A. Deglava iela 55b, Rīga, 67-598-999
«Էրեբունի» ռեստորանը գտնվում է գեղեցիկ այգում` շրջապատված ծառերով, ծաղիկներով ու շատրվաններով: Այստեղ կարող եք փորձել կրակի վրա պատրաստված հայկական ճաշատեսակներ, կամ պատվիրել եվրոպական խոհանոցների ուտեստներ: Իսկ փակ սրահում ձեզ կշրջապատեն Հայաստանի տեսարժան վայրերով որմնանկարները: Այստեղ ձեզ կառաջարկեն խորովածների մոտ 20 տեսակ, ինչպես նաև խավարտների ու աղցանների մեծ տեսականի: