14 Փետրվար 2017, 11:16
2561 |

Կանանց մեկ է չես հասկանա

1.Քայլ ես անում` ասում են զզվացնում է, չես անում` ասում են պայքարող չկա, էլ տղեքն առաջվանը չեն և այլն:

2. Չէ - նշանակում է Այո, բայց մի հատ էլ փորձիր:

3. Եսիմ - Այո:

4. Ու՞ր ես - Նշանակում է Ու՞մ հետ ես:

5. Ի՞նչ - նշանակում է ասա նույն բանը, բայց մի քանի բան էլ փոխած:

6. Հարցնում է ինձ սիրում ես, ասում ես հա, պատասխանում է ոնց որ մի ձևի ես ասում, ու գնաաաց:

7. Եթե դու ես 3 րոպե ուշանում, դա մռութները կիտած ասվում է, որ ուշացել ես, իսկ եթե դու 45 րոպե սպասում ես, սառում ես, չորանում ես, կամ արևի տակ խաշվում ես, նորմալ է, բա տղա ես:

8. Մեկ-մեկ իրենք էլ իրոք չեն հասկանում, թե ինչ են ուզում, տղան ասում է Opel գնենք, ասում է հա, դա էլ ա մեզ հերիք, բայց հաստատ մտքում ասում է, այ որ մի հատ Mercedes լինի, ավելի լավ կլիներ:

9. 1 մլն հատ կարմիր վարդ ես նվիրում, ասում է մերսիիիիիի, բայց ավելի լավ կլիներ մի հատ սպիտակ լիներ: 

10. Մի ժամ հայելու դիմաց պատրաստվում են, որ գեղեցիկ լինեն, տրանսպորտում օրինակ 21 վայրկյանից ավելին նայում ես, սկսում է խեթ նայել, դե արի ու բան հասկացի ))))

11.Սմս ես գրում, ասում է վերջ, ատում եմ քեզ, էլ չգրես, զզվանք և այլն, հենց էլ չես գրում, պատասխան է գալիս, որ մի հատ չգրեմ, մտքովդ չի անցնի չէ գրես, ուրեմն...

12. Փողոցում մի աղջկա ասես շատ գեղեցիկ ես, հաստատ կկոպտի, բայց նայում ես շատերի նկարների տակ այսպիսի կոմենտներ են:

13. Մազերը կտրում են, ասում են՝ նորություն ենք ուզում ու հաջորդ օրը սկսում են լացել, կամ դարդ անել, թե ինչի կտրեցի: 

14. Ոչ մի ձև չեմ հասկանում, ոնց կարելի է մարդ իրեն տանջի քայլելուց, կաբլուկների մեջ ոտքերը ջարդի ու դա անի սիրուն երևալու համար: 

15. Մեր ժամանակ ամիսներով կոնտակտ էինք գտնում, էլ տղեք, էլ բարեկամներ, էլ ձեռագիր գտնել, էլ համար, էլ նկար, էլ դիմացի շենքի կտուրին կանգնել, որ նկարես konika պլյոնկայով, որ գոնե մի նկար ունենաս, հիմա մի հատ ֆբ ես մտնում ամեն ինչ կա: Գոնե պրոֆիլը փակեիք՝ 21-րդ դարի տղաների համար մի քիչ անհասանելի լիներ ամեն ինչ: 

16. Ասենք մի աղջկա մասին մեկ այլ աղջկա հետ կխոսաս, կկիսվես ու ում հետ խոսում ես քեզ հասուն խորհուրդներ կտա, բայց իր դեպքում անում է այն, ինչից քո ուզած աղջկա դեպքում դու գժվել էիր, իր հետ կիսվում էիր, ինքն էլ ասում էր հա սխալ է ու խորհուրդներ էր տալիս: 

Եվ վերջում - Սա էլ տղամարդկանց մասին՝ աշխարհում չկա մի տղամարդ, ում մի գեղեցիկ մոդել մոտենա ու ասի ես կկատարեմ քո 3 ցանկությունները ու որպես պատասխան լսի մյուս երկու ցանկությունները:

Հեղինակ՝ Վահագն Դիլբարյան 

Լուսանկարը՝ Եվգենի Գովորով 

Այս թեմայով