23 Հունվար 2014, 13:04
310 |

Քվանտային նոր հաղթանակ

Չինաստանում անցկացվող Gold Panda Awards անիմացիոն ֆիլմերի փառատոնում հայկական արտադրության Quantum jump (Քվանտային թռիչք) կարճամետրաժ ֆիլմն արժանացել է «Լավագույն անիմացիոն կերպար» մրցանակին: 7 րոպեանոց մուլտֆիլմի հեղինակը մուլտիպլիկատոր Հայ Սահակյանցն է, արտադրությունը՝«Ռոբերտ Սահակյանց փրոդաքշըն» ընկերության: Ֆիլմ աչքի է ընկնում հայկական անիմացիոն շուկայում իր նորարարությամբ. առաջին անգամ այս ֆիլմում են կիրառվել 3D տեխնիկայի բոլոր հնարավորությունները:

Կատակերգական ժանրին պատկանող անիմացիոն ֆիլմի բյուջեն համաշխարհային շուկայի վարկանիշով այնքան էլ մեծ չէ՝ 8 մլն դրամ: Տարեսկզբին այս ֆիլմն արդեն արժանացել էր Internet Short film festival կողմից դիպլոմի ու համացանցային մրցույթում գրավել 9-րդ հորիզոնականը:

Այս թեմայով