11 Հունիս 2013, 14:39
1436 |

Հերթական մրցույթը Նարեկ Սարգսյանից

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է հերթական մրցույթը: Հանրապետության հրապարակից բացի Երևանում կան նաև Բրազիլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Աշխատանքի, Սասունցի Դավթի հրապարակները: Եվ ինչպես քաղաքի գլխավոր հրապարակի դեպքում է, սրանք ևս, ըստ քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի, կարիք ունեն «արդի պահանջներին հարմարեցման»:

«Մրցույթի նպատակն է ընտրել լավագույն քաղաքաշինական, ճարտարապետական, դիզայներական նախագծային, ինչպես նաև' դրանց հետ կապված ինժեներատեխնիկական առաջարկություններ, հայեցակարգեր' ուղղված նշված հանգույցների քաղաքաշինական ամբողջականացմանը, արժեվորմանը, բարենպաստ և գրավիչ միջավայրի ստեղծմանը, տրանսպորտային հոսքերի կարգավորմանը և այլն»,- նշված է Նարեկ Սարգսյանի անունից տարածված հաղորդագրության մեջ:

Այս թեմայով