26 Սեպտեմբեր 2014, 11:04
6527 |

Armenian Navigator. աշխարհի հայկական քարտեզը

«Երևան Փրադաքշնսի» ստեղծած Armenian Navigator հավելվածն այժմ հասանելի է ոչ միայն Imyerevan.com կայքում, այլ նաև iOS и Android համակարգերի միջոցով: Armenian Navigator-ը հայկական վայրերի մասին անընդհատ թարմացվող օնլայն հանրագիտարան է: «Երևան Փրոդաքշնսի» տնօրեն Էդուարդ Այանյանը վստահ է, որ Armenian Navigator հայերին միավորելու ևս մեկ քայլ է, որտեղ չկան աշխարհագրական, քաղաքական, կրոնական բաժանումներ, այլ կա միայն «հայկական» հասկացությունը:

Ինչպե՞ս ծնվեց ArmenianNavigator-ը ստեղծելու միտքը:
- Տարիներ առաջ այս նախագծի գաղափարն առաջարկել էր գործարար և բարերար Գոռ Նահապետյանը: Աշխարհում բազմաթիվ հայեր են ապրում, շատ երկրներում կարելի է հետևել նրանց գործունեությանը: Այդ ժամանակ «Երևան» ամսագրում հայտնվեց «Հայկական նավիգատոր» խորագիրը, որտեղ կարելի էր հոդվածներ գտնել Հայաստանի սահմաններից դուրս գործող հայկական կառույցների ու վայրերի մասին: Սակայն ամսագիրը հնարավորություն չէր տալիս դրանք ամբողջությամբ ու մեկ տեղում ներկայացնել: Ու հենց այդ ժամանակ «Երևան Փրոդաքշնսը» նոր նախագիծ գործարկեց' Imyerevan.com կայքը: Որոշվեց առանձին տեղում հայկական վայրերի քարտեզ ստեղծել: Մենք սկսեցին տարբեր երկրներից տեղեկություններ հավաքել այդ վայրում գործող հայկական եկեղեցիների, դպրոցներ, հուշարձանների, խանութների, արվեստի ցուցասրահների, հայկական ռեստորանների, այն խանութների մասին, որտեղ հայկական ապրանք է վաճառվում, փողոցների մասին, որոնք հայկական անուններ են կրում: Ու այսպես Ռուսաստանի կամ Ամերիկայի մի կորած-մոռացված անկյունում հանկարծ «Ուրարատու» անունով հյուրանոց կամ «Արագիլ» անունով սրճարան էինք հայտնաբերում: Հավաքեցինք տեղեկությունը, քարտեզ սարքեցինք, որը ցույց էր տալիս տվյալ վայրը, ինչպես նաև հավելյալ տեղեկություն այդ վայրի մասին: Արդյունքնում ունեցանք հետաքրքիր տեղեկատվական բազա, որը հայկական վայրերի յուրօրինակ հանրագիտարան դարձավ: Ու սա միայն սկիզբն է, որովհետև այն դեռ պետք է համալրվի:

     

Արդյո՞ք իրատեսական է, որ մի թիմը կկարողանա աշխարհի բոլոր հայկական վայրերի մասին տեղեկություն հավաքել:
- Իհարկե, մեր կողմից հավաքված ինֆորմացիան չի կարող ամբողջական լինել: Սա միայն մի մասն է նրա, ինչ կա: Ավելի քանի 100 վայրի մասին տեղեկություն ենք հավաքել աշխարհի 344 քաղաքներից, հրապարակել ամբողջը Imyerevan.com կայքում երեք լեզվով: Արդեն առաջին իսկ փուլում մեզ շատ օգնեց Ռաֆայել Հովհաննիսյանը և նրա «Աշխարհի հայկական հուշարձանները» նախագիծը, որը պարունակում է բազում օգտակար տեղեկություններ։ Ուրիշներն էլ են օգնել՝ ուղարկելով լուսանկարներ ու տեղեկություններ աշխարհի տարբեր քաղաքների մասին։ Այժմ նախագիծը նաև մոբայլ հավելվածների տեսքով է հասանելի, իսկ սա նշանակում է, որ բոլոր ցանկացողները կարող են նախագծի մաս կազմել, ինֆորմացիան թարմացնել այն նույն սկզբունքով, ինչպես վիքիպեդիայում է արվում:

Ցանկացած մարդ, ով ունի այս հավելվածը, մեխանիկորեն դառնում է նախագծի թղթակիցը: Նա կարող է ինքնուրույն տեղեկություններ և լուսանկարներ բեռնել այն վայրերի մասին, որոնք մեր բազայում չկան: Օրինակ, եթե Հունաստանում ինչ-որ տեղ դուք գտել եք հայկական ռեստորան, կարող եք րոպեների ընթացքում վերբեռնել ինֆորմացիան, որը մեր աշխատակիցները կստուգեն ու այնուհետև կմուտքագրեն համակարգ, ու այն բոլորի համար հասանելի կդառնա:

Ի՞նչ կարող է այս համակարգը տալ հայկական սփյուռքին և այն հայերին, որոնք ապրում են Հյաաստանի տարածքում:
- Փաստը, որ նախագիծը եռալեզու է, թույլ է տալիս ներգրավվել հայերի՝ գրեթե ամբողջ աշխարհից: Հայերի համար սա ճանաչողական հարթակ է: Armenian Navigator թույլ է տալիս կոնկրետ երկրում և կոնկրետ քաղաքում իմանալ հայկական վայրերի ստույգ տեղերը նախքան այցելությունը: Հասկանալի է, որ, ասենք, Ավստրիայում բազմաթիվ հրաշալի, հյուրընկալ վայրեր կան, բայց հային միշտ էլ հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ կա այստեղ հայկական ծագման:

Ու երբ դուք ժամանում եք Վիեննա, ներբեռնում այս ծրագիրը ու տեսնում, թե ինչ հայկական վայրեր կան, ընդ որում ձեր գտնված վայրից հնարավորինս մոտ ցույց տվող քարտեզով: Սա Մխիթարյան միաբանությունն է, սա խանութ է, որտեղ վաճառվում է միաբանների պատրաստած լիկյորը, սա հայերի հիմնադրած սուրճի առաջին խանութն է, հայկական եկեղեցին է, հուշարձան է և այլն: Սրան զուգահեռ դուք տեսնում եք բաներ, որոնք չկան ArmenianNavigator-ում և ավելացնում եք դրանք:

Ինչ վերաբերում է սփյուռքահայերին, ապա նրանք շատ լավ գիտեն այն քաղաքների հայկական վայրերը, որտեղ ապրում են: Նրանք շահագրգռված են, որ իրենց համայնքն էլ ներկայացված լինի նման քարտեզում: Այս առումով ArmenianNavigatorշը կարող նրանց համար հրաշալի հարթակ լինել, իսկ մենք էլ ինֆորմացիան առաջին ձեռքից կստանանք:

Փաստացի, հավելվածը ստեղծված չէ միայն ճամփորդող մարդկանց համար: Այն նաև մարդկանց համար է, ովքեր ուզում են հայկական հետքի և հայկական համայքների մասին տեղեկություններ տրամադրել արտասահմանցիներին: Այս դեպքում մենք ունեննք միասնական տեղեկատվական հարթակ, որի մասին այդքան հաճախ խոսում էինք: Սա հայերին կարող է օգնել նաև գործնական կապեր փնտրելիս:

  

Իսկ որքանո՞վ է այս տեղեկությունը հետաքրքիր այլազգիների համար:
- Կան մարդիկ, որոնք հետաքրքրված են հայոց պատմությամբ ու մշակույթով: Շատերը հայ ընկերեն ունեն, մյուսներն էլ հայկական խոհանոցն են սիրում: Իմանալ այն մասին, որ, ասենք Երուսաղեմում հնարավոր է հայկական խոհանոցում ճաշել, կարելի է ասել, բավական հետաքրքիր տեղեկություն է: Վստահ եմ՝ այլազգիների մեջ էլ քիչ չեն մարդիկ, ովքեր կկիսվեն նման տեղեկություններով: Ընդհանուր առմամբ այստեղ եղած տեղեկությունները օգտակար կլինեն և լրագրողների, և սոցիոլոգների, և պատմաբանների, և անգամ այն մարդկանց համար, ովքեր այս կամ այն կերպ Հայաստանի ու հայերի հետ կապված գիտական գործունեությամբ են զբաղված:

Ինչպե՞ս է տարածվում Armenian Navigator-ը, այն զարգացնելու ի՞նչ պլաններ կան:
- ArmenianNavigator-ը տարածվում է անվճար: Ծրագիրը ազատ կարելի է ներբեռնել App Store-ից և Play Market-ից: Մենք անընդհատ մտածում ենք այն կատարելագործելու ուղղությամբ և առաջարկների ու ֆունկցիոնալության հետ կապված դիտարկումների համար շատ ուրախ կլինենք: Միասին աշխարհի հայկական քարտեզն ենք ստեղծում և յուրաքանչյուր ոք կարող է իր լուման ներդնել, ինչպես այն փորձարկողի, այնպես էլ կամավորի կարգավիճակում, ճշտել տեղեկության հավաստիությունը կամ նոր վայրերի մասին ինֆորմացիա հավաքել: Ես հավատում եմ, որ միասնական ջանքերով շուտով կունենանք «հայկական ակցենտով» ամբողջական աշխարհի քարտեզ: Միմյանց մասին իմանալ, նշանակում է ուժեղ լինել:

Մոբայլ-հավելվածն iOS-ի համար
Մոբայլ-հավելվածն Android-ի համար

Այս թեմայով