31 Հոկտեմբեր 2014, 12:20
1568 |

Արժե՞ հավատալ աստղերին

Հինգհարկանի հյուրանոց՝ հպարտ է հնչում։ Սակայն ի՞նչ սկզբունքով են շնորհվում այս աստղերը։ Imyerevan.com-ը որոշել է բացահայտել՝ ինչպիսի՞ն է «հյուրանոցային աստղերի» պատկերն աշխարհում, և ինչպե՞ս են դրան վերաբերվում Հայաստանում, օրինակ՝ Marriott Armenia հյուրանոցում։

Պարզվում է, որ այսօր աշխարհում հյուրանոցներին աստղեր վերագրելու սահմանված մեկ համակարգ չկա։ Marriott Armenia-ի մասնագետի խոսքերով՝ «Եթե խոսքն աշխարհի բոլոր հյուրանոցների համար սահմանված ամբողջական սկզբունքների մասին է, ապա դրանք արդեն վաղուց գոյություն չունեն։ Աշխարհում այսօր գոյություն ունեն հինգաստղանի հյուրանոցներ, որտեղ նույնիսկ ինտերնետ չկա. դա նմանատիպ հյուրանոցների յուրահատուկ քաղաքականությունն է։ Այս տեսակ հյուրանոցներում մարդիկ կտրվում են իրականությունից, արտաքին անհանգստությունից և դեմ չեն վճարել ինտերնետի բացակայության համար։ Հետևաբար, որպեսզի հյուրանոցները աստղերի առումով բարձր գնահատական ստանան, պարտադիր չէ ինտերնետի կամ լողավազանի առկայությունը»։

Եւ իսկապես, վերջին անգամ աստղերի բաշխման նորմատիվներ սահմանվել են 1988 թվականին Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության կողմից։ Փաստաթղթում ասվում էր, թե հյուրանոցն ինչպիսի ծառայություններ պետք է մատուցեր, որպեսզի ստանար այս կամ այն քանակի աստղեր։ Այսինքն, կարգավիճակը կախված էր հյուրանոցային բոլոր համարներում ռադիոյի և հեռուստացույցի, օդափոխիչի և լոգարանի առկայությունից։ Այնուամենայնիվ, այսօր այդ չափանիշները, եթե ոչ ծիծաղելի, ապա գոնե անլուրջ են հնչում։ Հյուրանոցի կարգավիճակի հարցում մեկ այլ կարևոր գործոն է շքեղությունը։ Սակայն յուրաքանչյուր ազգի մոտ ճոխությունն արտահայտվում է յուրովի. Այն, ինչ եթովպացու համար ճոխություն է, Միացյալ Արաբական Էմիրաթների բնակչի համար ստանդարտ է։

Հենց այդ պատճառով գրեթե յուրաքանչյուր երկրում գոյություն ունի հյուրանոցների յուրատեսակ դասակարգում։ Օրինակ, Հունաստանում հյուրանոցները բաժանվում են A, B, C դասերի։ Պարզ է՝ «հինգաստղանի» հյուրանոցին համապատասխանում է Delux դասի հյուրանոցը։ Իսկ Միացյալ Նահանգներում գոյություն ունեն մի քանի նմանատիպ դասակարգումներ։ Օրինակ՝ Ամերիկյան ավտոմոբիլային միությունը հյուրանոցներին է վերագրում, այսպես կոչված, «ադամանդներ»։ Հինգ ադամանդ ստանալու համար միայն բարձրաստիճան սպասարկումով, շքեղ հյուրանոց լինելը բավարար չէ, անհրաժեշտ է նաև այցելուներին որևէ անսովոր բանով զարմացնել։ Հենց այդ պատճառով հինգ ադամանդ շնորհվել է ամբողջ աշխարհում միայն երեսուն հյուրանոցների։ Իհարկե, ամերիկացիները սիրում են գնահատել ոչ միայն իրենց հյուրանոցները, այլ նաև արտասահմանյան։

Marriott Armenia-ի ներկայացուցիչը պատմում է. «Մեր օրերում գոյություն ունի դասակարգման այնպիսի ոչ պաշտոնական համակարգ, որը ենթադրում է լողավազանի, հանրային սննդի կետերի առկայությունը, հյուրանոցի դիրքը։ Կարելի է ասել՝ մեր հյուրանոցն այդ համակարգով հավակնում է չորս աստղի։ Բայց արժե չմոռանալ ամենակարևորի մասին. բացի նրանից, որ Marriott Armenia-ն մատուցում է ամեն տեսակ ժամանակակից ծառայություններ, ունի բոլոր անհրաժեշտ պայմանները, այլ նաև գտնվում է քաղաքի ամենակենտրոնում՝ հիմնական զվարճանքի և բիզնես կենտրոններից մի քանի րոպե ոտքով քայլելու հեռավորության վրա։ Հինգ աստղ ստանալու համար դա գլխավոր պայման է։

Marriott Armenia-ն աստղեր չունի, քանի որ այն պատկանում է Marriott միջազգային բրենդին։ Քաղաքականությունը ավելի շատ հիմնվում է հյուրերի առաջարկությունների վրա, քան պարգևատրվող և յուրացվող աստղերի։ Եւ այսպես, միջազգային հյուրերի մեծամասնությունը ներկայացրել են հյուրանոցը որպես «վայր, որտեղ արժե այցելել»՝ գնահատելով հնգաստիճանի սանդղակով 4.4 բալ։

Հաճախ լինելով բարձրաստիճան հյուրանոցներում՝ այցելուներն ու հյուրերը համաձայնում են, որ ստացել են հատկապես այն ծառայությունները, որոնք խոստանում էին կայքերում և բուկլետներում։ Սակայն սովորաբար նշում են, որ չնայած ամեն ինչ բարձր մակարդակի էր, բայց «ինչ-որ բան պակաս էր»։ Հենց այդ՝ առաջին հայացքից փոքր, բայց շատ կարևոր բացը լրացնելու համար էլ Marriott Armenia–ի աշխատակիցները անդադար աշխատում են։ Ժամանակակից ծառայությունները, բարերը, ֆիթնես-դահլիճը, Marriott Armenia-ից բացվող հրաշալի տեսարանը շատ կարևոր են, սակայն մեր «մարիոթցիների» համար ամենակարևորն իրենց հյուրերին հայկական հյուրընկալության և ջերմության այն մասնաբաժնի ցուցաբերումն է, որի մասին լեգենդներ են գնում։ Իսկ դա, իրենց համոզմամբ, վեր է ամեն տեսակ աստղերից։

Այս թեմայով