18 Հոկտեմբեր 2014, 10:12
285 |

Հայկական «ինքնակառուցապատում»

Եթե նախկինում յուրաքանչյուր իրեն հարգող հայ պարտավոր էր տղա մեծացնել, ծառ տնկել եւ տուն կառուցել, ապա այսօրվա իրականությունը ուղղումներ է անում վերջին կետում՝ ոչ թե կառուցել, այլ վերակառուցել։

Ժամանակակից երեւանյան շենքերը վաղուց արդեն վերածվել են անհասկանալի կառույցների՝ լրացուցիչ հարկերով, բակերում ավտոտնակներով եւ ցանկապատված տարածքներով։ Երեւանի արվարձանները, որտեղ ժամանակին կհանդիպեինք կոկիկ հինգհարկանի շենքերի, այսօր հիշեցնում են չինական հետնախորշեր։ Տների միջեւ անցումներն այնքան նեղ են, որ անհնար է անցնել։

Երեւանի ճարտարապետությունը հինգհարկանի շենքեր են, որոնց հիմնականում արդեն չենք գտնի։ Շենքի տեսքից կարելի է գլխի ընկնել, թե ինչ է մեր առջեւ։ Որպես կանոն ավելանում են նոր տարածքներ եւ ավտոտնակներ։ Շենքը դառնում է գրեթե երկու անգամ ավելի մեծ։

Երեւանյան ինքնակառուցապատումը նման է զանգվածային համաճարակի։ Շինարարությունը ոչ մի օր չի դադարում, գիշեր-ցերեկ աշխատանքներ են ընթանում։ Արդեն տեսքը փոխած շենքին պարտադիր ավելանում է եւս ինչ-որ բան։ Բակերն էլ զբաղեցված են շինանյութերով։ Երեւանցիներին բոլորովին չի հետաքրքրում, թե ինչպիսի տեսք ունեն եւ ինչ չափսերի են իրենց շենքերը։ Ամեն մեկը փորձում է հնարավորինս մեծացնել իր բնակելի տարածքը՝ բոլորովին չհետաքրքրվելով այնպիսի մանրուքների մասին, ինչպիսիք են ճարտարապետական ոճն ու ձեւը։

Հայկական «ինքնակառուցապատումը» հիմնականում իրականանում է հարեւանների հետ համատեղ։ Այսպես ավելի հեշտ է եւ արագ բոլորի համար․կարելի է կառուցել մեկ ընդհանուր կառույց հնարավորինս սեղմ ժամկետներում։ Բայց երբեմն լինում են դեպքեր, երբ ինչ-որ մեկը շինարարությունը սկսում է ինքնուրույն․ առանց հարեւաններին տեղյակ պահելու եւ առանց նրանց համաձայնությունը ստանալու։ Այս դեպքերում գործը հարեւանների ընդդիմությանը չի հասնում։ Չնայած ասում են՝ կառույցի շինարարության համար անհրաժեշտ է շենքի բոլոր բնակիչների համաձայնությունը, սակայն այս կանոնին չեն հետեւում։ Այստեղ բոլորը գիտեն միմյանց, եւ ոչ ոք հարեւանին դեմ չի գնա։ Հենց այսպես էլ ոչ սովորական շենքերում սովորաբար ապրում են մեր երեւանցիները։

Ազբյուր՝ www.fishki.net

Այս թեմայով