15 Դեկտեմբեր 2014, 10:36
1228 |

«Նաիրի-3» համակարգիչը, 1970-ականներ

«Նաիրի» հաշվիչ մեքենաների նախագծումը սկսվել է 1962 թվականին, ավարտվել երկու տարի անց (գլխավոր նախագծողն է եղել Հրաչյա Հովսեփյանը, ով ԽՍՀՄ պետական մրցանակի է արժանացել 1971 թվականին): «Նաիրին» Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից մշակած երկրորդ սերնդի համակարգիչ է եղել։ Արտադրվել է Երևանի «Էլեկտրոն» և Կազանի ԷՀՄ գործարաններում։ Մինչ 1970 թվականը արտադրվել է 500 «Նաիրի» համակարգիչ։ 1966-ին սկսվել է «Նաիրի-2»-ների, 1970-ականներին «Նաիրի-3»-ների, ապա «Նաիրի-4»-երի արտադրությունը:


«Նաիրի-3» հաշվիչմեքենայի բլոկների հավաքումը «Էլեկտրոն» գործարանում


«Նաիրի» համակարգչի ձեռնարկ, 1964 թ.

 

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 10, 2014

Այս թեմայով