11 Հուլիս 2014, 15:40
1740 |

Ուրբաթ գիշեր բոլորովին քուն չունեմ

Ամենաուրբաթօրյա հարցն է՝ ո՞ւր գնալ: Որոշեցինք օգնել տժժացող ազգին ու հավաքեցինք այսօրվա ամենահետաքրքիր միջոցառումները, համերգներն ու տժժալու առիթները:

Magic Doors-ում ակուստիկ երեկո է սպասվում Վանուհի Հովհաննիսյանի հետ: Նա կկատարի Lana Del Rey, Radiohead, Duft Punk, Oasis, Guns'n'Roses, Blakroc և ուրիշ հայտնի խմբերի ստեղծագործությունները:

Cascade PUB-ում շարունակվում են Latino երեկոները բարմեն Աշոտ Պողոսյանի հետ: Սպասվում է նաև կոկտել շոու. միմիայն հյուրասիրություն: Եվ այս ամենը պարուսույցների բարձր հովանու ներքո:

Stop Club-ում ջազ է սպասվում: Այն էլ՝ Վահագն Հայրապետյանի կատարմամբ: Նրա ջազ տրիոյին կմիանա հատուկ հյուր՝ հարվածային գործիքների վարպետ Լորեն Րոբինը: Համերգը կսկսվի 21:00-ին:

Club 12-ում ժամը 21:00-ից երգչուհի Մանե Հովհաննիսյանը կերգի հայտնի համաշխարհային հիթեր Cocktail band խմբի ուղեկցությամբ:

Ulikhanyan Club-ում ևս ջազային տրամադրություն է. ջազ-բենդ A.M. Project ռուլզ: Սկիզբը՝ 20:00-ից:

Oak Café bar-ում թեչ էլեկտրոնային երեկո է: Ավելի կոնկրետ՝ ոչ միայն երեկո, այլև գիշեր և առավոտ: Օրվա հերոսները Jozeph Zakaryan ու The Monolog դիջեյներն են:

BOBS փաբ-քլաբում IMAGINE band-ը կներկայացնի ֆանկային երանգներով երաժշտություն, որը կստիպի պարել նույնիսկ երդվյալ չպարողին:

Van Gogh արտ-սրճարանում այսօր ոչ մի արտառոց բան չի սպասվում: Դա նշանակում է, որ եթե տրամադրություն չունեք աշխույժ երեկոյի և պարզապես ուզում եք ընկերներով հավաքվել, զրուցել գարեջրի սեղանի շուրջ, սա վատ տարբերակ չէ:

Իսկ եթե ձեր հոգին փակ տեղ չի ուզում, ապա կա լավ առաջարկ. Հրազդան հյուրանոցի լողավազանի շուրջ երաժշտական կոկտեյլ-երեկո է սպասվում: Ամառային փարթի ռոքային, ջազային, ֆանկ, հիփ-հոփ երաժշտության ներքո՝ ուրբաթ գիշեր քուն չունեցողների համար:

Այս թեմայով