14 Նոյեմբեր 2014, 10:50
1139 |

Հայ երիտասարդության մրջնաբույնը

Նոյեմբերի 13-ին ԵՊՀ-ում մեկնարկեց «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսը։ Առանձին տաղավարներով երկու օր շարունակ իրենց աշխատանքներն են ներկայացնում շուրջ 70 երիտասարդական հասարակական կազմակերպություններ և ուսանողական կառույցներ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը բուկլետախեղդ չէր արել տաղավարն ու որոշել էր լարային քառյակի փոքրիկ համերգ կազմակերպել' խլացնելով ցուցահանդեսն այցելածների աղմուկը:

Grqamol.am

Grqamol.am


Նրանց տաղավարը վերածվել էր ընթերցասրահի. թեյ, լապտեր ու գիրք: Կայքում երիտասարդներն առաջարկում են ընթերցել հայ և համաշխարհային գրականության դասականների գործերը, ժամանակ առ ժամանակ էլ հավաքվում ու ցանցից դուրս քննարկում կարդացած գրքերը:

 Ուշագավ գիտություն
Ուշագավ գիտություն

Տաղավարը շարժական լաբորատորիայով եկել ու այցելու երիտասարդներին։ Ցուցադրում էր այն, ինչն իրականության մեջ հրաշք է թվում, իսկ իրականոմ ունի պարզ գիտական բացատրություն:

Street Workout Armenia
Street Workout Armenia

Ցուցահանդեսից ամենագոհը Street Workout Armenia-ի տղաները կհեռանան: Վարչապետն անձամբ դիտեց մարզիկների կատարած վարժություններն ու խոստացավ պետական աջակցություն ցուցաբերել սպորտաձևի զարգացմանը։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Երբևէ տեսե՞լ եք ներկայացում երեք քառակուսի մետրի մեջ: «Հայացք ապագային-2014» ցուցահանդեսին երիտասարդ դերասանները իրագործեցին անիրականանալի թվացող առաջադրանքը:

Սթրայքբոլի հայկական ֆեդերացիա
Սթրայքբոլի հայկական ֆեդերացիա

Սթրայքբոլի հայկակական ֆեդերացիան էքսպոյի տաղավարում ներկայացնում էր իր զինանոցի մի մասը: Տղաներն ամեն շաբաթ առաջարկում են լքված շինություններում կամ Երևանին հարակից անտառներում մասնակցել ռազմական խաղերին ու մի լավ լիցքաթափվել աշխատանքային շաբաթից հետո:

Արցախի երիտասարդության զարգացման հիմնադրամ

Արցախի երիտասարդության զարգացման հիմնադրամ


Արցախի երիտասարդության զարգացման հիմնադրամը «Էկոխնձրիստան» նախաձեռնությունն էր ներկայացնում: Արցախի Խնձրիստան գյուղը էկոգյուղի դասական օրինակ է, ապացույցը ցուցահանդեսին ներկայացված էկոլոգիապես մաքուր բույսերն ու մրգերն էին:

Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա
Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա

Քիմիան երբևէ չի համարվել տնտեսության գերակա ճյուղ ու չի եղել պատշաճ ուշադրության արժանացած։ Ըստ այդմ երիտասարդ քիմիկոսները ներկայացնելու գրեթե ոչինչ չունեին՝ չորս հատ բուկլետ, բայց մեծ հույսեր։

Երիտասարդ ինժեներների ասոցիացիա
Երիտասարդ ինժեներների ասոցիացիա

Երիտասարդ ինժեներների տաղավարի ուղիղ կեսը զբաղեցրել էր Arpi Solar համակարգը: Ձմռան գալուն պես այս սարքը հաստատ յուրաքանչուր ընտանիքի պետք կգա, արևի անվճար էներգիան կտաքացնի տունն ու կօգնի գումար խնայել: 




Այս թեմայով