Երևանի գարեջրի փառատոն-2014

Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպում է Երևանի գարեջրի փառատոն։

Միջոցառման նպատակն է հանրությանը ներկայացնել և ծանոթացնել հայկական գարեջրի առանձնահատկությունների հետ, ինչպես նաև համախմբել մեկ հարթակի ներքո հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին։ Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով։

Մանրամասների համար զանգահարել 010 514230 հեռախոսահամարով։

Այս թեմայով