21 Հոկտեմբեր 2014, 17:14
83 |

Երևանյան ճակատամասեր

Յուրաքանչյուր քաղաք իր դեմքն ունի, և շատ կարևոր է այն չկորցնել: Երևանի դեմքը մեր աչքի ընկնող ճարտարապետական կառույցները, հուշարձանները, այգիներն ու զանազան մանրուքներն են: Այդ մանրուքներն առաջին հերթին մերն տներն ու բնակարանները, ավելի կոնկրետ՝ դրանց ճակատային հատվածներն են: Ինչու՞ ենք մենք ապականում մեր մայրաքաղաքի դիմագիծն ու ինչպե՞ս դադարեցնել այդ գործընթացը: Այս հարցով մենք դիմեցինք պատուհաններ պատրաստող առաջատար ընկերություններից մեկի՝ «Ռեգալ Պլաստ»-ի մասնագետներին:

Ճակատամասերի ապակեպատում
«Եվրոպատուհաններ»-ը լայն հասկացություն է: Շատ հաճախ մետաղապլաստից այդ գրասենյակային, հիմնականում սև կամ սպիտակ պատուհանների կարելի է հանդիպել նաև բնակելի տների ճակատային հատվածում, ու, որպես կանոն, այս ընտրությունը փչացնում է ոչ միայն բնակարանի տեսքը, այլև ամբողջ շենքի: Տուֆով շարված գեղեցիկ շենքերն ու սխալ ընտրված ժամանակակից լուծումները հաճախ միմիանց հետ ոչ մի կապ չեն ունենում:

Ենթադրենք Դուք երևանյան հին շենքերից մեկում բնակարանի երջանիկ սեփականատերն եք, ապա Ձեր պատուհաններին կսազի ռետրո ոճը, մնում է միայն ճիշտ ընտրել վարագույրներն ու ձեր պատուհաններին գամված կլինեն բոլոր անցորդների հայացքները: Իմիջայլոց, պարտադիր չէ, որ ռետրոպատուհանները փայտաշեն լինեն. կարելի է օգտագործել զանազան փոխարինող նյութեր ու որակյալ երեսպատիչներ:

Միանշանակ, բարձրահարկերի բոլոր բնակիչներին չես ստիպի պատուհանների ձևավորման հարցում հավատարիմ մնալ միևնույն ոճին: Սակայն կարելի է լավ օրինակ ծառայել բոլորի համար՝ ընտրելով ձևավորման ճիշտ տարբերակ:

Տանիքի ապակեպատում
Սեփական տան բնակիչների կամ առանձնատներ ունեցողների համար «Ռեգալ Պլաստ»-ն առաջարկում է տանիքի ապակեպատման ծառայություններ: Այս ծառայությունը ժամանակակից տան ձևավորման մեջ նորարարական լուծումներից է: Այս համարձակ քայլի շնորհիվ Ձեր բնակարանը կվերածվի արևային լույսի տաճարի կամ աստղադիտարանի: Այսպիսով, հնարավորություն ունեք ապրելու այն աննկարագրելի զգացումը, երբ բազմոցին պառկած կարելի է հետևել անձրևի կաթիլների կամ ձյան փաթլիների պարին: Իմիջայլոց՝ հատուկ կախիչների օգնությամբ ապակե տանիքը կարելի է ծածկել: Նմանօրինակ տանիքների համար ընտրվում են հատուկ, չկոտրվող ապակիներ:

Բարդ ձևեր
«Ռեգալ Պլաստ» ընկերության մասնագետների համոզմամբ, նրանք ի զորու են իրականացնել պատվիրատուի նույնիսկ ամենահամարձակ ցանկությունները. ցանկացած ձևի ու ծածկույթի պատուհաններ, վիտրաժներ, զանազան դետալներ ու շրջանակներ: Մի խոսքով, եթե Դուք որոշեք պատվիրել եռանկյունի, օվալաձև կամ նույնիսկ աստղաձև պատուհաններ, ապա այստեղ ոչ ոք չի արգելակի ձեր երևակայության թռիչքը: Գլխավորը՝ գործին մոտենալ ճաշակով ու հիշել, որ ինքներս ենք ձևավորում մեր քաղաքի դեմքը:

Այս կազմակերպության ուսերի հետևում 8 տարվա աշխատանքային փորձն է: Կազմակերպության մասնագետները մշակել են յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցում ցուցաբերելու բանաձև: Կազմակերպության նշանաբանն է՝ «յուրաքանչյուր պատվիրատուին տրամադրել որակյալ ու հասանելի ծառայություններ»: Կազմակերպությունը նաև իրականացնում է մետաղապլաստե ու ալյումիներ դռների ու պատուհանների, խոհանոցային ու մանկասենյակի կահույքի, ապակեպատ ճակատամասերի ու տանիքների արտադրություն ու ձևափոխում:

 

Այս թեմայով