10 Հոկտեմբեր 2014, 11:12
5734 |

Հայ կանանց առաջին լուսանկարները

Մեր նախնիները երիտասարդ են միայն հին լուսանկարներում: Թվային տեխնիկայի դարում դրանք առավել, քան արժեքավոր են: Չէ՞ որ ընդամենը մեկ լուսանկարում պատկերված են ամբողջ դարաշրջաններ, պատմություն, սովորույթներ, տղամարդիկ և կանայք: Կանայք….չկա ավելի լավ բան, քան երիտասարդ կանանց հին լուսանկարները, դրանք ամենավառ կերպով են փոխանցում դարաշրջանի ոգին: Առավել հետաքրքրական են հայ կանանց 20-րդ դարի սկզբներին արված լուսանկարները: Նրանք ցուցադրում են նույն ժամանակահատվածում նույն երկրի տարբեր հատվածներում ապրած կանանց նմանություններն ու տարբերությունները: Կախված բնակության վայրից՝ նրանց ազգային տարրերը, նորաձևությունը, ոճն ու ավանդույթներն իրարից միանգամայն տարբերվում են: Բայց յուրաքանչյուրը, ով կնայի այս լուսանկարներին, առանց դժվարության կարձանագրի, որ բոլոր այս կանայք հայուհիներ են:

Հայուհի Երևանից


Պարսկաստանի սահմանին բնակվող հայուհի


Հայուհիներ Ախալցխայից


Հայտնի հայուհի Նախիջևանից


Հայուհի Արցախից


Հայուհի Ալեքսանդրապոլից (Գյումրի)


Շուշեցի հայուհի


Հայ միանձնուհի

Այս թեմայով