18 Սեպտեմբեր 2014, 08:22
5565 |

«Մարիոթ Արմենիա». քաղաքային ինֆոգրաֆիկա

Կան հյուրանոցներ և կան պատմություն ունեցող հյուրանոցներ: Պատմություն ունեցող հյուրանոցներում երբեք չես ձանձրանում, այն նվիրում է տոնի զգացում և փախուստ իրականությունից: Այստեղ յուրաքանչյուր փոքրիկ դետալի հետևում մեծ պատմություն է թաքնված: Երևանցիների համար այդպիսինն է «Մարիոթ Արմենիան»՝ մեր քաղաքի սրտում ու մեր սրտերում տեղակայված:

Մեր վարդագույն քաղաքի վերջին հուշերից մեկը, որն ամենաառաջին է մնացած բոլոր հյուրանոցների շարքում: Ամեն անգամ դրա կողքով անցնելիս, մեր մեծերն ակամա ժպտում են, որովհետև իրենցն է, իրենց անցյալը, իրենց մանկության մի մասնիկը: Իսկ երիտասարդները հաճույքով check in լինում ընկերների հետ' հպարտությամբ նշելով՝ երջանիկ եմ «Մարիոթ Արմենիայում»: Երկու բառ, որը սակայն ունի արմատներ ու պատմություն: Այնքան հին, որ այն պատմելու համար մի քանի հաստափոր հատորներ հարկավոր կլինեն: Այդ պատճառով որոշեցինք ներկայացնել այն ինֆոգրաֆիկայի տեսքով:

Այս թեմայով