18 Հուլիս 2014, 15:49
1035 |

Պարելու ուրբաթը

Ամենաուրբաթօրյա հարցն է՝ ո՞ւր գնալ: Որոշեցինք օգնել անքուն ազգին ու հավաքեցինք օրվա ամենահետաքրքիր միջոցառումները, համերգներն ու տժժալու առիթները:

Ulikhantan CLub-ում սպասվում է սոուլ-ջազ-ֆանկ-բլյուզ երեկո Anushik Alaverdyan & Karen Mamikonyan band-ի կատարմամբ: Հայտնի ջազային հիթեր և, իհարկե, իմպրովիզացիա:

Gaudi Live Music Club-ում ռուսական ռոքի սիրահարներին է սպասում համերգային միջոցառում «Сделано в СССР & Русский рок»: Ռուսական ռոքային հիթերը կկատարի հայկական ռոքի լեգենդար խմբի՝ Վոստան Հայոց-ի Հովանը:

Mezzo Classic House Club-ում է այս երեկո լինելու Highway band-ը՝ ներկայացնելով ջազային և ֆանկային մյուզիք:

Երկու երաժիշտ, երկու կիթառ, երկու ձայն: Այսօր Magic Doors-ում ակուստիկ համերգով հանդես կգան Սուրեն Սարգսյանն ու Միքայել Աբազյանը:

Ակումբային և պարային մթնոլորտն այս երեկո ապահովելու է DJ Shant-ը That Place-ում: Խոստանում են ինքնամոռաց պարեր R&B, deep house և techno ոճերի ներքո:

Իսկ եթե ուզում եք պարել, սակայն ուրիշ ոճ եք նախընտրում, աներկբա գնացեք Cascade pub: Այստեղ Latino երեկո է սպասվում:  Ընդ որում, կօգնեն պարուսույցներն իրենց վարպետության դասերով:

Եթե այդպես էլ չստացվի պարելը, Oak Cafe Bar-ում երկու դիջեյ մեկ խմբի՝ The_Storytellers-ի ներքո կփորձեն պարեցնել ձեզ էլ ավելի համառորեն:

BOBS pub-club-ում այսօր սպասվում է ևս մեկ պարային տրամադրությամբ համերգ: Հանդես կգա Mane & theCocktail band-ը: Այս դեպքում նրանք կատարելու են ոչ էլեկտրոնային, և ոչ էլ լատինո երաժշտություն: Իսկ ֆանկի ու ռետրո պարերի սիրահարները կարող են վստահ անցկացնել իրենց երեկոն հենց այստեղ:

Այս թեմայով