RestaurantePetrossian 144 rue de l’Université,75007 Paris, France, (1) 44 11 32 32
«Պետրոսյան» ռեստորանը բացվել է 2002-ին: Այն գտնվում է նույնանուն հանրահայտ խավիարի խանութի երկրորդ հարկում: Բացվելուց ընդամենը չորս տարի անց «Պետրոսյանն» արժանացավ միշլենյան աստղի, որից հետո վայրը դարձավ ամենահարգվածներից մեկը Փարիզի գուրմանների շրջապատում: Ռեստորանի խոհանոցը ֆրանսիական է, սակայն «Պետրոսյանի» տարբերիչ հատկանիշը միևնույն է՝ մնում է սև խավիարը. այստեղ այն մատուցվում է ինչպես առանձին՝ համտեսելու համար (անպայման արծաթե սկուտեղով), այնպես էլ տարբեր կերակրատեսակների բաղադրության մեջ: Ռեստորանի գլխավոր ճաշատեսակը՝ խավիարի երեք տեսակներից բաղկացած դեգուստացիոն ափսեն, արժե 107 եվրո՝ 20-ական գրամանոց երեք բաժնի համար: