18 Մայիս 2013, 15:31
1770 |

Սրտաշարժ մուլտֆիլմ օմլետի մասին

Մուլտֆիլմի հեղինակը Կալիֆորնիայի արվեստների համալսարանի ուսանողուհի է: «Ծանոթանալով կինոարտադրության հիմունքներին, ցանկացա ինչ-որ շատ անձնական բան նկարահանել»,- մուլտֆիլմը մեկնաբանելիս ասում է Մեդի Շարաֆյանը (Maddie Sharafian): «Իմ հոլովակը պատմում է' որքան կարևոր է սիրելիների համար կերակուր պատրաստելը»:

Փորձը հաջողվեց. Մեդին պրոֆեսիոնալ ռեսուրսների օգտատերերի կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի արժանացավ, իսկ սրտաշարժ տեսարանը' հարյուրավոր շեյրերի:

Մուլտֆիլմի սյուժեի համաձայն' խելացի շունը հոգ է տանում իր ջղային տիրոջ մասին' օգնելով նրան օմլետ պատրաստել: Որպես սաունդթրեք հնչում է մնայունը' Թոմ Ժոբիմի «Մարտյան ջրերը»:

Այս թեմայով