27 Դեկտեմբեր 2016, 18:54
954 |

IEEE EWDTS 2016 Yerevan

Հոկտեմբերի 14-ից 17-ը Երևանում կայացավ IEEE խոշոր ամերիկյան ինժեներական կազմակերպության East-West Design & Test 14-րդ ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցեցին 170-ից ավելի մասնագետներ աշխարհի 31 երկրից և քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներին վերաբերող ամենակարևոր հարցերը: Եվրոպական միության աջակցությամբ սիմպոզիումին ներկա եղան 15 հայ ՏՏ-ուսանողներ, որոնք մեր խնդրանքով պատմում են իրենց տպավորությունների մասին` բլոգ-գրառումների տեսքով:

Տարածշրջանային սիմպոզիումը առաջին անգամ տեղի էր ունեցել Հայաստանում դեռ 2007 թվականին: Ասում են` ֆանտաստիկ հաջող է անցել, և այդպատճառով է, որ 9 տարի անց Երևանը երկրորդ անգամ ընդունեց միջոցառումը: Կենտրոնական թեման չիպերի նախագծումն ու թեստավորումն է, միոլորտ, որ Հայաստանում միշտ հատկապես զարգացած է եղել: Դե, սիմպոզիումն էլ իր հերթին, հուսանք, թույլ կտա էլ ավելի զարկ տալ այդ ուղղության առաջխաղացմանը:

Իսկ միջոցառումը իրոք շատ լուրջ էր կազմակերպված: Սովորաբար նման միջոցառումներում լինում է երկու-երեք գլխավոր զեկուցող, իսկ մեզ համար ելույթ ունեցան շուրջ քսանհինգը: Այն էլ ովքեր ելույթ ունեցան` Intel, Xilinx, Synopsys, IBM, Qualcomm, բազմաթիվ այլ ընկերությունների և համալսարանների մասնագետներ: Ափսոս, որ ֆիզիկապես հնարավոր չէր խորանալ այդ բոլորի տված հարուստ տեղեկատվության մեջ:

Շատ հավես էր նաև, որ չորսօրանոց սիմպոզիումի ընթացքում հյուրերի համար կազմակերպվեց նաևմ շակութային ծրագիր` հիմա ՏՏ աշխարհի հսկաները շատ լավ գիտեն, թե ինչ հրաշալի ու հետաքրքիր երկիր է Հայաստանը:

Վերջին հանդիպումներից մեկում միջոռման համանախագահ Երվանդ Զորյանը նշեց, սիմպոզիումը մի քանի կարևոր դեր խաղաց: Մի կողմից հնարավորություն ստեղծեց հայ մասնագետներին ուղիղ շփում ունենալ ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատարների հետ, մյուս կողմից սիմպոզիումը հյուրերին ցույց տվեց, թե որքան զարգացած են տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում և գուցե այս հանդիպումների արդյունքում մոտ ապագայում նոր խոստումնալից համագործակցություններ սկսվեն: Մնում է միայն համաձայնել և հուսալ, որ մենք էլանմասն չենք մնա այդ ամենից:

 

Այս թեմայով