15 Նոյեմբեր 2016, 21:04
1043 |

IEEE EWDTS 2016 Yerevan. Ի՞նչ են ուզում աղջիկները

Հոկտեմբերի 14-ից 17-ը Երևանում կայացավ IEEE խոշոր ամերիկյան ինժեներական կազմակերպության East-West Design & Test 14-րդ ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցեցին 170-ից ավելի մասնագետներ աշխարհի 31 երկրից և քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներին վերաբերող ամենակարևոր հարցերը: Եվրոպական միության աջակցությամբ սիմպոզիումին ներկա եղան 15 հայ ՏՏ-ուսանողներ, որոնք մեր խնդրանքով պատմում են իրենց տպավորությունների մասին` բլոգ-գրառումների տեսքով:

Դավիթ Հայրապետյան

Լուիզիանայի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Մահդի Բայումին իր կարճ ելույթի ժամանակ այս հարցով գրավեց ներկաների ուշադրությունը`հոկտեմբերի 14-17 Երևանում անցկացված EWDT (East West Design and Test) սիմպոզիումին: Մի քիչ էքսցենտրիկ, բայց հետաքրքիր և կենսախինդ անձնավորություն է (ինձ բախտ վիճակվեց ներկա գտնվել նրա ելույթին և ծանոթանալ նրա հետ` որպես սիմպոզիումին մասնակից 15 ընտրյալ ուսանողներից մեկը):

Իսկ բուն ելույթը վերաբերվումէր մարդու գլխուղեղից եկող իմպուլսները մշակող չիպերին: Ինչ լավ կլիներ, եթե հաշմանդամները կարողանային շարժել իրենց արհեստական վերջույթները միայն մտքի ուժով, այդպես չէ՞: Էպիլեպսիայով տառապող մարդկանց մոտ ուղեղը սկսում է ազդանշաններ արձակել նոպայից մի քանի ժամ առաջ: Այժմ Բայումիի թիմը փնտրում է ներդրողներ, որպեսզի շարունակի հետազոտությունը:

Վերադառնալով սկզբում հնչած խիստ կարևոր հարցին: Պարոն Բայումին, ավաղ,չուներ դրա պատասխանը: Չնայած, ինչու՞ ավաղ: Ելույթի ժամանակ նա հույս հայտնեց, որ մարդկության համար էլ այդ հարցը կշարունակի մնալ անպատասխան, չէ՞ որ այսպես ավելի հետաքրքիր է:

Այս թեմայով