Cathédrale apostolique arménienne Saint-Jean-Baptiste 15 Rue Jean Goujon, 75008 Paris, France, (1) 43 59 67 03
Տաճարը գտնվում է Փարիզի ութերորդ թաղամասում՝ Ալմա հրապարակի մոտակայքում : Կառուցվել է 1904-ին Ռուսաստանի խոշոր նավթամագնատ Ալեքսանդր Մանթաշովի (Մանթաշյանց) նախաձեռնությամբ: Տաճարի կառուցման համար Մանթաշովը ծախսեց 1 540 000 ֆրանկ: Այս արտասովոր շռայլության համար նախագահ Էմիլ Լուբեն Մանթաշովին պարգևատրեց Պատվավոր լեգիոնի շքանշանով: Հետաքրքիր է, որ 1922-ին գեներալ Անդրանիկ Օզանյանի պսակադրությունը տեղի է ունեցել հենց այստեղ՝ Սուրբ Հովհաննես մայր տաճարում: