Dzirnavu 62, Riga, Latvia, LV-1050, (+371)29502222 http://restoranarmenia.lv
Ռեստորանը Ռիգայի ճիշտ կենտրոնում է: Հայկական ու եվրոպական խոհանոց: Վերևի հարկում լուսավոր սրահ է մարմարե նախշերով և հայկական ճարտարապետության տարրերով: Ներքևի հարկը տանում է դեպի հայկական գինիների մառան: Այստեղ կարելի է նաև ճաշակել լավ հնության կոնյակ: Կերակրացանկն աչքի է ընկնում իր բազմազանությամբ. բաց ածուխների վրա պատրաստված հայկական մսով ապուրներից մինչև հատուկ բաղադրատոմսերով եվրոպական ծովային խորտիկներ: Արժի հատուկ առանձնացնել նռից, սալորից ու քիշմիշից ստացված յուրահատուկ գինին: Վերջում հյուրին առաջարկում են շիկացած ավազի վրա եփված հայտնի հայկական սուրճը: