13 Մարտ 2015, 18:58
3720 |

Չարենցի արևահամ երգերը

Չարենցի ամենահայտնի սիրո խոստովանությունն ուղղված է իր հայրենիքին: Խոստովանությունն այնքան գեղեցիկ ստացվեց, այնպիսի ճշգրիտ և մեղեդային բառեր էին ընտրված, որ երաժիշտները չդիմացան գայթակղությանն ու ակամայից այն երգի վերածեցին: Imyerevan.com-ը Չարենցի ծննդյան օրը՝ մարտի 13-ին ներկայացնում է 5 ամենահետաքրքիր երաժշտական լուծումները բանաստեղծի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության բառերի հիման վրա:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտական մեկնաբանումը կարելի է անվանել Չարենցի բանաստեղծության ամենաէպիկը:

Ամենահայտնի երաժշտական մեկնաբանության հեղինակն է Արամ Սաթյանը: Շատերն են կատարել Սաթյանի ու Չարենցի համատեղ ստեղծագործությունը, սակայն ամենաճանաչելին է այս՝ Հովհաննես Բադալյանի տարբերակը:

Վահրամ Թաթիկյանը ավելի շատ հեղինակային երգի ոճով է տեսնում «Ես իմ անուշ հայաստանը»՝ մի փոքր պաթոսային կատարմամբ:

Ծանր, սոցիալական թեմաներով լի. VO.X խումբը իր տեսահոլովակում համեմատում է չարենցյան տողերը մեր իրականության հետ:

Գերմանիայում կայացած հանրահայտ System of a Down խմբի համերգի ժամանակ Scince ստեղծագործությունը կատարելիս վոկալիստ Սերժ Թանկյանը չդիմացավ հայրենասիրական պոռթքումին և երգի մեջ մի կերպ մխրճեց չարենցյան բառերը:



 

Այս թեմայով