27 Դեկտեմբեր 2016, 19:11
1089 |

IEEE EWDTS 2016 Yerevan. Հուշ 2016 թվականից

Հոկտեմբերի 14-ից 17-ը Երևանում կայացավ IEEE խոշոր ամերիկյան ինժեներական կազմակերպության East-West Design & Test 14-րդ ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցեցին 170-ից ավելի մասնագետներ աշխարհի 31 երկրից և քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներին վերաբերող ամենակարևոր հարցերը: Եվրոպական միության աջակցությամբ սիմպոզիումին ներկա եղան 15 հայ ՏՏ-ուսանողներ, որոնք մեր խնդրանքով պատմում են իրենց տպավորությունների մասին` բլոգ-գրառումների տեսքով:

2016-ը շատերի համար կհիշվի Լեոնադրո ԴիԿապրիոյի երկար սպասված Օսկարով և Դոնալդ Թրամփի անսպասելի ընտրությամբ, մյուսները չեն մոռանա ամառվա վայրենի շոգը և ձմեռվա անմարդկային ցուրտը, շատ երկար դեռ չեն մոռացվի այն հրաշալի մարդիկ, ովքեր մեզանից հեռացան այս 365 օրվա ընթացքում` Դևիդ Բոուին, Լեոնարդ Քոենը, գուցե Ջորջ Մայքլը: Կլինեն մարդիկ, ովքեր 2016-ին ունեցան անմոռանալի, շլացուցիչ սիրային պատմություն կամ ստացան ֆանտաստիկ առաջարկներ, որոնք փոխել են նրանց կյանքը մեկընդմիշտ: Իսկ ինձ համար այս տարվա կարևորագույն իրադարձություն երևանյան East-West Design & Test-ին մասնակցությունն էր:

Հրաշալի հոկտեմբերյան չորս օրեր էին, որոնք ես անցկացրեցի համաշխարհային ՏՏ-ի մի խումբ հսկաների և բազմաթիվ պարզապես հրաշալի մասնագետների հետ ՀԲԸՄ-ի նոր մասնաշենքում (ի դեպ, առաջին անգամ էի այնտեղ, շատ հաջող, ներշնչող միջավայր է ստացվել): Եվ տարիներ անց 2016-ը վերհիշելիս, մտքիս հաստատ կգան վարդագույն գուլպաներով Մագդի Բայումին, որը պատմումէր, թե ինչպես է պետք թարմացնել ուսանողներին երկար դասերից առաջ, «սիլիկոնե ուղեղի» մասին շատ հետաքրքիր զեկույցը, որից պարզ դարձավ, որ այն, ինչ ցույց էին տալիս գիտաֆանտաստիկ ֆիլմերում շուտով իրականություն կդառնա: Կհիշեմ, իհարկե, Intel-ի իտալացուն, որը, ինչպես վերջում պարզվեց, հայ է, չեմ մոռանա Synopsys-ի մասնագետի զեկույցը էլեկտրական մեքենաների մասին, և հաստատ հատուկ կհիշեմ մեր խմբակային էքսկուրսիաները Հայաստանի տարբեր ծայրերով, որոնց շնորհիվ Հայաստանը ավելի լավ ճանաչեցին ոչ միայն օտարերկրացի հյուրերը, այլև ես ինքս:

Այայսպիսի կարևոր հուշ 2016 թվականից, իսկ դուք միայն վատի մասին եք խոսում: Լավը պահեք, լավը~: 

Այս թեմայով