23 Սեպտեմբեր 2014, 15:20
9162 |

Հայտնի հայերի անսպասելի լուսանկարները

Անաստաս Միկոյան և Հովհաննես Բաղրամյան, Առնո Բաբաջանյան և Վիլյամ Սարոյան. մեր հայտնի հայրենակիցներից շատերի կենսագրությունն ու գործունեության մանրամասները սովորել ենք դպրոցում: Նրանք մեր համար հեղինակություններ են դարձել, մեծ ու հզոր գործերի խորհրդանիշեր, իսկ պատկերը ամբողջականացրել է դպրոցական ծրագիրը: Շատ հաճախ նրանց կյանքի մասին միայն հանրագիտարանային փաստեր գիտենք: Բայց, ինչպես ցույց է տալիս մեր լուսանկարների այս հավաքածուն, նրանք նույնպես սովորական մարդիկ են եղել` իրենց ուժեղ ու թույլ կողմերով:

Դեպքը տեղի է ունեցել Երևանի զբոսայգիներից մեկում: Կրկեսի դերասան, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը պաշտում էր անծանոթ մարդկանց հետ շփվելը, աբսուրսային իրավիճակներն ու իմպրովիզացիաները: Լուսանկարում Ենգիբարյանը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ծանոթանալ աղջկա հետ շարֆի օգնությամբ: Բարեբախտաբար, նրա կողքին հայտնվում է ընկերը՝ Հերբերտ Բաղդասարյանը, ով էլ անմահացնում է ծանոթության պահն ու կտակում այն սերունդներին:

 


Ամենահայտնի հայ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը՝ հանրահայտ «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ», «Ով կպատմի չեղած բաներ» մուլտֆիլմերի ռեժիսորը ոտքից կախել է ապագա մուլտիպլիկատոր, իր որդի Դավիթ Սահակյանցին:

 


Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ այն պաշտոնյաներից էր, ով Հեղափոխությունից հետո այցելեց Կուբա: Այնտեղ նա հանդիպես Էռնես Հեմինգուեյին: Միկոյանն անձամբ մեծ գրողին նվիրեց նրա ստեղծագործությունների երկհատորյակը, որն այդ ժամանակ նոր էր լույս տեսել ԽՍՀՄ-ում: Սակայն Հեմինգուեյի այն հարցին, թե ինչու Խորհրդային միությունում չհրատարակվեց իր ամենահայտնի գործերից մեկը'«Ո՞ւմ մահն է գուժում զանգը», Միկոյանը պատասխան չգտավ: Նա գիտեր, որ այն գրաքննվել է: Վերադարձին գործը հրատարակելու հարցը նա կրկին բարձրացրեց, և 1962-ին գիրքն այնուամենայնիվ լույս տեսավ։ Այդ ժամանակ Հեմինգուեյն արդեն ողջ չէր, մեկ տարի է' ինչ ինքնասպանություն էր գործել:

 


Մարշալ Բաղրամյանի հուշարձանը կարող եք տեսնել Երևանում նրա անունը կրող պողոտաներից մեկում: Նա հպարտ ու ամուր նստած է ձիու վրա: Հենց այսպես հպարտ ու ամուր նստած է նրա թոռը' Իվանը, 1954-ին արված այս լուսանկարում: Բաղրամյանը պաշտում էր ընտանեկան հավաքները բնության գրկում, իր ձեռքով էր պատրաստում խորովածն ու թոռան հետ չարաճճիություններ անելու առիթը բաց չէր թողնում:

 


Այս նկարը կարելի է անվանել «Հաճելի բեռ»։ Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանն իր ուսին է դրել բալետի պարուհի Մայա Պլիսեցկայային: Լուսանկարն արված է Սևանի ափին:

 


70-ականների վերջին արված այս լուսանկարում բանաստեղծ Եվգենի Ռեյնը Նյու-Յորքում իր բանաստեղծություններն է կարդում նկարիչ և գրող Վահրիճ Բախչինյանին (ձախից) և գրող Սերգեյ Դովլաթովին, որը մայրական կողմից հայ է: Իր «Սոլո ունդերվունդի համար» գրքում Դովլաթովը գրում է. «Մի անգամ ես Բախչինյանին հարցրեցի՝ դու հա՞յ ես։ Հայ եմ, ասաց, հարյուր տոկոսով։ Անգամ հարյուր հիսուն։ Զարմացա՝ բայց այդ ինչպես։ Նա էլ թե՝ մեր խորթ մայրը նույնպես հայ էր...»

 


Լուսանկարը, որն արված է 1964-ին Մոսկվայում, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ կարևոր չէ՝ ով ես դու' ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանը, սովետական ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանը, թե կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը։ Եթե դուք հայ եք, ձեզ արդեն շատ բան է կապում:

 


Լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանն ու նրա կինը՝ Ռոնա Ավինեզերը, սիրում էին երեկոյան շախմատ խաղալ: Ռոնան այս խաղի մեծ երկրպագու էր, սակայն «երկաթե Տիգրանը» գրեթե երբեք ոչ մի քայլ չէր զիջում կնոջը, դրա համար էլ նա հետո վրեժ էր լուծում աշխարհի չեմպիոնից նարդու միջոցով։

 


1965-ին 20-րդ դարի հեղափոխության խորհրդանիշ Չէ Գևարան այցելեց Խորհրդային միություն: Մոսկվայում նա հանդիպեց կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Հենց այստեղ էլ նա արտասանեց իր հայտնի խոսքերը. «Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է, դրա մեջ հայ ազգի շունչն է, պայքարի ու հաղթանակի ոգին»:

 


Երկու հանճարեղ հայերը' Հովհաննես Թումանյանը (ձախից) և Ավետիք Իսահակյանը՝ 1901 թվականի Անիի պեղումների ժամանակ:

 


Այս լուսանկարում հայ արվեստի լուսավոր դեմքերն են: Գևորգ Բաշինջաղյանի արվեստանոցում 1908-ին հավաքվել էին (ձախից աջ) Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Կոմիտասը, Արշակ Չոպանյանը, Բաշինջաղյանը, Վրթանես Փափազյանն ու Ղազարոս Աղայանը:

 

Այս թեմայով