22 Դեկտեմբեր 2014, 23:44
1884 |

Տոնածառ ջան, տոնածառ

Հանրապետության հրապարակում վառեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը:

Նրան սպասում էին ամբողջ տարին, նրա մասին խոսում էին ձմռան առաջին օրից. տեսնես այս տարի ինչքա՞ն բարձրություն կունենա, տեսնես քանի՞ խաղալիք կկախեն, ի՞նչ շուքով կբացեն, կտարբերվի՞ նախորդից, թե՝ ոչ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան եկավ սպասված պահն ու վերջապես վառվեցին ամանորի ուրախության գլխավոր խորհրդանիշի լույսերը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  խորհրդանշական արարողությամբ միացրեց գլխավոր տոնածառի լուսավորությունը։ Լույսերը վառելուց հետո միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով:
Ի դեպ, դեկտեմբերի 23-ին ժամը 17:00-ին հանդիսավորությամբ կբացվի նաեւ Կարապի լճի սահադաշտը: Մինչև դեկտեմբերի 31-ը յուրաքանչյուր վարչական շրջանի գլխավոր տոնածառների մոտ մեկական օր տոնական համերգներ կանցկացվեն: 

 

Այս թեմայով