26 Նոյեմբեր 2014, 15:37
2684 |

Երևանը հավերժացնողը

Պետո Պողոսյանի աշխատանքներում փորձ է արվում վրձնի նրբագեղ հարվածով ցուցադրել Երևանի փոփոխությունները, օրինակ՝ նոր շենքերը։

Մշտական փոփոխությունը Հայաստանի մայրաքաղաքում ապրելու հմայքներից մեկն է։ Մենք երբեք չգիտենք՝ ինչպես կտարբերվի նրա վաղվա տեսքը։ Մյուս կողմից այս փաստը տեղացիների շրջանում դժգոհության պատճառ կարող է դառնալ, քանի որ նրանք գտնում են, որ իրենց սիրելի քաղաքը կորցնում է իր արտասովոր տեսքը։ Նրանք պարզ գեղագիտության կարոտն են զգում քաղաքում, ինչը բնորոշ էր Սովետական Միությանը։

Երևանին վերաբերող փոփոխությունների մասին քննարկումների խաչմերուկում են նաև Պետո Պողոսյանի աշխատանքները։ Նա փորձել է իր վրձնի նրբագեղ հարվածով վերցնել փոփոխությունները, օրինակ՝ նոր շենքերը։

Ծնվելով և մեծանալով Գյումրիում՝ Պողոսյանի տաղանդը դրսևորվել է վաղ հասակից։ Նա նկարում էր իր տատիկի դիմանկարները և սովորություն ուներ փորձարկելու արվեստի տարբեր ձևեր, այդ թվում՝ նաև քանդակագործությունը։ Հասկանալով, թե ջրանկարչությունը որքան արդյունավետ կարտացոլեր իր պատկերացրած Երևանը՝ նա ծանոթացավ արվեստի այս տեսակին։


Սա մեկ օրինակ է, թե Պողոսյանն ինչպես է կարողանում իրական պատկերացնել Երևանի ամենառոմանտիկ տեսարանները կողք կողքի։ Արարատ սարը վսեմաբար սփռված է հետնամասում, իսկ քաղաքի առօրյան բնութագրող երթևեկությունն ու գովազդային վահանակները պատկերված են առաջամասում։

Տարիներ շարունակ փորձելով՝ այսօր նա այս ոլորտում վարպետներից մեկն է համարվում։ Նրա աշխատանքները ընդգրկում են հիմնականում քաղաքի տեսարաններ։ Օգտագործելով մեղմ գույներ՝ Պողոսյանը ձևավորել է լույս և գույն արտահայտելու հմտություն՝ իր աշխատանքին տալով յուրօրինակ և նուրբ որակ։


Այս նկարում Պողոսյանը ցուցադրում է ջրաներկի իր վարպետությունը՝ ներկայացնելով մի ամառային, արևոտ օր Պոպլավոկում՝ Երևանի ամենահին սրճարաններից մեկում։

Պողոսյանն ասում է, որ իր հիմնական նպատակն է Երևանի ռիթմիկ զարկերը վերցնելն ու արտահայտելը։ Նկարչին ամենաշատը հետաքրքրում է ժամանակն ու տարածությունը քաղաքում և թե ինչպես է մարդկանց վրա ազդում նրանց շրջապատը։ Հետաքրքիր է, որ նրա արվեստում մարդիկ, այսպես ասած, հետին պլան են փոքր-ինչ մղվում։ Պողոսյանը սա բացատրում է նրանով, որ Երևանը իր բնակիչների արտացոլանքն է, և, այդ պատճառով, կարիք չկա նրանց շեշտադրելու։


Այս նկարի աջ մեծ մասը զբաղեցնող կինը Երևանի բնակիչ չէ։ Պողոսյանը ջրաներկով ներկայացնում է հագուստի գովազդից մի մոդելի, որ զարդարում է քաղաքի փողոցներից մեկը ձմռանը։

Երևանը միակ քաղաքը չէ, որ գրավել է նկարչի ուշադրությունը։ Պողոսյանը փոքր-ինչ ճամփորդել է և նկարել տարբեր մայրաքաղաքներ։ Նա ասում է, որ Փարիզը «հեշտ է նկարել»։ Նրա ճարտարապետությունն ու ոճը արդեն իսկ նկարի տեսք ունեն, և նրանից պահանջվում է միայն թղթին հանձնել այն։ Մյուս կողմից Երևանն ու Գյումրին այդքան էլ պատկերավոր չեն իրենց գեղագիտությամբ։ Պողոսյանի կարծիքով՝ հաճախ նկարիչը պետք է ջանք գործադրի և գեղեցկացնի երբեմնի գզգզված և փնթի պատկերները։


Պողոսյանի կողմից ընտրված այս տեսարանում պատկերված է Գյումրին այնպիսին, ինչպիսի է։ Իսկ ձախ կողմում հեղինակը զգուշորեն նկարել է հսկայական վահանակների մանրամասները, որոնք գովազդում են նոր շենքեր։

Ըստ Պողոսյանի՝ յուրաքանչյուր քաղաք ունի իր ոգին և զգացողությունը և հենց դա է նա ձգտում փոխանցել։ Նկարագրելով Գյումրու էությունը, որտեղ նա ծնվել և մեծացել է՝ նշում է, որ քաղաքը «մոխրագույն է, լուրջ ու թախծոտ»։ Մինչդեռ Երևանը նկարագրում է «որպես ջերմության մարմնացում, արևի ու տաքության քաղաք։ Սակայն անչափ խրթին, բարդացած, կեղտոտ ու փոշոտ»։


Պողոսյանը նկարագրում է, կարծես թե, պատուհանի գոգից երևացող շենքեր։ Աղբն ու փոշին հատուկ են Երևանին։ Այս իրական վերարտադրությունը լավ ցուցադրում է քաղաքի մնացորդները, որ տարածվում են ամենուրեք։ Այս նկաը ցուցադրվել է Ջրանկարչության Ազգային Հասարակության 94-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսում 2014-ին։

Բոլոր առումներով ընդունելու և ներկայացնելու կարողությունն է հավանաբար շատ լրջեցնում Պողոսյանի արվեստը։ Այն ռոմանտիկ չի դարձնում քաղաքը կամ թաքցնում նրա թերությունները։ Նա փորձում է ընդգրկել ամբողջ պատկերը առանց դատողությունների կամ ավելորդ մեկնաբանությունների։


Մոդայիկ մեքենաների պերճաշուք և պսպղուն փայլը բնորոշ են Երևանի փողոցներին։ Այս նկարում Պողոսյանը քաղաքային կյանքի այս տեսանկյունը վերցնում է լուսանկարի պես՝ բոլոր իր բարդություններով, ջրաներկի միջոցով՝ նկարում պահպանելով նույնիսկ խանութը։

Հաշվի առնելով, թե ինչ արագությամբ է փոխվում Երևանը, չի բացառվում, որ կգա ժամանակ, երբ Պողոսյանի ստեղծագործությունները կլինեն կորած քաղաքի փաստաթղթեր։ Նկարչի կարծիքով՝ նրա արվեստի նպատակը քաղաքը պահպանելը չէ։ Այդուհանդերձ, այդպես է ստացվում, և բոլոր երևանցիները կարող են գնահատել սա։

Այս թեմայով