզները ներկայացնել, դրանք անպայման կքննարկվեն, և եթե իսկապես օրիգինալ են և արժեք են ներկայացնում, պարտադիր կյանքի կկոչվեն: Հենց նման գործակցության շնորհիվ հնարավոր կլինի քաղաքի միջավայրը դեպի լավը փոխել»։

15:20 Համագործակցության միտքը դուր էր եկել նաև Արարատյան հայրապետական թեմի ներկայացուցիչներին: Նրանք «Թելեր» խանութի աջակցությամբ «հագուստ» պատրաստեցին Սիրահարների այգու ծառերի համար: Այժմ դրանք գունավոր են ու օրիգինալ: Այս ակցիան անցկացվեց շրջապատող միջավայրի հանդեպ հոգատար լինելու անհրաժեշտությունն ընդգծելու համար:

Այդ նույն ժամանակ «Հանգիստ» գոտում յոգայի և пилатес-стречингу սեանսներ էին անցկացնում Հայաստանի ամենահայտնի մարզադահլիճներից մեկի' Gold’s Gym-ի մասնագետները:

16:40 Մկանները ձգած և թարմության ու ներդաշնակության չափաբաժին հավաքած՝ գնացինք սպորտի գոտի, որտեղ Street Workout-ի ցուցադրություն էր: Վորքաութերները երիտասարդ էներգիայով լի մարզիկներ են, ովքեր զանազան, երբեմն անհնար թվացող հնարքներ են կատարում մարզաձողերի վրա, գետնին, ու առհասարակ ամեն տեղ: Նրանք վարպետության դաս անցկացրեցին և սեփական օրինակով ցույց տվեցին մեր օրգանիզմի հնարավորությունները: Ի դեպ, նրանք ներկաներին հայտնեցին, որ հաճախ են հավաքվում Հանրապետական հիվանդանոցի մոտ գտնվող այգում և ցանկացողները միշտ կարող են միանալ իրենց մարզումներին:

17:00 Երեկոյան DJ Smoke-ի էլէկտրոնային հնչյունների ներքո բրեյք դանսերներն ու վորքաութերները մրցություն կազմակերպեցին: Հանդիսատեսը երկու խմբի էր բաժանվել: Վորքաութերներին հիմնականում սատարում էին կանայք, մյուսները բրեյք դանսերների կողմնակիցներն էին, բայց հաղթեց ընկերությունը:

Մարիա Ասրյանը ներկաներին ցույց տվեց, թե ինչպես կարելի է անպետք իրերից գեղեցիկ քաղաքային ինստալացիաներ ստանալ: Փառատոնի բացման պահից նա արդեն մաշված ու ոչ պետքական սկավառակներից այսպես կոչված «էլէկտրոնային ձկներ» էր պատրաստում։ Վերջում դրանք բաց թողեցին Սիրահարների այգու փոքրիկ լճակում:

18:20 «Կրթություն» գոտում սկսվել էր «Ապագայի բիզնես և սոցիալական ձեռնարկատիրություն» թեմայով դասախոսությունը, որն անցկացնում էր հաղորդակցության և սոցիալական ձեռներեցության ոլորտի մասնագետ Հրաչուհի Բարսեղյանը: Երկու բառով' ապագայի բիզնեսը բոլորովին նոր մոտեցում է, որը ենթադրում է քաղաքային ենթակառուցվածնքներում հասարակության միանգամից մի քանի խավի ներգրավում, խնդիրների համակարգված լուծումների առաջարկներ ու այլընտրանքային տեխնոլոգիաների օգտագործում:

Այժմ Հյաաստանում, ինչպես աշխարհի շատ երկներում, ավելի ու ավելի շատ ընկերություններ են ընտրում հասարակական համատեղ գործունեության մոդելը: «Երբ գործին միանում են կառավարությունը, հասարակությունը, առաջնորդները, այլևս ոչինչ չի կարող խոչընդոտել այդ բիզնեսի կայացմանն ու առաջխաղացմանը»։

Երբ փառատոնն արդեն ավարտվում էր, ոչ մի կասկած չկար, որ 2.0 տարբերակով Երևանը ամբողջությամբ իրագործելի նախագիծ է: Դրա վառ վկայությունը պատի գրաֆիտին, նորաձև հագնված ծառերը, էլեկտրոնային ձկները, բիզնեսի մասին թարմ գիտելիքներն ու այն երիտասարդներն էին, որոնք անպայման ուզում էին ծանոթանալ վորքաութերների ու բրեյք դանսերների հետ: Իսկ եթե կարճ, ապա արդյունքը մեր քաղաքը զարգացնելու և նրա լավագույն կողմերը բացահայտելու ցանկությունն է, առաջին հերթին ինքդ քեզ փոխելու ու քո վերաբերմունքը փոխելու պատրաստակամությունը:

Միջոցառման հյուրերը վերջում «Ապագայի Երևան» պատի վրա գրեցին իրենց ցանկությունները նրա վերաբերյալ՝ ինչպիսին են ուզում տեսնել Երևանը: «Ավելի մաքուր Երևան», «Առանց բռնության Երևան», «Ժպտացող Երևան», «Քաղաքակիրթ տրանսպորտով Երևան»: Այսպիսին էին ցանկությունները: Ոչ ոք չի ուզում կեղտոտ ու տխուր քաղաք:

Այսպիսով գործընթացը սկսված է, և ցանկացած ոք կարող է միանալ մեզ:

Այս թեմայով