24 Հոկտեմբեր 2014, 21:06
5154 |

Աշխարհի ամենաթանկ 10 լուսանկարները

Ֆրանսիացի Ժոզեֆ Նիսեֆոր Նեպսի անունը քչերի է հայտնի, բայց հենց իրեն է պատկանում ցուցադրության համար առաջինի դափնին: 1822-ին նա արեց աշխարհի առաջին լուսանկարն ու, ինչպես սովորաբար լինում է հայտնագործությունների հետ, այդ լուսանկարը մեզ չհասավ, ուստի ընդունված է համարել որ առաջին լուսանկարը նրա մեկ այլ աշխատանքն է՝ «Տեսարան պատուհանից»: Այն լուսանկարվել է 1826-ին բառացի թարգմանաբար «մութ լուսանկարչական» սարքով՝ Camera obscura: Դժվար է պատկերացնել, բայց այդ լուսանկարի համար նա ծախսել է ութ ժամ, իսկ արդյունքն այդքան էլ տպավորիչ չէր: Մեր թվայնացված դարաշրջանում լուսանկար կարելի է անել մեկ քառորդ վայրկյանում, բայց միևնույն է՝ անգամ iPhone-ների և iPad-ների ու թվային լուսանկարչական սարքերի ժամանակներում լուսանկարը չի կորցրել իր արժեքը, անգամ երբ յուրաքանչյուր ոք Մարիո Տեստինո է: ImYerevan.com-ը ներկայացնում է լավագույն լուսանկարների հավաքածուն, որոնք ձեռք բերելու համար աներևակայեի գումարներ են վճարել: Ու պետք չէ զարմանալ, եթե դրանք չարդարացնեն ձեր սպասելիքները:

 

№10 – Էդվարդ Վեսթոն. «Մերկ ուսուցում»
$1 609 000
2008-ին այս արժեքով աճուրդից տարան 1925-ին թվագրվող Վեսթոնի էրոտիկ աշխատանքը: Բնորդուհին կատարյալ կազմվածքով Թինա Մոդոթին է, որը լուսանկարչի սիրուհին ու համատեղելիությամբ նաև օգնականն էր:

 

№9 – Դմիտրի Մեդվեդև «Տոբոլյան կրեմլ»
$1 750 000
Նախկինում Ռուսաստանի Դաշնության նախագահ, այժմ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը համատեղելիությամբ նաև լուսանկարիչ է, ընդ որում՝ բավականին ակտիվ է նաև Instagram–ում: Տոբոլյան կրեմլի լուսանկարը, որը, ի դեպ, իր լավագույն աշխատանքներից է, վաճառվել է 2009-ին «Սուրբ ծննդյան այբուբեն» բարեգործական աճուրդի ժամանակ 51 միլիոն ռուբլիով:

 

№8 – Անհայտ հեղինակ «Բիլլի Քիդ» (1879-80)
$2 300 000
Ամերիկայում շատ են վեսթերնի հերոսները: Սրանով է փաստվում նաև լեգենդար հանցագործ Բիլլի Քիդի լուսանկարում հայտնվելը: Լուսանկարը ձեռք է բերել ոչ պակաս հայտնի, նավթային բիզնեսի լեգենդ Ուիլիամ Կոխը:

 

№7 – Սիդնի Շերման «անանուն #153» (1985)
$2 700 000
Օվկիանոսից այս կողմ ամերիկացի նկարչուհի Սիդնի Շերմանն այդքան էլ հայտնի չէ: Գուցե դա է պատճառը, որ նրալուսանկարները երբեմն նմանվում են 50-ից 60 ական թվակաների ֆիլմերի կադրերի: Շերմանի արվեստի գլուխգործոցը գնվել է 2010-ը թվականին:

 

№6 – Էդվարդ Շտայնխեն «Լճակը լուսնի լույսի տակ» (1904 թ.)
$2 928 000
Էդվարդ Շտայնխենի աշխատանքի բացառիկությունն ավելի շատ կապված է ոչ թե գեղեցկության, այլ ավելի շատ առեղծվածային հանգամանքների հետ: «Լճակը լուսնի լույսի տակ» -ը առաջին գունավոր լուսանկարներից է: Ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող նկարը գնել են 2006-ին:

 

№5 – Անդրեաս Գուրսկի «Չիկագոյի առևտրային պալատը III» (1999)
$3 298 755
Գուրսկու աշխատանքների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա կարողանում է ընդհանուր պլանի հսկայական լուսանկարում որսալ դետալները: Այս աշխատանքը տպվել է 185 х 240 սմ, մեծությամբ ու վաճառվել է 2013-ին: Լուսանկարում պատկերված է Չիկագոյի առևտրային պալատի առօրյան: Խոշորացնելով լուսանկարը՝ հեշտությամբ կարելի է տեսնել յուրաքանչյուր կերպարին, նրա աշխատանքային սեղանը, համակարգչի էկրանների տվյալներն ու շատ այլ մանրամասնություններ:

 

№4 – Անդրեաս Գուրսկի «99 Cent II Diptychon» (2001)
$3 346 456
Էնդի ՈՒորհելի երկրպագուներն ըստ արժանվույն կգնահատեն Անդրեաս Գուրսկու մեկ այլ աշխատանք: Աճուրդում 2007-ին վաճառված այս լուսանկարում պատկերված է «99 ցենտ» խանութի սովորական օրերից մեկի առօրյան. առանձնակի ուշադրությամբ դասավորված անհամար ապրանքներ, այցելուներ ու քար լռություն:

 

№3 – Ջեֆ Ուոլլ «Խոսում են պատերազմի դիակները» (1992)
$3 666 500
«Խոսում են պատերազմի դիակները»-ը իրականում ֆոտոկոլաժ է: Այստեղ պատկերված են Կարմիր բանակի զինվորները աֆղանական պատերազմի ժամանակ 1986-ին: Դեպրեսիվ այս լուսանկարը վաճառվել է 1992 –ին:

 

№2 – Սիդնի Շերման «Անանուն #96» (1981)
$3 890 500
Սելֆիների մեծ սիրահար Սիդնի Շերմանն իր նոր Centerfolds/Horizontals նախագծում լուսանկարել է ինքն իրեն խոհանոցում պառկած՝ ճմրթած գրությունը ձեռքին: Նկարի անուն չունենալը հատուկ նշանակություն ունի, դա հնարավորություն է տալիս այն նայողների երևակայությանը անսահման ազատություն տալ ու ինքնուրույն պատկերացնել՝ ինչ է տեղի ունեցել այդ խոհանոցնում: Լուսանկարը ձեռք են բերել 2011-ին:

 

№1 – Անդրեյ Գուրսկի «Անձրև II» (1999)
$4 338 500
Առողջ տրամաբանությունից ելնելով աշխարհի ամենաթանկ լուսանկարը գոնե պետք է արտահայտի փիլիսոփայական նոր մոտեցումներ կամ գոնե աննկարագրելի գեղեցիկ կնոջ նկար լինի: Իրականում դա Հռենոս գետի կատարյալ լուսանկարն է: Հետաքրքիրն այն է, որ առանց խղճի խայթի մինչև ցուցադրությունը Գուրսկին ֆոտոշոփի օգնությամբ նկարից մաքրել է մարդկանց, մեքենաներն, շինություններն ու ևս մի քանի բան, ինչն էլ այս լուսանկարը ձանձրալի ու անհետաքրքիր է դարձնում:

Աղբյուր՝ www.kulturologia.ru

Այս թեմայով