17 Սեպտեմբեր 2014, 09:52
1278 |

Պատուհանների և դռների ժամանակակից կոնցեպտ

Հնագույն կացարանները չունեին պատուհաններ: Հետագայում դրանցում հայտնվեցին փոքրիկ անցքեր, որոնք վարագուրում էին կենդանիների մորթիներով: Անասնաբուծության զարգացման հետ մեկտեղ մորթուն փոխարինելու եկան ցլի չորացրած ստամոքսը կամ որովայնաթաղանթը, որոնց շնորհիվ քիչ քանակությամբ լույս այնուամենայնիվ թափանցում էր կացարան:

Ապակե պատուհանները հայտնվեցին Հին Հռոմում, սակայն դա այնպիսի թանկ հաճույք էր, որ նման ճոխություն իրենց կարող էին թույլ տալ միայն Կրեսոսի նման հարուստները: Հայաստանում պատուհանները միշտ առանձնահատուկ ուշադրության են արժանացել, հատկապես՝ եկեղեցիների շինարարության ժամանակ: Պատուհանը լույսի, գիտության և ճշմարտության խորհրդանիշն է: Հիշեք, թե ինչպիսի մոգական և դյութիչ լույսի խաղի ես ականատես լինում հայկական եկեղեցիներում, և այդ ամենը՝ պատուհանների ճիշտ դասավորվածության շնորհիվ: Նույնը վերաբերում է նաև դռներին: Դուռը՝ նոր իրականություն և հարթություն տանող անցումի խորհրդանիշն է: Այդ պատճառով մեր եկեղեցիների դռները պատված են արտասովոր փորագրություններով և զարդանկարներով: Դրանք պարզապես դռներ չեն, դրանք մեղքերից մաքրվելու դարպասներ են:

Մեր բնակարաններում այսօր պարտադիր առկա են այս երկու տարրերը, որոնք կապում են մեր ընտանիքի, մեր անձնական կոմֆորտի ներքին աշխարհն արտաքին՝ բաց աշխարհի հետ: Առանց դրանց հնարավոր չէ այսօր պատկերացնել ժամանակակից բնակարանը: Սակայն ինչպե՞ս են դրանք ձևավորված: Հաճախ՝ ոչ մի ձև. մենք հազվադեպ ենք մտածում այն հնարավորությունների մասին, որոնք ընձեռում են մեզ ժամանակակից տեխնոլոգիաները:

Իսկ հնարավորություններն այնքան շատ են, որ անգամ բարդություն է առաջանում ընտրության հարցում: Խնդիրները, որպես կանոն, լուծվում են պրոֆեսիոնալների օգնությամբ: «Ռեգալ Պլաստ» ընկերության մասնագետները կօգնեն կողմնորոշվել ընտրության հարցում: Օրինակ՝ մանկական սենյակի պատուհանները կարելի ձևավորել իլյումինատորի տեսքով, իսկ դռան վրա ամրացնել հատուկ կլոր բռնակ՝ ինչպես տիեզերանավերում: Եվ խնդրեմ՝ աշխատանքի մեծ մասն արված է. ձեր փոքրիկն իրեն կզգա, ինչպես իրականացված երազանքում: Իսկ պատերին փակցված աստղազարդ երկնքի մի քանի նկարներ կամբողջացնեն սենյակի կոմպոզիցիան:

Հյուրասենյակի մի պատը կարելի է փոխարինել մեծ պատուհանով, որտեղից հիասքանչ տեսարան կբացվի դեպի Արարատը և Երևանը: Այս տարբերակում ևս դուռը պետք է լինի թեթև, եթերային՝ համահունչ սենյակի տրամադրությանը:

Կոնցեպտները շատ են, ոչ մեկ չի արգելում զարկ տալ երևակայությանը և իմպրովիզներ անել: Ավելին՝ «Ռեգալ Պլաստ» ընկերության մասնագետները, որն արդեն 8 տարի է տրամադրում է եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ և մատչելի ծառայություններ, կկատարեն ձեր ցանկացած պատվեր, քանի որ ընկերության հիմնական սկզբունքն է՝ անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:

Այս թեմայով