02 Մայիս 2017, 22:35
1068 |

PLASTIC STORMING (լուսանկարներ)

Ապրիլի 30-ին «ԹՈՒՄՈ»-ի այգում տեղի ունեցավ Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորի «Plastic Storming» նախագծի առաջին Ֆլեշմոբը։ Plastic Storming նախագծի նպատակն է հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել պլաստիկ տոպրակներով շրջակա միջավայրի աղտոտման էկոլոգիական հիմնախնդրի վրա:

Միջոցառման անցկացման վայրում ԵՊՀ բնապահպանական ակումբի և Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների կամավորների մի մեծ խումբ գործել է լարային (աղյուսային) բազմաօգտագործվող պայուսակներ (Avosik), որոնք պլաստիկ տոպրակների օգտագործման նվազեցման խնդրի այլընտրանքային լուծում են:

 

Այս թեմայով