18 Հոկտեմբեր 2016, 19:24
2865 |

Հնաոճ բացիկների ցուցադրություն

Հոկտեմբերի 15-ին և 16-ին «Երևան Փրոդաքշնս» ընկերության գրասենյակում յուրահատուկ միջոցառում էր` նկուղային հարկում բոլոր ցանկացողները կարող էին ծանոթանալ հնաոճ բացիկների հսկայական հավաքածուին:

Ցուցահանդեսը կազմակերպել էր ըներության տնօրեն Աննա Ղասաբյանը` հին բացիկները` երկու հարյուրից ավելի, նրա ընտանեկան հավաքածուից են: Դրանք ընդգրկում են նմուշների Նիդեռլանդներից, Իտալիայից, Ֆրանսիայից, ցարական Ռուսաստանից և այլն` մեծամասամբ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի: Ցուցադրության ամենայուրահատուկ նմուշը սուլթան Աբդուլ-Համիդին վերաբերող երգիծանկարով բացիկն էր, որին հատուկ ուշադրություն էին դարձնում բոլոր այցելուները:

Այս թեմայով